484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
«Սահման» ամենամյա փառատոնն այս տարի գրական ուղղվածություն կունենա. կազմակերպիչներ
20:03
09 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Սահման» ամենամյա փառատոնն այս տարի գրական–ստեղծագործական ուղղվածություն կունենա և կանցկացվի «Ազատության և անկախության սահման» նշանաբանի ներքո, երեքշաբթի լրագրողներին ասաց «Ժայռ» համահայկական երիտասարդական կազմակերպության հիմնադիր Ալեքսան Մինասյանը։

Նրա խոսքով` փառատոնը նվիրված է Հայաստանի անկախության օրվան (նշվում է սեպտեմբերի 21–ին)։

««Ժայռ» հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2001թ.–ին։ Մեր հիմնական նպատակն է ազգային մտածողության զարգացումը և երիտասարդ սերնդի դաստիարակությունը։ Մեր հիմնական միջոցառումների շարքում, բացի կազմակերպության անդամների կողմից սահմանամերձ գյուղեր այցելելուց, երեխաներին ինքնապաշտպանություն սովորեցնելուց, մտնում են նաև տարբեր մշակութային ծրագրեր, քանի որ մշակույթը դաստիարակության հիմնական գործիքներից է»,– ընդգծեց Մինասյանը։

Նա նշեց, որ «Ժայռ» ՀԿ–ի կազմակերպած ամենամեծ միջոցառումն ամենամյա Միասնության տոնն է, որը տեղի կունենան նաև 2015թ.–ին։

Փառատոնի արտ–տնօրեն Լուսինե Պապոյանը նշեց, որ փառատոնի շրջանակում անցկացվող շարադրությունների մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի դպրոցների 5-11–րդ դասարանների աշակերտները։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 10–ը։

«Լավագույն աշխատանքները մինչև տարեվերջ կհրատարակվեն առանձին ձեռնարկով»,– նշեց Պապոյանը։

Համապատասխան անվանակարգերում երեք լավագույն աշխատանքների հեղինակները կարժանանան հատուկ մրցանակների, ինչպես նաև Սևանի եռօրյա ուղեգրեր կստանան։

Մրցույթի արդյունքները կհայտարարվեն սեպտեմբերի 12–ին փառատոնի փակման արարողության ընթացքում, որը կկայանա «Կիլիկիա» առագաստանավի վրա։

«Սահման» փառատոնը հիմնվել է 2011թ.–ին։ Փառատոնի ղեկավարն է «Ժայռ» համահայկական երիտասարդական հասարակական կազմակերպության հիմնադիր Ալեքսան Մինասյանը։

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի պաշտպանության նախարարության և սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։