484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
0
Եղանակը Երևանում
Հայ
Երևանն աջակցում է Սիրիայի հայկական համայնքին. Նալբանդյան
15:46
03 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն աջակցում է Սիրիայի հայկական համայնքին, չորեքշաբթի ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը իր սերբ գործընկեր և ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի հետ Երևանում կայացած ասուլիսի ժամանակ։

«Սիրիայում սկսված հակամարտության առաջին իսկ օրերից մեր ուշադրության կենտրոնում է եղել սիրիահայերի անվտանգության հարցը։ Մենք ուշադիր հետևում ենք Սիրիայում իրավիճակի զարգացմանն ու փորձում ենք լուծումներ գտնել սիրիահայերի անվտանգության ապահովման համար։ Վերջերս Սիրիա կատարած իմ այցը կապված էր հենց այդ հարցի հետ», – ասաց Նալբանդյանը։

Նրա խոսքով` Սիրիայի ճգնաժամը կարելի է լուծել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, երկու քաղաքական ուժերի միջև երկխոսություն սկսելու միջոցով։

«Անհրաժեշտ է նաև ապահովել ազգային փոքրամասնությունների, այդ թվում նաև քրիստոնյաների պաշտպանությունը։ Շատ կարևոր է միասնական դիրքորոշումը ահաբեկչության դեմ պայքարում», – նշեց Նալբանդյանը։

Նախարարի խոսքով` Հայաստանում են գտնվում հազարավոր սիրիահայեր, և կառավարությունն անում է ամեն ինչ` նրանց աջակցելու համար։

Սիրիայում 2011թ.–ի մարտից շարունակվում է զինված հակամարտությունը, որի հետևանքով, ըստ ՄԱԿ–ի տվյալների, զոհվել է ավելի քան 220 հազար մարդ։ Կառավարության զորքերին դիմակայում են տարբեր զինված խմբավորումների գրոհայինների ջոկատները։

Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100 հազար հայ, որոնց մեծ մասը բնակություն էր հաստատել երկրի հյուսիսում (Հալեպ գավառ) և հյուսիս–արևելքում (էլ–Հասակե գավառ)։ Դամասկոսում բնակվում և աշխատում էր առնվազն 7 հազար հայ։ Սիրիայի ճգնաժամից հետո մոտ 90 հազար հայեր հեռացան արաբական հանրապետությունից։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը: