478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հալիձորում անցկացվեց «Ոչխարների խուզում» երկրորդ փառատոնը
20:27
06 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի–Արմենիա/.  «ՏաԹևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարակից տարածքում հունիսի 6-ին անցկացվեց «Ոչխարների խուզում» փառատոնը, որի հիմնական նախաձեռնողը «Տաթևի վերածնունդ» ծրագիրն իրականացնող «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն է:

Արդեն երկրորդ անգամ անցկացվող փառատոնի գլխավոր նպատակը Տաթևը որպես զբոսաշրջային ուղղություն գրավիչ դարձնելն է և «Տաթևի վերածնունդ» ծրագրում ընդգրկված ինը համայնքների սոցիալ-տնտեսական կյանքի աշխուժացմանը նպաստելը:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժինը հայտնում է, որ բացի ոչխարների խուզման հետաքրքրաշարժ մրցույթից ու մրցանակաբաշխությունից, փառատոնի ընթացքում կազմակերպվեցին նաև տարբեր միջոցառումներ՝ ազգային երգ ու պար, մարզական մրցույթներ, ազգային և՝ կոնկրետ տարածաշրջանին բնորոշ ուտեստների համտես, ազգային տարազներով լուսանկարահանում՝ «Մարաշլյան» ֆոտոստուդիայի կողմից:

«Տաթևի վերածնունդ» ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր համայնք ներկայացել էր առանձին տաղավարով՝ զբոսաշրջիկներին առաջարկելով սեփական արտադրանքը:

«Այս փառատոնի, ինչպես նաև տարածաշրջանում իրականացվող IDeA հիմնադրամի մյուս նախաձեռնությունների գլխավոր նպատակը տարածաշրջանի համայնքների զարգացմանը նպաստելն է՝ հիմնականում զբոսաշրջության միջոցով: Այսպիսի միջոցառումները լավ հնարավորություն են, որպեսզի զբոսաշրջիկներն այցելեն Տաթև, հյուրընկալվեն համայնքներում գործող B&B դասի հյուրատներում, օգտվեն տեղի բարիքներից՝ այդ կերպ նպաստելով, որպեսզի համայնքներում ևս համապատասխան առաջարկներ ձևավորվեն: Այս ամենից բացի, փառատոնը նաև հետաքրքիր միջոցառումն է, որը զբոսաշրջիկներին տեղի հետաքրքիր ավանդույթներին ծանոթանալու հնարավորություն է ընձեռում»,-ընդգծում է IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանը:

«Տաթևի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը նշում է, որ աշխատում են տարածաշրջանում գործող մոտ քսան B&B դասի հյուրատների հետ, աջակցություն և խորհրդատվություն է ցուցաբերվում, որպեսզի նրանք համապատասխան կարողություններ ստեղծեն և ի վիճակի լինեն պատշաճ որակի ծառայություններ մատուցել:

«Փառատոնից ակնկալվող արդյունքը համայնքային տնտեսությունների զարգացումն է: Այսինքն, զբոսաշրջիկը, այսպես ասած, պետք է գա, վայելի փառատոնը ու տարբեր ծառայություններ ստանալով՝ գումար թողնի համայնքում: Մենք ուրախ ենք, որ շատ զբոսաշրջային ընկերություններ ոչխարների խուզման փառատոնն արդեն ներառում են իրենց առաջարկներում և ժամանակացույցերում»,-նշում է Հայկ Թութունջյանը:

Ոչխարների խուզման մրցույթին նույնպես մասնակցում են «Տաթևի վերածնունդ» ծրագրում ընդգրկված համայնքների բնակիչներ: Ութ համայնքից ընտրված ինը մասնակիցները երեք փուլերով մրցեցին հաղթողի կոչմանն արժանանալու համար: Ժյուրին որոշեց հաղթողին՝ հաշվի առնելով խուզման տևողությունն ու որակը:

Առաջին տեղն զբաղեցրեց Վերիշեն համայնքից Սեյրան Մկրտչյանը: Փառատոնի կազմակերպիչների կողմից մասնակիցներին և հաղթողին խրախուսական մրցանակներ շնորհվեցին:

Փառատոնը կազմակերպվում է «Տաթևի վերածնունդ», «Հայաստանի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամների և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ -ի հետ համատեղ, գործընկերն է Գորիսում գործող Կանանց զարգացման «Ռեսուրս Կենտրոն» հիմնադրամը, հովանավորներն են «Գոլդեն Գրեյփ Արմաս» և Pepsi ընկերությունները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը:
16:35
08 Օգոստոսի 2017
Հայաստանը կմասնակցի Մոսկվայի հրավառության շքեղ փառատոնին
Թիմերը երկինք բաց կթողնեն շուրջ 60 հազար համազարկ
15:30
08 Օգոստոսի 2017
«Կորեական Խալկ» մականունով բոդիբիլդերը հարերենով ողջույնի խոսք է ձայնագրել (ՎԻԴԵՈ)
Տեսագրությունում նա հայերենով վանկարկում է   «Հայաստան», «Հայաստան»: