484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
«Հացը լեռներում». հայկական ավանդական տոների ճաշատեսակները կներկայացվեն երևանյան փառատոնի շրջանակում
18:20
12 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Տասներեք հայկական ավանդական տոների ճաշատեսակներ կներկայացվեն Երևանում նախատեսված «Հացը լեռներում» տոնածիսական փառատոնի շրջանակում, ուրբաթ ասաց «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։

Այս տարի հունիսի 13–ին Թումանյանի այգում նախատեսված փառատոնը կոչվելու է «Համով–հոտով Երևան»։ Փառատոնին կներկայացվի 13 տաղավար` հայկական 13 եկեղեցական և ժողովրդական տոների ավանդական ճաշատեսակներով։

Միջոցառմանը կմասնակցեն հայկական խոհանոցը ներկայացնող ընկերություններ` ռեստորաններ, պանդոկները, խոհարարական քոլեջներ, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպություններ։ Նախատեսված է նաև համերգային ծրագիրը։

««Հացը լեռներում» տոնածիսական կերակուրների ցուցահանդես-փառատոնը Հայաստանում անցկացվում է 7–րդ անգամ, և այն մեզ համար ամենակարևոր խոհարարական միջոցառումն է, քանի որ այստեղ ներկայացված են ավանդական հայկական ճաշատեսակներ, որոնք մենք ժառանգել ենք մեր մեծերից», – նշեց Մամուլյանը։

Նրա խոսքով` փառատոնի օգնությամբ նրանք փորձում ենք հասարակությանը ծանոթացնել ազգային տոնածիսական կերակուրներին, որոնք հին ժամանակներից մատուցվել են Հայաստանում եկեղեցական և ժողովրդական տոների ժամանակ, և այն ճաշատեսակները մեծ իմաստ ունեն։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանն իր հերթին հավելեց, որ վերջին տարիներին քաղաքապետարանը մեծ ուշադրություն է հատկացնում տուրիզմի զարգացմանը` կազմակերպելով տարատեսակ միջոցառումներ, և ելնելով այս ծրագրից` քաղաքապետարանն աջակցում է այդ ոլորտի նախաձեռնություններին։

«Փառատոնի օգնությամբ մենք ցանկանում ենք ամառային Երևանը դարձնել ավելի հետաքրքիր զբոսաշրջիկների և մեր համաքաղաքացիների համար։ «Հացը լեռներում» փառատոնը կարևոր միջոցառում է ոչ միայն հայկական ավանդույթների պահպանման, զարգացման, այլ նաև օտարերկրացի զբոսաշրջիկներին մեր մշակութային առանձնահատկությունների ներկայացնելու տեսակետից», – նշեց Բաղրամյանը։

«Հացը լեռներում» փառատոնն իրականացվում է քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամյա ծրագրի շրջանակում» Միջոցառումը կազմակերպել է «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ–ն` Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
06 Դեկտեմբերի 2017
Հայ խոհարարը ծիծաղելի է անվանել տոլմայի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումը. «Նովոստի–Արմենիա»–ի էքսկլյուզիվ
Սեդրակ Մամուլյանը ծիծաղելի է համարում Ադրբեջանի կողմից տոլմայի պատրաստման բաղադրատոմսը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընգրկելու վերաբերյալ որոշումը։  
14:56
06 Դեկտեմբերի 2017
Հայկական քոչարին` ՅՈԻՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (ՎԻԴԵՈ)
Հայկական քոչարին ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
13:10
06 Դեկտեմբերի 2017
Ադրբեջանը վերջնականապես յուրացրեց հայկական տոլման. այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկեց Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը։
12:22
06 Դեկտեմբերի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ մեքենաների համար
Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է։
13:35
04 Դեկտեմբերի 2017
Հայաստանը չի հաստատում Մոսկվա–Երևան չվերթերի չեղարկումը
Հայկական ավիացիոն կառույցները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը չեն հաստատում Մոսկվա–Երևան որոշ չվերթերի չեղարկման լուրերը։
11:31
04 Դեկտեմբերի 2017
Հրապարակվել է այս գիշեր երկնքում հայտնված գերլուսնի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Այս գիշեր երկրագնդի բնակիչները կարող էին դառնալ գերլուսնի ականատեսը։
19:20
03 Դեկտեմբերի 2017
Կառլես Պույոլ. «Հայերը շատ ուժեղ մարդիկ են՝ ուժեղ բնավորությամբ» (ՎԻԴԵՈ)
Հայտնի ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը հյուրընկալվել է «Պրոժեկտորպերիսհիլթոն» ծրագրում:
15:27
03 Դեկտեմբերի 2017
Նախաճաշից հրաժարվելը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների
Պարզվել է, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել նախաճաշից հրաժարվելը։
20:41
02 Դեկտեմբերի 2017
Մոսկվացի տատիկը 5 մլն ռուբլով անմահության բուժահեղուկ է գնել
Մոսկվայում 72-ամյա թոշակառու կինը խարդախների զոհ է դարձել:
19:27
02 Դեկտեմբերի 2017
Օծանելիքի բույրի տևողությունը երկար պահելու պարզ հնարք
Յուրաքանչյուր կին չի պատկերացնում իրեն առանց սիրելի բույրի, քանի որ օծանելիքի օգտագործումն անբացատրելի հաճույք է պատճառում։
18:07
02 Դեկտեմբերի 2017
Ակնոց կրող մարդկանց ինտելեկտն ավելի բարձր է
Պարզվել , որ ակնոց կրող մարդկանց ինտելեկտն ավելի բարձր է։
16:51
02 Դեկտեմբերի 2017
Դեմքի արդյունավետ դիմակ ձմռանը չքնաղ տեսք ունենալու համար
Ներկայացնում ենք լավագույն միջոցը, որի օգնությամբ դուք ցուրտ ձմռանը կունենաք հարթ, փափուկ և չքնաղ մաշկ։