487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանացի Էվան Գորդոնը 42 օրվա ընթացքում վազքով անցել է 42 մարաթոն` Ֆորեսթ Գամփի պես հագնված
18:41
15 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Բրիտանացի Էվան Գորդոնը Օքսֆորդշիրից 42 օրվա ընթացքում ամեն օր 42 կիլոմետր վազել է` «Ֆորեսթ Գամփ» ֆիլմի համանուն հերոսի պես հագնված, հայտնում է Բի–բի–սին։

Գորդոնը սկսել է իր ճանապարհը մայիսի 4-ին Ջոն օ'Գրոաթս գյուղից, որը գտնվում է Շոտլանդիայի հյուսիս–արևելքում, և ավարտել է Մեծ Բրիտանիայի հարավ–արևմուտքում գտնվող Լենս–Էնդում։ Ինչպես հայտնել է ինքը` Գորդոնը, ինքն արել է դա ի հիշատակ անցած տարի մահացած Թոմաս Լորիի, որը Մեծ Բրիտանիայի 10 երեխաներից մեկն էր, որը տառապում էր հազվագյուտ գենետիկական հիվանդությամբ` Կոկեյնի համախտանիշով (ժառանգական հիվանդություն, որի հատկանիշն է նյութափոխանակության խանգարումը և արտահայտվում է գաճաճությամբ, միկրոցեֆալիայով և կախեկսիայով)։

«Որոշ մարդիկ միանում էին իմ վազքին, քանի որ կարծում էին, որ դա պարզապես զվարճալի է, իսկ շատերն ուղղակի բացականչում էին. «Վազի՛ր, Ֆորեսթ, վազի՛ր», – պատմել է Գորդոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Կիրակի օրը` ժամանելով Լենդս–Էնդ, Գորդոնը խոստովանել է, որ «շատ ուրախ է», որ ավարտել է վազքը` նշելով, որ այդ ընթացքում, «ոչ մի կոշտուկ չի ունեցել, քանի որ մարմինը ընտելանում է, երբ անցնում ես այդպիսի տարածություններ ամեն օր»։

Իր վազքով Գորդոնն օգնեց հավաքել շուրջ ինը հազար ֆունտ և փոխանցել այն երեք բարեգործական կազմակերպությունների, որոնք աջակցում էին Լորիին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:51
10 Նոյեմբերի 2017
Շքեղ Մոնիկա Բելուչին փոխել է սանրվածքը (ՖՈՏՈ)
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին մասնակցել է նոյեմբերի 7–ին Հռոմում անցկացված The Virna Lisi Award մրցանակաբաշխության արարողությանը։
11:41
10 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի երգիծաբան Միխայիլ Զադորնովը
Գրող և երգիծաբան Միխայիլ Զադորնովը մահացել է կյանքի 70–րդ տարում։
17:39
09 Նոյեմբերի 2017
Աչքի եզակի վիրահատություններ Երևանում. փոքրիկներ են վիրահատվել
Երևանում աչքի` ծավալով և բարդությամբ եզակի վիրահատություններ են անցկացրել։
13:59
09 Նոյեմբերի 2017
Պայծառատես Նորա Զուրաբյանը տպավորել է «Ես կարող եմ» ռուսական շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Պայծառատես Նորա Զուրաբյանը, ում կոչում են կին–ռադար, տպավորել է  «Ես կարող եմ» ռուսական շոուի հանդիսատեսին:
21:28
08 Նոյեմբերի 2017
Ջոն Մալկովիչի հետքերով. Երևան այցելելու 5 ծանրակշիռ պատճառ (ՖՈՏՈ)
Խելահեղ համայնապատկերներ, համեղ սնունդ, թև տվող խմիչքներ....
19:00
08 Նոյեմբերի 2017
Լեգենդար Ջիվան Գասպարյանը դիմել է Մոսկվայի «Արարատի» երկրպագուներին (ՎԻԴԵՈ)
Դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը տեսաուղերձ է հղել «Արարատ» մոսկովյան ֆուտբոլային ակումբի երկրպագուներին։
18:01
08 Նոյեմբերի 2017
Գերմանիայի ամուսնությունների գրանցումների մատյաններում երրորդ սեռ կներառվի
Գերմանիայի Գերագույն դատարանը  որոշում է կայացրել երրորդ սեռ ներառել ՔԿԱԳ մատյաններում։
11:09
08 Նոյեմբերի 2017
YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր
Վերջերս YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր:
13:14
07 Նոյեմբերի 2017
Բրիտանացի միլիարդերը ամենօրյա չվերթեր կիրականացնի տիեզերք
SpaceShipTwo Unity նավը 2014 թվականին կործանված Enterprise նավի կատարելագործված տարբերակն է։
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը: