478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+29
Եղանակը Երևանում
Հայ
Բաֆեթի հետ ճաշելու գինն աճուրդում գրեթե 1.6 մլն դոլարի է հասել
18:29
05 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի գործարար Ուորեն Բաֆեթի հետ ճաշելու գինն ինտերնետային աճուրդում հասել է գրեթե 1.6 մլն դոլարի (մոտ 90 մլն ռուբլի), հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Աճուրդի հաղթողից ստացված փողերը փոխանցվում են Glide Foundation կազմակերպությանը, որն աջակցում է աղքատներին և անօթևաններին։ Հաղթողն իր հետ կարող է յոթ ընկեր տանել։

Աճուրդն ավարտվել է ուրբաթ տեղական ժամանակով 19։30–ին (Երևանի ժամանակով շաբաթ 06:30)։ 2000 թվականից անցկացվող աճուրդների ռեկորդը 2012 թվականի լանչի գինն էր, երբ անանուն անձը Բավեթի հետ ճաշելու համար գրեթե 3.5 միլիոն դոլար էր վճարել։

2014 թվականի հաղթողը վճարել է 2 միլիոն 166 հազար դոլար։

Գործարարի հետ ճաշելու արդյունքում վերջին 15 տարիներին Glide Foundation–ը շուրջ 17.9 միլիոն դոլար է ստացել։ Գործարարի խոսքով` «ճաշային» հանդիպումները սովորաբար առնվազն երեք ժամ են տևում, ընթացքում քննարկվում են ամենատարբեր թեմաներ։ Միակ «արգելված» թեման Բաֆեթի ապագա ներդրումներն են։

«Այդ հանդիպումները ինձ համար հետաքրքիր փորձ են դառնում։ Ճաշելու ընթացքում ես բազմաթիվ հիանալի մարդկանց եմ հանդիպել։ Նոր ընկերներ եմ ձեռք բերել։ Մի մարդու եմ վարձել։ Կերել եմ բազմաթիվ համեղ ուտեստներ, այնպես որ դժգոհելու առիթ չունեմ»,– ասել է Բաֆեթն Ասոշիեյթեդ Պրեսին։

Հաղթածներից մեկը` Թեդ Ուեշլերը, աշխատանք է ստացել Բաֆեթի մոտ` գրեթե 5.3 միլիոն դոլար ծախսելով 2010 և 2011 թվականների լանչերի համար։ Այժմ Ուեշլերը Berkshire ընկերության ներդրումային մենեջերն է և կարող է զրուցել Բաֆեթի հետ ամեն օր և անվճար։

Հիմնադրամը հանգանակություններ է ստանում Smith & Wollensky նյույորքյան ռեստորանից, որտեղ սովորաբար անցկացվում են հանդիպումները. հաստատությունը շուրջ 10 հազար դոլար է տալիս հյուրեր ընդունելու իրավունք ստանալու համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
23 Հուլիսի 2017
Շոգերը շարունակվում են. օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5–7 աստիճանով
Հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5–7 աստիճանով։
20:47
22 Հուլիսի 2017
Բրազիլացի վարսահարդարը հաճախորդների մազերը հարդարում է մուրճի և կացնի միջոցով (ՎԻԴԵՈ)
Բրազիլիայի Սեիլանդիա քաղաքի վարսահարդարն իր աշխատանքում օգտագործում է մուրճ և կացին։
18:01
22 Հուլիսի 2017
Նիհարում ենք արագ և հուսալի. 4 կգ 4 օրում
Ներկայացնում ենք դիետա, որի միջոցով հնարավոր է արագ և հուսալի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
11:27
22 Հուլիսի 2017
Հայերի 5 գյուտերը, որոնք փոխել են աշխարհը
Հայաստանն աշխարհին բազմաթիվ ազդեցիկ գիտնականներ է նվիրել։ Այդպիսի մարդիկ սովորաբար մեծ գաղափարներ, տեսություններ են ծնում, որոնք ընդունակ են մեկընդմիշտ փոխել աշխարհը։
20:10
21 Հուլիսի 2017
Երթևեկի փոփոխություն Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում (ՍԽԵՄԱ)
ՃՈ–ն տեղեկացնում է, որ հուլիսի 22–ից երթևեկը կփոխվի Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում:
16:28
21 Հուլիսի 2017
Ամենաախորժելի և յուրօրինակ հատապտղի փառատոն Հայաստանում
Սյունիքի մարզում հուլիսի 22–ին տեղի կունենա Ազնվամորու փառատոն։
23:31
20 Հուլիսի 2017
Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել
Linkin Park խմբի երգիչ Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել Լոս Անջելեսում:
19:20
20 Հուլիսի 2017
Լևոն Արոնյանի կինը շարունակում է ասմունքել հայերեն (ՎԻԴԵՈ)
Արիանա Կաոիլին արդեն երկրորդ անգամ զարմացնում է Facebook–ի օգտատերերին հայոց լեզվի և գրականության իմացությամբ։
17:16
20 Հուլիսի 2017
Ամառային սննդակարգի հինգ ոսկե կանոնները
Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը։
15:46
20 Հուլիսի 2017
Պետդուման չեղարկել է պարտադիր անվճար ուղեբեռի իրավունքը չվերադարձվող տոմսի պարագայում
ՌԴ Պետդուման վերջնական ընթարցմամբ ընդունել է օրենք, որը ոչ պարտադիր է դարձնում ուղեբեռի անվճար տեղափոխումը չվերադարձվող տոմսի պարագայում։
11:23
20 Հուլիսի 2017
«ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավարը մահացավ. նրան դանակահարել էին
Այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Ռուբեն Պողոսյանը։
16:07
19 Հուլիսի 2017
Լիոնի հայազգի քաղաքապետը բազմաթիվ կյանքեր է փրկել Արցախյան պատերազմի տարիներին
Լիոնի նորընտիր քաղաքապետ Գեորգ (Ժորժ) Քեփենեկյանը 1990-ականներին մի քանի անգամ եղել է Հայաստանում և Արցախում։