478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+30
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մեկնարկել է «Մանկության աշխարհ Expo 2015» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը
15:05
06 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Մանկության աշխարհ EXPO 2015» միջազգային մասնագիտացված 9–րդ ցուցահանդեսը մեկնարկել է «Երևան Expo» մայրաքաղաքի ցուցահանդեսային  համալիրում:   Միջոցառման կազմակերպիչն է LOGOS EXPO Center-ը:

Ցուցահանդեսը, որը կտևի երեք օր, նվիրված է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Ցուցահանդեսին կմասնակցի 69 կազմակերպություն:

Ցուցահանդեսի գլխավոր նպատակն է զարգացնել բնագավառը, ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների և արտադրողների, Հայաստանի շուկան համալրել երեխաների համար նախատեսված ապրանքների նոր տեսականիով, ինչպես նաև նոր գործարար կապեր հաստատել:

Ցուցահանդեսին ներկայացվել են ապրանքներ և ծառայություններ երեխաների համար՝ հագուստ, կոշկեղեն, խաղալիքներ, գրասենյակային և դպրոցական պարագաներ, սնունդ նորածինների համար, քաղցրավենիքներ, պաղպաղակ, զարգացող և ուսուցանող խաղեր, կրթոջախներ, ուսումնական ձեռնարկներ և գրքեր, բժշկություն երեխաների համար, ատրակցիոններ և այլն: Ցուցահանդեսին մասնակցում է վեց մանկատուն ՀՀ տարբեր մարզերից (Գյումրի, Գավառ, Խարբերդ, Դիլիջան, Երևան), երեխաները ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքները:

выставка«Մանկության աշխարհ EXPO 2015» ցուցահանդեսի շրջանակում կկազմակերպվի «Ժպտերեսիկ» լուսանկարչական մրցույթը, «Փոքրիկ նկարիչը» լավագույն նկարի մրցույթը, ինչպես նաև զվարճալի շոու ծրագիր՝ «Մինորա» մշակութային-պրոդյուսերական կենտրոնի կողմից:

LOGOS EXPO Center կազմակերպության գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանի խոսքով` ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների  (գործատուների) միության և VivaCell-MTS հայկական բջջային կապի օպերատորի աջակցությամբ: Միջոցառման անցկացմանն աջակցել է նաև Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը:

«LOGOS EXPO Center»-ը առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որը գործում է 1999թ.-ից և առաջատար է համարվում արդյունաբերական, տեղական և միջազգային ցուցահանդեսների և կոնգրեսների կազմակերպման գործում:

Օգտագործելով համաշխարհային ցուցահանդեսային բիզնեսի փորձն ու նվաճումները «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունը ամեն տարի շուրջ 15 մասնագիտացված ցուցահանդես է անցկացնում: Այսպիսով 12 տարիների գործունեության ընթացքում ընկերության կազմակերպած տեղական և օտարեկրյա ցուցահանդեսների թիվը գերազանցել է 160-ը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:49
23 Հուլիսի 2017
Քթի սև կետերից մեկընդմիշտ ազատվելու պարզ միջոցներ
Աշխարհում գրեթե չկա մարդ, ով երբևէ չի բախվել սև փոքր կետերի հետ, որոնք հայտնվում են դեմքին և հատկապես քթի շրջանում։
15:55
23 Հուլիսի 2017
Ինչպե՞ս ամռանը խուսափել վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից
Շոգ եղանակին նպաստավոր պայմաններ են ստեղծվում վարակիչ հիվանդություններ փոխանցողների բազմացման և արտաքին միջավայրում պահպանման համար:
14:15
23 Հուլիսի 2017
Գիտնականներ. դեպրեսիան ոչնչացնում է ուղեղի բջիջները
Էդինբուրգի համալսարանի գիտնականները լայնածավալ ուսումնասիրություն են անցկացրել, որին մասնակցել է ավելի քան երեք հազար մարդ:
11:00
23 Հուլիսի 2017
Շոգերը շարունակվում են. օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5–7 աստիճանով
Հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5–7 աստիճանով։
20:47
22 Հուլիսի 2017
Բրազիլացի վարսահարդարը հաճախորդների մազերը հարդարում է մուրճի և կացնի միջոցով (ՎԻԴԵՈ)
Բրազիլիայի Սեիլանդիա քաղաքի վարսահարդարն իր աշխատանքում օգտագործում է մուրճ և կացին։
18:01
22 Հուլիսի 2017
Նիհարում ենք արագ և հուսալի. 4 կգ 4 օրում
Ներկայացնում ենք դիետա, որի միջոցով հնարավոր է արագ և հուսալի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
11:27
22 Հուլիսի 2017
Հայերի 5 գյուտերը, որոնք փոխել են աշխարհը
Հայաստանն աշխարհին բազմաթիվ ազդեցիկ գիտնականներ է նվիրել։ Այդպիսի մարդիկ սովորաբար մեծ գաղափարներ, տեսություններ են ծնում, որոնք ընդունակ են մեկընդմիշտ փոխել աշխարհը։
20:10
21 Հուլիսի 2017
Երթևեկի փոփոխություն Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում (ՍԽԵՄԱ)
ՃՈ–ն տեղեկացնում է, որ հուլիսի 22–ից երթևեկը կփոխվի Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում:
16:28
21 Հուլիսի 2017
Ամենաախորժելի և յուրօրինակ հատապտղի փառատոն Հայաստանում
Սյունիքի մարզում հուլիսի 22–ին տեղի կունենա Ազնվամորու փառատոն։
23:31
20 Հուլիսի 2017
Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել
Linkin Park խմբի երգիչ Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել Լոս Անջելեսում:
19:20
20 Հուլիսի 2017
Լևոն Արոնյանի կինը շարունակում է ասմունքել հայերեն (ՎԻԴԵՈ)
Արիանա Կաոիլին արդեն երկրորդ անգամ զարմացնում է Facebook–ի օգտատերերին հայոց լեզվի և գրականության իմացությամբ։
17:16
20 Հուլիսի 2017
Ամառային սննդակարգի հինգ ոսկե կանոնները
Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը։