486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական մեդիադաշտը պրոֆեսիոնալ լրագրողների պակաս ունի. փորձագետ
23:20
13 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի, /Նովոստի-Արմենիա/. Հայկական մեդիադաշտի հիմնական խնդիրներից մեկն այսօր պրոֆեսիոնալ լրագրողների պակասն է, շաբաթ օրը հայտատարեց  կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանը «Ազատ խոսքի մշակույթը» թեմայով քննարկման ընթացքում, որը կազմակերպել էր European Youth Press-ի հայկական ներկայացուցչությունը:

Ինչ վերաբերում է արվեստի և գրականության ոլորտների լուսաբանմանը, ապա մեզ մոտ չկա առողջ քննադատություն, չկան պրոֆեսիոնալ լրագրողներ, որոնք կարող են վերլուծել այս կամ այն ստեղծագործությունները: Մենք չունենք մասնագիտացված մամուլ, այս կամ այն ստեղծագործության հայտնվելը լուսաբանվում է միայն ցածր պրոֆեսիոնալ մակարդակում»,- ասաց Բոյաջյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր, առաջին հերթին,  այս կամ այն թեմայով մասնագիտացված լրագրողների կարիք ունի:

Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանում մամուլը չի բախվում հատուկ սահմանափակումների հետ, սակայն դա դեռ չի նշանակում լիովին ձևավորված ազատ խոսքի մշակույթի առկայություն: Դրա հետ կապված նա հավելեց, որ ազատ խոսքի մշակույթը չի վերաբերում միայն ժողովրդավարական ազատություններին:

«Առաջին հերթին, այդ հասկացությունը նախատեսում է ժողովրդավարական հասարակության առկայություն: Ուստի չեմ կարծում, որ Հայաստանում համապատասխան միջոցներ կան ազատ խոսքի համար»,- ավելացրեց նա:

Իր հերթին, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Արփինե Հովհաննիսսյանը նշեց, որ Հայաստանում կան բացթողումներ՝ կապված խոսքի ազատության իրավական կարգավորման հետ:

«Խոսքի ազատությունն ամենաթողությունը չէ: Առաջին հերթին, դա վերաբերում է ինտերնետային ԶԼՄ-ներին, որոնք խախտում են անձնական կյանքի մարդու իրավունքները, հեղինակային իրավունքները և այլն: Ես գրաքննության կողմնակից չեմ, բայց կարծում եմ, որ անհրաժեշտ է լուծել էլեկտրոնային ԶԼՄ-ների որոշակի կարգավորման հարցը»,- նշեց պատգամավորը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը: