480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Կլիմայական էքստրեմումների թիվը Հայաստանում ավելացել է. Հիդրոմետ
15:55
04 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում վերջին տարիներին ավելացել է կլիմայական էքստրեմումների թիվը, չորեքշաբթի լրագրողներին է հայտնել ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Ըստ նրա, խոսքն այնպիսի աննորմալ կլիմայական պայմանների մասին է, երբ ընդամենը երկու օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կարող է կտրուկ նվազել (կամ հակառակը)։

«Մենք հաճախ ենք դառնում այնպիսի իրավիճակի վկաներ, երբ օդի ջերմաստիճանը կազմում է 25 աստիճան տաքություն, իսկ հաջորդ օրը ձյուն է տեղում։ Հայաստանում նմանատիպ երևույթները հաճախակի են դարձել ինչպես տարվա ցուրտ, այնպես էլ շոգ եղանակին»,– նշեց Սուրենյանը։

Ըստ նրա, կլիմայի գլոբալ փոփոխությունն այժմ դիտվում է ամբողջ մոլորակում, ինչը պայմանավորված է անտրոպոգեն գործոններով և բնական գործընթացներով։

«Այսօրվա դրությամբ բնության վտանգավոր երևույթների` թայֆունների, տորնադոների, երաշտների, սաստիկ շոգերի թիվը հսկայական է։ Բայց ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ չկան սարսափելի երևույթներ, սակայն կլիմայական փոփոխություններ են դիտվում»,– ասաց Սուրենյանը։

Փորձագետն ավելացրեց, որ ամառն այս տարի Հայաստանում համեմատաբար խոնավ կլինի, իսկ օդի ջերմաստիճանը հունիսին, հուլիսին և օգոստոսին կլինի նորմայի սահմաններում։

Հայաստանի բնապահպանության նախկին նախարար, «Հանուն կայուն մարդկային զարգացման» կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը նշեց, որ բնությունը, կարծես, աննորմալ երևույթներով «վրեժխնդիր է լինում» մարդկությանը բնապահպանությանը պատճառած վնասների համար։

Ըստ նրա, Հայաստանն ընդերքի խելամիտ օգտագործման, շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման, այլընտրանքային էներգետիկայի զարգացման և էներգամատակարարման, ջրային ռեսուրսների կայուն կառավարման կարիք ունի։

«Պետք է նաև զբաղվել թափոնների կառավարմամբ, օրգանիկ հողագործության, կայուն զբոսաշրջության զարգացմամբ, կանաչ ճարտարապետության, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանությամբ»,– ասաց Դանիելյանը։

Նա ավելացրեց, որ ևս մեկ կարևոր պայման է իրավական տնտեսական գործիքների ներդրման օժանդակությունը «կանաչ» տնտեսության զարգացման համար աղքատության վերացման և զարգացման կայունության նպատակով։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։

19:40
01 Դեկտեմբերի 2016
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։
15:59
01 Դեկտեմբերի 2016
Հայկական Beeline-ը սմարթֆոնների նախատոնական վաճառք է անցկացնում
Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։
14:59
01 Դեկտեմբերի 2016
Հայ աղջիկն իր կիսամերկ լուսանկարներն ուղարկել է ընկերոջը, վերջինս էլ դրանք հրապարակել է համացանցում
26-ամյա աղջիկն իր հետ սիրային կապի մեջ գտնվող տղային ուղարկել է իր կիսամերկ լուսանկարները, երիտասարդն էլ հրապարակել է դրանք համացանցում:
11:23
01 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում. կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 1-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
22:12
30 Նոյեմբերի 2016
Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում
Հայաստանի որոշ քաղաքներում ձյան տեսքով տեղումներ են։
22:08
30 Նոյեմբերի 2016
Facebook-ի մեսենջերում հայտնվել է խաղերի ծառայություն
Facebook-ի Messenger հաղորդագրություններով փոխանակվելու համար նախատեսված հավելվածում հայտնվել է Instant Games ծառայությունը:
15:38
30 Նոյեմբերի 2016
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի մեկնարկի մասին
Երևանի քաղաքապետարանը, Ամանորի տոներին ընդառաջ, հայտարարում է «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի մեկնարկի մասին: