482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Tour de Artsakh հեծանվային մարաթոնը տեղի կունենա հունիսի 5-7–ը Հայաստանում և ԼՂՀ–ում
19:14
04 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Tour de Artsakh հեծանվային մարաթոնը տեղի կունենա հունիսի 5-7–ը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, հաղորդում է Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նախագիծը, որին կմասնակցեն շուրջ 100 հեծանվորդներ, իրագործվում է Հայաստանի պաշտպանության նախարարության աջակցությամբ։

Հեծանվային մարաթոնը կմեկնարկի հունիսի 5-ին` ժամը 08:30–ին Հայաստանի Հանրապետության հրապարակից, իսկ հունիսի 7–ին տեղի կունենա սիրողական հեծանվասպորտի Արցախի գավաթի առաջին խաղարկությունը:

Մարաթոնի մասնակիցները կայցելեն Շուշի, Գանձասար, Արցախի որոշ գյուղեր, որտեղ 1990–ական թթ. հերոսամարտեր են ընթացել։

Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության նպատակն է զարգացնել և միջազգային չափանիշներին հասցնել սիրողական հեծանվային մարզաձևը, ստեղծել համապատասխան պայմաններ հեծանվային զբոսաշրջության զարգացման համար, խթանել հեծանիվի՝ որպես տրանսպորտային միջոցի և հեծանվային մշակույթի զարգացմանը Հայաստանում:

2013թ.–ի սեպտեմբերի 1–ին Սիրողական հեծանվային սպորտի ֆեդերացիան կազմակերպել է «Երևանյան գավաթ» առաջին սիրողական մրցաշարը, որին մասնակցել են ավելի քան 100 հեծանվորդներ, իսկ 2014թ.–ի փետրվարին այդ մրցման երկու հաղթողները մեկնել են Հնդկաստան` միջազգային սիրողական մրցաշարին մասնակցելու։

2014թ.–ի հունիսի 1–ին կազմակերպվել է նաև մանկական մրցաշար 14 տարեկանից փոքր մարզիկների համար։ Այս տարի մրցաշար է անցկացվել Տավուշի մարզում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:06
24 Մայիսի 2017
Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրը մրցակցում են Քիմի և Քանյեի երեխայի փոխնակ մայրը դառնալու իրավունքի համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմը նշել է, որ նա և Քանյեն ցանկանում են երրորդ երեխան ունենալ, սակայն առողջական խնդիրների պատճառով Քիմն ինքը չի կարող կրել փոքրիկին:
11:54
24 Մայիսի 2017
5–ժամյա ջրանջատում է նախատեսված Նոր Նորքում
Վթարային ջրանջատում կիրականացվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
10:59
24 Մայիսի 2017
Հայտնի են նոր մանրամասներ ՀՀ–ում վաճառված ադրբեջանական խնձորների իրական ծագման մասին
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել:
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։
13:56
23 Մայիսի 2017
Հայաստանի գյուղերից մեկի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը
Երեքշաբթի Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչները փակել են  գյուղի ճանապարհը:
13:38
23 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. Գոտեպնդվիր, Մանչեսթեր
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սրտակցություն է հայտնել Մանչեսթերում տեղի ունեցած ողբերգությունից տուժածներին:
10:23
23 Մայիսի 2017
Հզոր պայթյուն Մանչեսթերում. 19 մարդ զոհվել է
Մեծ Բրիտանիայի մեծ մարզադաշտում պայթյուն է որոտացել:
11:22
22 Մայիսի 2017
Անձրևները չեն զիջում դիրքերը Հայաստանում
Անձրևն ու ամպրոպը չեն զիջում դիրքերը Հայաստանում։
10:26
22 Մայիսի 2017
Արմեն Մուրադյանը վիրահատվել է
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը վիրահատվել է։
19:36
21 Մայիսի 2017
Ճարպն այրող վեց մթերք
Թեթև ուտեստները կօգնեն ոչ միայն ազատվել քաղցի զգացումից, այլև վերահսկել սեփական քաշը։
18:25
21 Մայիսի 2017
Լուրերի հաղորդավարուհին շոկի մեջ է ընկել ստուդիայում հայտնված շան պատճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Мир 24» հեռուստաալիքի լուրերի հաղորդավարուհին վախեցել է սև շան պատճառով, որը ուղիղ եթերի ընթացքում հայտնվել է սեղանի տակից: