478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+27
Եղանակը Երևանում
Հայ
Տարբեր երկրների հայտնի գործիչները պատասխանում են Պոզների` Աստծուն վերաբերող հարցին
19:48
05 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ողջ աշխարհում հայտնի շուրջ 180  արվեստագետներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, քաղաքագետներ և լրագրողներ պատասխանել են հայտնի ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Պոզների գլխավոր հարցին` «եթե հանդիպեք Աստծուն, ի՞նչ կասեք նրան»։ «Նովոստի Արմենիա» գործակալությունը ներկայացնում է ամենահետաքրքիր պատասխանները։

Ռուս և խորհրդային էստրադայի արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Գենադի Խազանովը կասեր Աստծուն. «Միշտ չէ, որ իմ ասածները ճիշտ են մեկնաբանել, այդ պատճառով կցանկանայի ինքս պարզաբանումներ ներկայացնել»։

Ռեժիսոր, սցենարիստ և հասարակական գործիչ Անդրեյ Կոնչալովսկին կխոստովաներ Աստծուն, որ չգիտեր Նրա գոյության մասին։

Գրող–երգիծաբան, փիլիսոփա Միխայիլ Ժվանեցկին պատասխանել է այսպես. «Ես` որպես ինտելիգենտ մարդ, կսպասեի, թե ինչ կհարցնի նա»։

Դերասան, հեռուստահաղորդավար, երաժիշտ, շոումեն Իվան Ուրգանտը կհարցներ. «Իսկ հե՞տո ինչ կլինի»։

Ամերիկացի քաղաքագետ Հիլարի Քլինթոնը ուրախությամբ կասեր, որ շատ խնդիրներ է կարողացել հաղթահարել։

Ռուս երաժիշտ–վիրտուոզ և հասարակական գործիչ Դենիս Մացուևը պատրաստվում է հարցնել Աստծուն. «Աստված իմ, արդյո՞ք ես լուրջ սխալներ եմ գործել»։

Ռուս և խորհրդային քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին պատրաստվում է ասել, որ իր կարողությունների սահմանում ամեն բան արել է, և կխնդրեր իրեն հետ ուղարկել։ «Ես կշարունակեմ պայքարը, օգնել աղքատներին, բոլոր տանջվողներին, պայքարել այն ամենի դեմ, ինչը մեզ խանգարում է ապրել։ Հե՛տ ուղարկեք ինձ։ Ինձ հետդարձի տոմս է հարկավոր։ Ես չեմ ուզում պառկել այստեղ` դրախտային այգում։ Ավելի լավ է` ես տայգայում քաղցած ապրեմ, բայց օգնեմ մարդկանց»։

Թատրոնի և կինոյի դերասան Վլադիմիր Մաշկովին մտահոգում է այն հանգամանքը, որ կարող է իրեն միանգամից չթողնեն Աստծու մոտ։ Հրեշտակներին ողջունելուց հետո նա կփորձի տեղում կողմնորոշվել` ելնելով հանգամանքներից։

Ռուս լրագրող Ալեքսեյ Վենեդիկտովը, հավատարիմ մնալով իր մասնագիտությանը, կասեր. «Ի սկզբանե Բանն էր։ Տվեք հարցազրույց «Էխո Մոսկվա»–ին»։

Ռուս և խորհրդային պոետ և երաժիշտ Բորիս Գրեբենշիկովը կարծում է, որ «մենք անընդհատ Աստծու առջև ենք կանգնած, ամեն վայրկյան, այդ պատճառով ոչինչ չկա ասելու»։

Ռուս և խորհրդային թատրոնի և կինոյի դերասան, թատրոնի ռեժիսոր Օլեգ Տաբակովը կարծում է, որ ինքը գիտի, թե ինչպես կարդարանա Աստծու առաջ։

Թատրոնի և կինոյի դերասան Կոնստանտին Ռայկինը կցանկանար ասել. «Աստված իմ, ինչ ուրախ եմ, որ Դու կաս։ Ինչ երջանկություն է, որ Դու կաս։ Ես այնպես էի վախենում Քո չլինելուց։ Խնդրում եմ, ների՛ր ինձ դրա համար»։

Ռուս և խորհրդային թատրոնի և կինոյի դերասան Սերգեյ Մակովեցկին պատրաստվում է ասել. «Բարեգութ Աստված, ների՛ր մեզ` մեղսավորներիս, քանի որ չենք գիտակցում` ինչ ենք անում»։

Ուկրաինացի քաղաքագետ Վիտալի Կլիչկոն պատրաստվում է միայն մեկ հարց ուղղել Տիրոջը. «Ինչու՞»։

Խորհրդային և ռուսական էստրադային երգչուհի, կոմպոզիտոր–երգահան Ալլա Պուգաչովան շատ ասելիք ու խնդրանք ունի։ Նա պատրաստվում է շնորհակալություն հայտնել հետաքրքիր կյանքի համար, ինչպես նաև խնդրել, որ Տերը նրան մտերիմների և երկրի պահապան հրեշտակ դարձնի։

Ռուս և խորհրդային կինոյի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Կարեն Շահնազարովը պատրաստվում է լռել. «Այդպիսի հանդիպումների ժամանակ գերադասելի է լռելը»։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խոստովանել է, որ հավատացյալ մարդ է և պատրաստվում է Աստծուց ներողություն խնդրել այն ամենի համար, ինչ արել է։

Ռուս գրող, սցենարիստ Լյուդմիլա Ուլիցկայան կցանկանար Աստծուն անեկդոտ պատմել Էյնշտեյնի մասին։

Խորհրդային և ռուս դիրիժոր Վալերի Գերգիևը պատրաստվում է խնդրել Տիրոջը, որ նա երաժշտությունը դպրոց վերադարձնի։

Խորհրդային և ռուս թատերական ռեժիսոր Յուրի Լյուբիմովը Աստծուն միայն մի բան կասեր. «Ես ջանացել եմ»։

Ֆրանսիական շանսոնյե, կոմպոզիտոր, պոետ, դերասան Շառլ Ազնավուրը պատրաստվում է ասել Աստծուն. «Բարև՛։ Էլ ի՞նչ կարող եմ ասել նրան։ Բացի այդ, նա պետք է խոսի, քանի որ ես գուցե սխալներ եմ գործել, սակայն ինքն էլ է շատ սխալներ թույլ տվել։ Թող նա ինձ բացատրի, թե ինչու»։

Իսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է լուռ խոնարհվել Աստծու առաջ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը: