480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
«Ռուսական հետք. Ռուսաստան–Հայաստան։ Զբոսաշրջային դեստինացիաների գիտական ուսումնասիրությունները» գրքի շնորհանդեսն անցկացվեց Երևանում
18:34
11 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքում հինգշաբթի կայացավ «Ռուսական հետք. Ռուսաստան–Հայաստան։ Զբոսաշրջային դեստինացիաների գիտական ուսումնասիրությունները» գրքի շնորհանդեսը։

Գիրքը լույս է տեսել Զբոսաշրջության ռուսական միջազգային ակադեմիայի (ԶՌՄԱ) և Զբոսաշրջության հայկական ակադեմիայի (ԶՀԱ) 2012 – 2014թթ. երեք գիտարշավների արդյունքում` Ռուսական աշխարհագրական հանրության (ՌԱՀ) զբոսաշրջության զարգացման հանձնաժողովի աջակցությամբ և ԶՌՄԱ ռեկտոր, քաղաքական գիտությունների դոկտոր Եվգենի Տրոֆիմովի ընդհանուր խմբագրությամբ։

Գրախոսը ՌԳԱ ակադեմիկոս, Ռուսական աշխարհագրական հանրության պատվավոր նախագահ, Ռուսական աշխարհագրական հանրության (ՌԱՀ) զբոսաշրջության զարգացման հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կոտլյակովն է։ Գրքում ներառված են շուրջ 20 հոդվածներ, այդ թվում ԶՀԱ և ԶՌՄԱ ռեկտորների, ինչպես նաև երկու բուհերի գիտնականների, մանկավարժների, գիտությունների դոկտորների, շրջանավարտների։

«Այսօր մենք անցկացնում ենք գրքի շնորհանդես` կապված գիտական զբոսաշրջության հետ, որը հիմնված է եռամյա գիտահետազոտական արշավի հետ։ Մեր երրորդ գիտարշավը մենք անվանել են «Ռուսական հետք Ռուսաստան–Հայաստան. խաչմերուկներ և զուգահեռներ»,– իր ողջույնի խոսքում նշեց Զբոսաշրջության հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը։

Նա կարևորեց այն, որ ԶՌՄԱ հետ համատեղ կազմակերպված արշավի իրագործմանն աջակցել են Հայաստանում ՌԴ դեսպանատունը, Ազգային ժողովը, այլ կազմակերպություններ։

Մինասյանը նշեց, որ գրքի նախաբանում ներառվել են Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի, Մոսկվայի կառավարության, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլի ողջույնի խոսքերը։

«Գիրքը բավական հետաքրքիր է և նման է դասագրքի, որը կարող են օգտագործել բուհերի ուսանողները և գիտաշխատողները։ Այս գրքում շատ հոդվածներ կան, որոնք գրել են գիտարշավի մասնակիցները»,– հավելեց Մինասյանը։

Գրքի հեղինակների ուշադրության կենտրոնում Հայաստանի հեռանկարային դեստինացիաների գործնական ուսումնասիրությունն է, ինչպես նաև  այդ վայրերում պահպանված հուշարձանների, մշակութային օբյեկտների և արտեֆակտների, որոնք կապված են պատմական իրադարձությունների և երկու բարեկամ ժողովուրդների ռազմական սխրանքների հետ։ Դիտարկվել են գիտական զբոսաշրջային արշավների կազմակերպման տեսական և կիրառական ասպեկտները։

Գիրքը նախատեսված է ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների, բուհերի դասախոսների և այս թեմայով հետաքրքրված անձանց համար։

Առաջին ռուս–հայկական գիտազբոսաշրջային արշավն անցել է 2012 թվականի սեպտեմբերի 30–ից հոկտեմբերի 9–ը։ Մասնակիցները հաղթահարել են 1.6 հազար կիլոմետր ճանապարհ` Հայաստանի հյուսիսից հարավ։ Երկրորդ արշավն անցել է երկու փուլով 2013 թվականի հունիսին։ Առաջին փուլը երկօրյա աննախադեպ տուր էր (հունիսի 8-9) Երևան–Գյումրի–Վանաձոր–Ալավերդի–Երևան երթուղով`«Ճանաչիր Հայրենիքը և պատմիր նրա մասին» թեմայով։ Արշավի երկրորդ մասում` «Հայաստանի չհայտնագործված զբոսաշրջային սրբազան ճանապարհները» փուլում, մասնակիցները քայլելով և հեծանիվով ճանապարհորդել են լեռնային վերելքներով։

«Ռուսական հետք։ Հայաստան-Ռուսաստան. խաչմերուկներ և զուգահեռներ» ռուս–հայկական գիտազբոսաշրջային երրորդ արշավն անցկացվել է հոկտեմբերի 17-25-ը: Այն կազմակերպվել է Ռուսաստանի զբոսաշրջության միջազգային ակադեմիայի և Զբոսաշրջության հայկական ինստիտուտի կողմից և նվիրված է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 ամյակին:

Արշավախմբի հիմնական նպատակը «ռուսական հետքի» բացահայտումն էր 3 գիտազբոսաշրջային արշավախմբերի արդյունքում։ Դրանք մինչև մեր օրերը պահպանված զինվորական, կրոնական, քաղաքացիական, տրանսպորտային շինություններն են, գերեզմանոցներ, դամբարաններ, հուշարձաններ, որոնք խորհրդանշում են մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը, ինչպես նաև մոլոկանների, գերմանացիների, էստոնացիների, կազակների բնակության վայրերը և այլն։ Տարածքներում պահպանվել են մշակույթի և կենցաղի առարկաներ։ Կլինեն աշխարհագրական նկարահանումներ։ Ավարտին ծրագրվում է Երևանում և Մոսկվայում ֆոտոցուցահանդեսների կազմակերպում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը:  
19:45
24 Հունիսի 2017
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը. խորհուրդ է տալիս հոգեբանը
Լավագույն հանգիստը գործունեության փոփոխությունն է:
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։
14:35
24 Հունիսի 2017
Ընտանեկան հայհոյանքն օրենքով կպատժվի Ռուսաստանում
Պետդումայի օրենսդրության կոմիտեն հավանություն է տվել ընտանեկան հայհոյությունների համար պատասխանատվությունը խստացնող օրինագծին:
13:10
24 Հունիսի 2017
Սուրենյանը պատմել է բնության «վախենալու գեղեցկության մասին» (ՖՈՏՈ)
Գագիկ Սուրենյանը հրապարակել է եղանակային բացառիկ երևույթի հետաքրքիր լուսանկար։
11:17
24 Հունիսի 2017
Սուրենյան. այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի
Ամառը կրկին վերադառնում է։
16:19
23 Հունիսի 2017
Քանյե Ուեսթը նշել է, թե քանի երեխա է ուզում ունենալ Քիմ Քարդաշյանից
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, թե քանի երեխա է ուզում ունենալ իր կնոջից` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:  
14:51
23 Հունիսի 2017
ՀՀ ԿԳՆ–ն պարզում է իսրայելցի շրջանավարտներին հայկական կեղծ դիպլոմներ տալու սկանդալի մանրամասները
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը:
10:39
23 Հունիսի 2017
Պարային իմպրովիզացիա Գարիկ Մարտիրոսյանից և նրա կնոջից (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կնոջ` Ժաննայի հետ պար են ներկայացրել հայկական ազգային տարազներով։
13:28
22 Հունիսի 2017
Հաշմանդամի սայլակով աղջնակն ուղեկցել է Ռոնալդուին դաշտ դուրս գալիս (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստան–Պորտուգալիա խաղի ժամանակ Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել 10–ամյա Պոլինայի ուղեկցությամբ:
13:11
22 Հունիսի 2017
Տավուշում քամին արմատախիլ է արել 30-40 տարվա ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ
Պտղավանում քամին արմատախիլ է արել ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ: