481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայ փորձագետ. «Առանց ՏԻՄ ընտրություններին մասնակցելու` համապետական ընտրություններում հաջողության հավակնելը բարդ է»
20:49
09 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Առանց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու` համապետական ընտրություններում հաջողություն ունենալու հավակնություն ունենալ չես կարող, «Sputnik–Արմենիա» ռադիոկայանին հետ զրույցում ասել է քաղաքական մեկնաբան Մովսես Դեմիրճյանը։

Հայաստանի ԿԸՀ–ը նախօրեին ամփոփել է կիրակի օրը Աբովյան, Ալավերդի և Արտաշատ քաղաքներում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները։

Աբովյանի քաղաքապետ է դարձել Վահագն Գևորգյանը, Արտաշատի քաղաքապետ` Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, իսկ Ալավերդու քաղաքապետ` Կարեն Փարեմուզյանը։ Գևորգյանին աջակցել են երկու քաղաքական ուժեր` իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Աբրահամյանին առաջադրել էր ՀՀԿ–ն, իսկ անկուսակցական Փարեմուզյանը նույնպես ստացել էր «հանրապետականների» աջակցությունը։

Դեմիրճյանի կարծիքով` Հայաստանի ներքաղաքական պրակտիկայում ավանդույթ է ստեղծվել, որի համաձայն ընդդիմադիր կուսակցությունները, հատկապես փոքր, չեն մասնակցում ՏԻՄ ընտրություններին։

«Դա վկայում է չկայացած ներքաղաքական մշակույթի, ինչպես նաև այն մասին, որ նշված կուսակցությունները լիովին չեն գիտակցում քաղաքական իրողությունները»,– ասել է Դեմիրճյանը։

Նա նշել է, որ այդ կուսակցությունները փորձում են մասնակցել և հաղթել համապետական ընտրություններում, բայց դրան հավակնել չեն կարող, եթե չեն հաղթել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

«Այսինքն՝ համապետական ընտրություններում հաղթելու համար պետք է իմանաս, թե տեղական ինքնակառավարման մարմիններում ինչքան աջակցություն ունես»,-նշել է նա:

Միաժամանակ, նրա խոսքով` փոքր համայնքներում զարգացած է «ծանոթ–բարեկամ» մոտեցումը, քանի որ մարդիկ այնտեղ լավ են ճանաչում միմյանց։

«Բայց համայնքներում ընտրելն ավելի հեշտ է, քանի որ նրանք լավ գիտեն այն մարդկանց, որոնց համար քվեարկում են, իսկ Երևանում դա ավելի բարդ է»,– նշել է Դեմիրճյանը։

«Համայնքը պետք է ներկայացնի իր խնդիրները թեկնածուներին, իսկ թեկնածուները` ներկայացնեն այդ խնդիրների լուծման ուղիներ, ինչպես նաև իրենց վրա պատասխանատվություն վերցնեն դրա համար»,– ասել է Դեմիրճյանը։

Փորձագետը հավելել է, որ եթե ընտրություններն ընթանան այդ սկզբունքներով, ապա «ծանոթ–բարեկամ» սկզբունքը կսկսի աստիճանաբար նահանջել և կլուծվեն սոցիալական խնդիրները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
14:06
24 Մայիսի 2017
Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրը մրցակցում են Քիմի և Քանյեի երեխայի փոխնակ մայրը դառնալու իրավունքի համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմը նշել է, որ նա և Քանյեն ցանկանում են երրորդ երեխան ունենալ, սակայն առողջական խնդիրների պատճառով Քիմն ինքը չի կարող կրել փոքրիկին:
11:54
24 Մայիսի 2017
5–ժամյա ջրանջատում է նախատեսված Նոր Նորքում
Վթարային ջրանջատում կիրականացվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
10:59
24 Մայիսի 2017
Հայտնի են նոր մանրամասներ ՀՀ–ում վաճառված ադրբեջանական խնձորների իրական ծագման մասին
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել:
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։