484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի լավագույն բարեկամների հնգյակում. հարցման արդյունքներ
17:52
08 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի համար ամենաբարեկամական երկրների հնգյակում, վկայում են հարցման արդյունքները, որոնք իրականացրել է Յուրի Լևադայի «Լևադա–կենտրոն» վերլուծական կենտրոնը։

Ռուսաստանի ամենաբարեկամական պետությունների ցուցակում, ըստ hարցվածների, ընդգրկված են Բելառուսը (55%), Չինաստանը (43%), Ղազախստանը (41%), Հայաստանն ու Հնդկաստանը (յուրաքանչյուրը` 18%), ինչպես նաև Կուբան (14%):

Բելառուսն ու Չինաստանը ավանդաբար գրավիչ են ռուսների համար. 83 և 80 տոկոսը, համապատասխանաբար, դրական է արտահայտվում այդ պետությունների մասին, 7 %–ը` բացասական։

ԱՄՆ–ի և ԵՄ–ի հանդեպ բացասական վերաբերմունքի շարունակական աճը դադարել է, սակայն չնայած աննշան տատանումներին, արևմուտքի երկրների ընկալման բացասական վերաբերմունքը պահպանվում է բարձր մակարդակի վրա (73% և 59%` համապատասխանաբար)։

Նմանատիպ «հակավարկանիշի» առաջնորդների թվում են` ԱՄՆ–ն (73%), Ուկրաինան (37%), Լատվիան, Լիտվան (յուրաքանչյուրը` 25%) և Լեհաստանը (22%)։

ԵՄ–ի և Ուկրաինայի վերաբերյալ ռուսների կարծիքը համընկնում է` նրանց հանդեպ դրական է տրամադրված 26 %-ը, մնացած 59%` բացասական։ Ձեռնպահ է մնացել,  համապատասխանաբար, 16% և 14%–ը։

Ռուսաստանի և Գերմանիայի հարաբերությունները հարցվածների 39%-ը նորմալ և հանգիստ է համարում։ Յուրաքանչյուր երրորդը (33%) այդ հարաբերություններում սառնություն է զգում, 12%-ը` լարվածություն, 2%-ը` թշնամություն։ Հարցվածների 9%–ը խոսում է երկու պետությունների լավ հարաբերությունների մասին։

Վրաստանը տարեցտարի ավելի քիչ մարդկանց կողմից է գնահատվում որպես թշնամի` «դուրս գալով» ամենաթշնամական երկրների ցուցակից։

Հարցումն անցկացվել է 2015 թ.–ի մայիսի 22-25–ը քաղաքի և գյուղերի բնակչության համառուսաստանյան ներկայացուցչական ընտրանքով  18 և ավելի տարիքային խմբում 1600 մարդկանց շրջանում` երկրի 46 շրջանների 134 բնակավայրերում։ Այդ հետազոտությունների տվյալների վիճակագրական անճշտությունները չեն գերազանցում 3.4%-ը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը: