484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+16
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում անցկացված կլոր սեղանի ընթացքում քննարկվել է ռուս ժողովրդի պատմական ժառանգության հարցը
21:13
11 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի Ռուս–հայկական (Սլավոնական) համալսարանում «Ռուսաստանի օր. ռուս ժողովրդի պատմական ժառանգությունը» թեմայով կլոր սեղան անցկացվեց։

«Ռուսաստանի օրը, որը նշվելու է վաղը, հավանաբար տարբերվում է բոլոր նախորդ տոներից։ Ինձ թվում է, որ ռուս ժողովուրդը և ռուս հասարակությունն արդեն մտել են արժեքների գիտակցման շատ հետաքրքիր փուլ, որոնք կառուցում են ռուսական պետությունը»,– նշեց ՌՀՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը։

Նրա խոսքով` հայրենասիրության, Հայրենիքի նկատմամբ սիրո, քրիստոնեական արժեքների այն վերելքը, բարոյականությունը, բարությունը, մերձավորի նկատմամբ հարգանքը, որոնք նա տեսնում է Ռուսաստանում վերջին ժամանակահատվածում, իրականում ոգեշնչում են նաև հայերին։

«Իհարկե, Ռուսաստանի տոնը, ՌԴ ազգային պետականության տոնը ՌԴ–ում նոր պայմաններում, միջազգային բազմաթիվ խաղացողների կողմից Ռուսաստանի դերի և նշանակության թյուրըմբռնման պայմաններում, այն դերի, որ պետք է խաղա Ռուսաստանը միջազգային տնտեսությունում, քաղաքականությունում, և ինչ–որ արհեստական սահմանափակումների պայմաններում, որոնք այդ կապակցությամբ հայտնվում են, չեն կարող քողարկել կամ ինչ–որ կերպով մի կողմ դնեն ռուսական քաղաքակրթության դերն ու նշանակությունը»,– ասաց ՌՀՀ ռեկտորը։

Նա ավելացրեց, որ հնարավոր չէ տնտեսական պատժամիջոցներով զսպել կամ թուլացնել «դարերի» քաղաքակրթական նշանակությունը։

ՌՀՀ ռեկտորն ավելացրեց, որ Ռուսաստանն ու Հայաստանն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, ինչով իրականում պետք է հպարտանալ։ «Հայ ժողովուրդը միշտ հիշում և հարգում է մեծ Սուվորովին ոչ պակաս, քան ռուսները»,– ասաց Դարբինյանը։

Սուվորովի մայրը` Ավդոտիա (Եվդոկիա) Ֆեդոսեևնան հայ Մանուկովների ռուսացած տոհմից էր։

Հայաստանում ՌԴ դեսպանության մշակութային–մարդասիրական հարցերով խորհրդական Օլեգ Շապովալովն ընթերցեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի ողջույնի խոսքը, որում ասվում է, որ Ռուսաստանի օրը կոչված է կապել ռուսական պետության բազմադարյան զարգացման պատմական դարաշրջանները, ռուսական մշակույթի և արվեստին հաղորդակից լինելու զգացում, Ռուսաստանի ապագայի նկատմամբ վստահություն դաստիարակել ժամանակակից քաղաքացիների սրտերում։

«Այսօր մենք կարող ենք ասել, որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել փաստացի ոչ մի լուրջ միջազգային խնդիր, հաղթահարել նոր մարտահրավերներն ու միջազգային անվտանգության սպառնալիքները»,– նշվում է ուղերձում։

Վոլինկինն ավելացրել է, որ Ռուսաստանն անընդունելի է համարում իր նկատմամբ ցանկացած ճնշում և պատրաստ է հարաբերություններ կառուցել միայն հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա։

«Ռուս–հայկական երիտասարդական միաբանություն» հասարակական կազմակերպության կազմակերպած միջոցառումը նվիրված էր նաև ռուս զորավար, Ռուսաստանի ազգային հերոս Ալեքսանդր Սուվորովի 285–ամյակին։

Ելույթների թեմաներն էին` «Ռուսաստանի օրը. պատմություն և տոնի առանձնահատկություններ», «Ռուսաստանի ազգային հերոսներ` հայկական արմատներ փնտրելիս», «Սուվորովը` որպես Ռուսաստանի ազգային հերոս», «Լորիս–Մելիքովը` որպես Ռուսաստանի ազգային հերոս», «Սերեբրյակովը` որպես Ռուսաստանի ազգային հերոս» և «Մադաթովը` որպես Ռուսաստանի ազգային հերոս»։

Միջոցառման կազմակերպիչներն են նաև Ռուս–հայկական համալսարանը, Հայաստանում ՌԴ դեսպանությունը և Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։