484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կարմրուկի հինգ դեպք է գրանցվել. առողջապահության նախարարություն
20:27
05 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Այս տարվա մայիսի սկզբից ի վեր Հայաստանում կարմրուկի հինգ դեպք է արձանագրվել։ Այս մասին հայտնում է հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, կարմրուկը «բերվել» է Եվրոպայից և Ռուսաստանի Դաշնությունից, երեք հիվանդները 2-7 տարեկան երեխաներ են, իսկ մյուս 2-ը՝ մեծահասակ (24 և 38 տարեկան): Գերատեսչության տվյալներով, հիվանդները մինչ այդ չեն պատվաստվել կարմրուկի կամ այլ վարակների դեմ:

«Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է, տեղական դեպքեր չեն արձանագրվում, սակայն 2013-2014 թվականներին գրանցվել է այլ երկրներից բերված 10-13 դեպք», – նշվում է Առողջապահության նախարարության կայքում:

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ պատվաստումը միակ ապահով և արդյունավետ միջոցն է կարմրուկի պրոֆիլակտիկայի համար։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ամբողջ աշխարհում կարմրուկի համաճարակային իրավիճակի աշխուժացում է նկատվում, մասնավորապես, Կանադայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Ռումինիայում, Ղրղըզստանում, Ղազախստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում, իսկ Վրաստանում դեռևս 2013 թվականին սկսված կարմրուկի բռնկումը շարունակվում է մինչ այսօր։

Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Հիվանդությունը սովորաբար սկսվում է տենդով, հազով, ռինիտով (քթի լորձաթաղանթի բորբոքում), կոկորդի ցավով, կոնյուկտիվիտով (աչքերի եղջերաթաղանթի բորբոքում), այնուհետև ավելանում է ցանը:

Կարմրուկը ամենատարածված վարակիչ հիվանդություններից է։ Բռնկումը մեծ մասամբ սաստկանում է աշնանային–ձմեռային և գարնանային շրջանում։ Հիվանդանում են տարբեր տարիքի մարդիկ, առավել հաճախ` 4-5 տարեկան երեխաներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։
19:11
23 Ապրիլի 2017
Սպանախը կարո՞ղ է քաղցկեղ առաջացնել
Սպանախը ամենաառողջարար բանջարեղեններից մեկն է, սակայն սխալ օգտագործման պարագայում այն կարող է քաղցկեղ առաջացնել:
17:51
23 Ապրիլի 2017
Մարդու պորտալարի արյունը ճանաչվել է երիտասարդացման միջոց
Ամերիկացի նեյրոկենսաբանները պարզել են, որ մարդու պորտալարի արյան մեջ պարունակվող սպիտակուցները երիտասարդացման միջոց են ծեր մկների համար:
16:30
23 Ապրիլի 2017
Ցուկերբերգը խոստացել է կանխել Facebook-ում սպանությունների մասին նորությունների հրապարակումը
Ցուկերբերգը խոստացել է անել ամեն ինչ` սոցցանցերում ԱՄՆ-ի Քլիվլենդում սպանության առցանց հեռարձակմանը նմանվող նյութերի հրապարակումը կանխելու համար:
13:46
23 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրների դյուցազնական համարն առավելագույն միավորների է արժանացել «Փառքի րոպե» ռուսական շոուի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայաբնակ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ուժային ակրոբատիկ համար են ցուցադրել:
18:39
22 Ապրիլի 2017
Ինչպե՞ս զգալիորեն նվազեցնել վաղ մահացության վտանգը
Մեծ Բրիտանիայի Գլազգոյի համալսարանի գիտնականները խոսել են հեծանիվ քշելու օգտակարության մասին:
13:47
22 Ապրիլի 2017
Հայ դիզայները կներկայացնի «SONČESS» հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա շրջանակում
Հայ դիզայներ Սոնա Հակոբյանը կներկայացնի իր «SONČESS» ապրանքանիշի նոր հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա (Tbilisi Fashion Week) շրջանակում։
16:19
21 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանի` սրբապատկերով թափանցիկ զգեստը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմ Քարդաշյանն իր հագուստով կրկին ցնցել է երկրպագուներին:
20:21
20 Ապրիլի 2017
«Եհովայի վկաները» կհասնեն Ստրասբուրգի դատարան
«Եհովայի վկաները» ՄԻԵԴ–ում կբողոքարկեն իրենց ծայրահեղական կազմակերպության ճանաչելու մասին որոշումը: