483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ամփոփվել են մի շարք քաղաքների ղեկավարների ընտրությունների նախնական արդյունքները
21:02
08 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ԿԸՀ–ն ամփոփել է Աբովյան, Ալավերդի և Արտաշատ քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները։

Այսպես, Հայաստանի ԿԸՀ նախնական տվյալներով, Աբովյանի քաղաքապետ է ընտրվել Վահագն Գևորգյանը։

Ապրիլի 30–ին ժամանակից շուտ դադարեցվել էին Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի լիազորությունները, ով ավելի վաղ նշանակվել էր Կոտայքի մարզպետի պաշտոնում, նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան էր։

Գևորգյանը, ում ընտրություններում սատարում էին ինչպես ԲՀԿ–ն, այնպես էլ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, հավաքել է քվեների մոտ 60 տոկոսը (6193 քվե)։ Նրա հիմնական մրցակից Արթուր Հարությունյանը ստացել է կրկնակի պակաս թվով քվեներ` 3243 կամ մոտ 31%։ Մյուս երեք թեկնածուները ստացել են երեք տոկոսից պակաս քվեներ։

Արտաշատում ոչ այլընտրանքային ընտրություններին որպես թեկնածու մասնակցում էր ՀՀԿ–ից առաջադրված Արգամ Աբրահամյանը` Հայաստանի վարչապետի որդին։ Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը (12 հազարից ավելի քան 11–ը) քվեարկել է Արգամ Աբրահամյանի օգտին։

Ալավերդու քաղաքապետի ընտրություններում, նախնական տվյալներով, ընտրվել է ՀՀԿ–ի աջակցությունից օգտվող անկուսակցական Կարեն Փարեմուզյանը։ Նա հավաքել է ավելի քան 5 հազար քվե, մինչդեռ նրա մրցակից Արթուր Աբգարյանը` մոտ 3.5 հազար քվե։ Կարեն Փարեմուզյանը «Հարավկովկասյան երկաթուղու» Սանահինի մեխանիզացված գծահատվածի տնօրենն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
11:11
20 Մարտի 2017
Արցախում նախատեսում են զարգացնել արևային էներգետիկան
Արցախում շեշտադրում են արևային էներգետիկայի զարգացման կարևորությունը: