484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանում հրապարակվել է ԶԼՄ–ների գրագիտության առաջին վարկանիշը
17:42
02 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ–ի կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը հրապարակել է ռուսական առավել հայտնի ԶԼՄ–ների գրագիտության վարկանիշը, որը կազմել են Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտն ու ABBYY ընկերությունը։

Սխալների թվով առաջատարներն են «Аргументы и факты» շաբաթաթերթը (մեկ էջում` երկու սխալ), НТВ –ն (մեկ ժամում` 13 սխալ) և «Коммерсант FM» ռադիոկայանը (մեկ ժամում` 11 սխալ)։ Փորձագետների կարծիքով` առավել գրագետ են «Ленту.ру–ն, «Известия»–ն, «Радио России»–ն և «Россия 1» հեռուստաալիքը։

Ուսումնասիրությանը մասնակցել են ոչ բոլոր ԶԼՄ–ները, այլ միայն տպագիր և առցանց 17 հրատարակություն, 3 լրատվական գործակալություն, 5 հեռուստաալիք և 7 ռադիոկայան։ Մասնագետները վերլուծել են «ԶԼՄ–ների տեքստերը, որոնք կազմում են դաշնային լեզվաբանական դաշտի մոտ 85 տոկոսը»։ Նրանք ուսումնասիրել են 15,6 հազար հոդված, տպագիր տեքստերի ավելի քան 350 հազար նախադասություն, ինչպես նաև ավելի քան 200 հեռուստատեսային և ռադիոհաղորդումներ (ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 120 եթերային ժամ)։

ԶԼՄ–ները բաշխվել են գրագիտության չորս մակարդակով։ Առաջին մակարդակում են «Лента.ру»–ն և «Известия»–ն, որոնք երեք էջում անում են մեկ սխալ։ «4» գնահատականին են արժանացել «Интерфакс»–ը, «Ведомости»–ն, «Аргументы недели»–ն, РИА Новости–ն, «Российская» և «Независимая» թերթերը, РБК –ն, «Коммерсантъ»–ը, «Газета.Ru»–ն, «Эксперт», «Деньги», «Власть» և «Профиль» ամսագրերը։ Այս ԶԼՄ–ները երկու էջում կատարում են մեկ սխալ։ «3» ստացողների թվում են «Московский комсомолец»–ը, «Огонек»–ը, ТАСС –ն ու «Комсомольская правда»–ն։ Այս ԶԼՄ–ները սխալ ունեն յուրաքանչյուր էջում։

Փորձագետների խոսքով` ԶԼՄ–ների մոտ ամենից հաճախ տուժում է ուղղագրությունը։ Ամենատարածված սխալը համաձայնեցնում է, երբ սխալ են օգտագործվում նախադասության անդամների վերջավորությունները կամ նախդիրները։

Հեռուստատեսության և ռադիոյի եթերները վերլուծելիս լեզվաբաններն ուշադրություն են դարձրել ոճային սխալներին (խոսակցական լեզվի, բարբառի և փողոցային բառապաշարի ոչ ճիշտ օգտագործում), չափից շատ փոխառություններին (ok, message, off-road), բառային և քերականական սխալներին, սխալ շեշտադրությանը։

Դաշնային հրատարակությունների հաղորդավարների ճնշող մեծամասնությունը լավ է տիրապետում ռուսաց լեզվին, նշում է նախարարությունը։

«Շատ փորձագետներ կարծում էին, որ արդյունքներն ավելի վատը կլինեն, սակայն սա առիթ չէ հանգստանալու համար։ ԶԼՄ–ների աշխատակիցները պետք է ոչ թե լավ, այլ հիանալի տիրապետեն մայրենի լեզվին», – կարծում է ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցությունների փոխնախարար Ալեքսեյ Վոլինը։

Ռուսական ԶԼՄ–ների գրագիտության վարկանիշը կազմելու հեղինակը Վոլինն է։ 2014թ.–ի հոկտեմբերին նա առաջարկել էր կրկին «Ոսկե լեզվախտ» մրցանակ հանձնել առավել անգրագետ ԶԼՄ–ներին։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։
19:11
23 Ապրիլի 2017
Սպանախը կարո՞ղ է քաղցկեղ առաջացնել
Սպանախը ամենաառողջարար բանջարեղեններից մեկն է, սակայն սխալ օգտագործման պարագայում այն կարող է քաղցկեղ առաջացնել:
17:51
23 Ապրիլի 2017
Մարդու պորտալարի արյունը ճանաչվել է երիտասարդացման միջոց
Ամերիկացի նեյրոկենսաբանները պարզել են, որ մարդու պորտալարի արյան մեջ պարունակվող սպիտակուցները երիտասարդացման միջոց են ծեր մկների համար:
16:30
23 Ապրիլի 2017
Ցուկերբերգը խոստացել է կանխել Facebook-ում սպանությունների մասին նորությունների հրապարակումը
Ցուկերբերգը խոստացել է անել ամեն ինչ` սոցցանցերում ԱՄՆ-ի Քլիվլենդում սպանության առցանց հեռարձակմանը նմանվող նյութերի հրապարակումը կանխելու համար:
13:46
23 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրների դյուցազնական համարն առավելագույն միավորների է արժանացել «Փառքի րոպե» ռուսական շոուի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայաբնակ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ուժային ակրոբատիկ համար են ցուցադրել: