481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում երիտասարդ զույգերը սկսել են ավելի հաճախ դիմել մաշկաբանների.փորձագետ
21:54
13 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի, /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ամուսնության պատրաստվող երիտասարդ զույգերը սկսել են ավելի հաճախ դիմել մաշկաբանների՝ խորհրդատվության համար, շաբաթ օրը լրագրողներին ասաց մաշկաբանության և սեռավարակների հանրապետական գիտաբժշկական կենտրոնի հակաբորային բաժնի վարիչ, բժիշկ-մաշկաբան Սամվել Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ երկրում նկատվող նման միտումը ողջունելի է, քանի որ աշխարհում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներով հիվանդ մարդկան թիվն ամեն տարի աճում է մոտավորապես 20 միլիոնով, իսկ սեռավարակներն այսօրվա դրությամբ աշխարհում ամենատարածվածնեն:

«Մեր երիտասարդությունն ինտերնետի և ԶԼՄ-ների շնորհիվ ավելի տեղեկացված է դարձել, սկսել ավելի շատ հետաքրքրվել սեռավարակների կանխարգելման հարցերով»,-ասաց նա:

Զերծ մնալով վիճակագրական տվյալները հրապարկելուց՝ Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանում ներկա պահին չի նկատվում մաշկավեներական հիվանդություններով տառապող մարդկանց թվի զգալի աճ:

Նշելով, որ այդ ցուցանիշը շատ թե քիչ կայուն է, փորձագետն ասաց, որ գարնան վերջին և ամռանը նման խնդիրներով կենտրոն դիմողների թիվը նվազում է, իսկ աշնանը զգալիորեն ավելանում, ինչը կապված է, մասնավորապես, աշխատանքային միգրանտների կամ արձակուրդի մեկնած քաղաքացիների վերադարձի հետ:

Հովհաննիսյանիխոսքով՝ ներկա պահին մաշկավեներական հիվանդությունների աշխտորոշումը, կանխարգելումը և բուժումն ավելի մատչելի են դարձել:

«Անցանկալի հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է ավելի տեղեկացված լինել և օգտվել ժամանակից հակաբեղմնավորիչ միջոցներից, որոնք պաշտպանում են սեռավարակներից, այդ թվում՝ ՄԻԱՎ վարակից»,-պարզաբանեց նա:

ՁԻԱՀ-ի  կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով՝ Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների թիվը 2014թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 1785 մարդ, բայց հաշվարկման տվյալներով՝ երկրում ապրում է 3700 ՄԻԱՎ վարակակիր:

1998թ.-ին Հայաստանում առաջին ՄԻԱՎ վարակակրին պարզելուց հետո երկում արձանագրվել է մահվան 382 դեպք, ինչը կազմում է բոլոր վարակակիրների 21 տոկոսը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:57
29 Մայիսի 2017
«Երևանյան ամառ 2017»–ի անմոռանալի միջոցառումներ են սպասվում մայրաքաղաքում
Մարզամշակութային շուրջ 60 միջոցառումներ կանցկացվեն Երևանում «Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակում:
20:41
29 Մայիսի 2017
Թոմ Քաթինա. մենք այնտեղ ենք, որ օգնենք մարդկանց, մնացածն Աստծո գործն է
Aurora Prize-2017 մարդասիրական մրցանակի թափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան երկուշաբթի հյուրընկալվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։
13:10
29 Մայիսի 2017
UFC մարտիկը ռինգում հաղթանակից անմիջապես հետո ամուսնության առաջարկ է արել սիրելիին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խառը ոճի շվեդ մարտիկն ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել ռինգում։
11:22
29 Մայիսի 2017
«Արթիկ» ՔԿՀ–ի դատապարտյալը ռեկորդ է սահմանել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ռեկորդը գրանցելու համար նյութերը կուղարկվեն «Դյուցազնագիրք» ասոցացիա ՀԿ:
20:05
28 Մայիսի 2017
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա։
18:55
28 Մայիսի 2017
Կինն անսովոր կերպով է արձագանքում սեփական մեքենայի առևանգմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ում կինն անսովոր կերպով է արձագանքում` տեսնելով, որ իր մեքենան առևանգում են։
17:43
28 Մայիսի 2017
3 պտուղ, որ պետք է ուտել ամեն օր
Այդ մթերքները պարունակում են նյութեր, որոնք վերականգնում են միջողային սկավառակների հյուսվածքների փափուկ բաղադրիչները:
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին: