485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Գերմանուհին դարձել է գիտությունների ամենածեր դոկտորը
18:09
09 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. 102 տարեկան գերմանուհին դարձել է գիտությունների ամենածեր դոկտորը` դոկտորի կոչման արժանանալով գրավոր քննությունից 77 տարի հետո, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով DPA գործակալությանը։

1938թ.–ին 25–ամյա Ինգեբորգա Զյուլմ–Ռապոպորտը բժշկի օգնական է աշխատել Համբուրգի հրեական հիվանդանոցում և զուգահեռաբար դիսերտացիա է գրել «Դիֆտերիա» թեմայով։ Նա գրավոր քննություն է հանձնել, սակայն հիտլերյան Գերմանիայում գործող օրենսդրության պատճառով նրան թույլ չեն տվել հանձնել բանավոր քննությունը հրեական ծագում ունենալու պատճառով։

Նրա գիտական ղեկավարը տեղեկացրել է, որ «կընդուներ դոկտորական աշխատանքը, եթե գոյություն չունենային օրենքները, ըստ որոնց` Զյուլմ–Ռապոպորտին արգելվում է բանավոր քննություն հանձնել իր ծագման պատճառով»։

Հետագայում կինը գաղթել է ԱՄՆ, որտեղ ծանոթացել է ապագա ամուսնու հետ։ Նրանք միասին ակտիվորեն մասնակցել են Կոմունիստական կուսակցության գործունեությանը, ինչի պատճառով զույգի մոտ շուտով խնդիրներ են առաջացել։ 1950–ականներին զույգը տեղափոխվել է Արևելյան Բեռլին։ Այնտեղ Զյուլմ–Ռապոպորտն աշխատել է որպես պրոֆեսոր «Շարիտե» կլինիկական համալիրում և արժանացել բազմաթիվ մրցանակների։

Երբ Համբուրգ–Էպենդորֆի համալսարանական կլինիկայի բժշկական ֆակուլտետի դեկանը ծանոթացել է Ինգեբորգեի պատմությանը, նա թույլ է տվել, որ կինը քննությունը հանձնի հետին թվով։

Զյուլմ–Ռապոպորտը մայիսին հաջողությամբ հանձնել է քննությունը։ Երեքշաբթի Զյուլմ–Ռապոպորտին հանդիսավորությամբ հանձնել են դիսերտացիան պաշտպանելու մասին վկայականը։ Այսպիսով Զյուլմ–Ռապոպորտը դարձել է աշխարհի ամենածեր դոկտորը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։
11:54
16 Հունվարի 2017
Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու խորհուրդներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում նշել է մի քանի կետ Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու վերաբերյալ։
20:15
15 Հունվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանը խոսել է «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագծի վերսկսման մասին
Ռուսաստանցի շոումեն, «Comedy Club»–ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ակնարկելով, որ շուտով կվերսկսվի «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագիծը։
19:12
15 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց մարդու մեղադրանք է առաջադրվել
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց կասկածյալի մեղադրանք է առաջադրվել:
18:32
15 Հունվարի 2017
«Յանդեքս»–ի նոր բլուզների գրպանում կարելի է նոութբուք տեղավորել
«Յանդեքս. Առարկաներ» առցանց խանութի կայքում նոր բլուզներ են հայտնվել։
20:20
14 Հունվարի 2017
20–ամյա բրիտանացին երկրի առաջին հղի տղամարդն է
20-ամյա բրիտանացին Գլոչեսթերից առաջինն է Բրիտանիայում, ով հայտարարում  է իր հղիության մասին:
19:35
14 Հունվարի 2017
Չելյաբինսկի բնակիչը փչացրել է ալկոտեստերը սեփական շնչառությամբ երեք լիտր օղի խմելուց հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չելյաբինսկի բնակիչներից մեկը դարձել է ոչ միայն շրջանի առաջին սթափարանի այցելուն, այլ նաև կարողացել է փչացնել ալկոտեստերը:
18:25
14 Հունվարի 2017
Աշխարհի միլիարդատերերից մեկը` Ուորեն Բաֆեթը բորսայի անկման օրերին գումար է տնտեսում McDonald's–ում նախաճաշելիս
Berkshire Hathaway ներդրումային ընկերության ղեկավար, աշխարհի մեծությամբ երկրորդ ունեցվածքի տեր Ուորեն Բաֆեթը խոստովանել է, որ ֆոնդային շուկայի անկման օրերին գումար է տնտեսում McDonald's–ում նախաճաշելիս։
16:17
14 Հունվարի 2017
Սմարթֆոնով տարված վարորդը որոշել է ավտոբուսը ոտքով վարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ QQ չինական ռեսուրսում հայտնվել է մի տեսանյութ, որում ավտոբուսի վարորդը երթևեկության ժամանակ տարվել էր սմարթֆոնով և ոտքը դրել ղեկին:
12:19
14 Հունվարի 2017
Արարատյան դաշտավայրի տարածքում լճացած սառը օդային զանգվածների ուժն առաջիկայում չի թուլանա. մառախուղը կպահպանվի
Արարատյան դաշտավայրի և Երևանի տարածքում լճացած սառը օդային զանգվածների ուժն առաջիկա օրերին չի թուլանա։
18:20
13 Հունվարի 2017
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը հրապարակայնորեն «ընդունել է իր մեղքը»
Մեա կուլպա կամ մեղքն իմն է, այսպես է ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը մեկնաբանել նախօրեին հրապարակված «Հայկական ժամանակ» թերթի հոդվածը։
13:58
13 Հունվարի 2017
Քարդաշյանին կողոպտողները թոշակառուներ են
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանին թոշակառուների խումբ էր կողոպտել: