485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն այն երկրներից է, որտեղ ընտանեկան բռնությունը երեխաների նկատմամբ ցածր մակարդակի վրա է. փորձագետ
21:14
01 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն այն երկրներից է, որտեղ ընտանեկան բռնությունը երեխաների նկատմամբ ցածր մակարդակի վրա է, Sputnik-Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը։

«Հայաստանում պահպանվել են ավանդույթները և ավանդական ընտանիքները, որտեղ երեխաները լիովին պաշտպանված են»,– ավելացրեց Բոշյանը։

Նա միաժամանակ անդրադարձավ երկրում նկատելի մի քանի բացասական միտումներին։ «Խոսքը գեղեցիկ անուններ ունեցող օրենսդրական նոր նախաձեռնությունների մասին է, որոնք Հայաստանի վզին է փաթաթում Եվրամիությունը։ Հայաստանը ստանում է ԵՄ–ի օժանդակությունը, որը դրա փոխարեն պահանջում է քայլեր ձեռնարկել, այսպես կոչված, «երեխաների իրավունքների» պաշտպանության համար»,– ավելացրեց Բոշյանը։

Նա ընդգծեց, որ այդ ամենն ունի միայն մեկ նպատակ` թույլ տալ խլելու երեխաներին ամենաանհեթեթ և աննորմալ առիթներով։

«Խոսքը «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրինագծի մասին է, որում փորձ է արվում օրինականացնել միասեռական ամուսնությունները, անուղղակիորեն օրինականացնել բազմակնությունը, ներդնել «հոգեբանական բռնություն» հասկացությունը, որը չունի իրավաբանական հիմնավորում և որը կարելի է կիրառել ցանկացած երեխայի նկատմամբ` խլելով նրան ընտանիքից»,– ասաց Բոշյանը։

Նրա խոսքով` ավանդական ընտանիքի քայքայման հիմնական նպատակը հայ հասարակությունը վերահսկելի դարձնելն է, տարածքները ծնելիության կրճատման միջոցով ազատելը։

«Այդպիսով լուծվում է աշխարհագրական խնդիրը, իսկ խնդրի լուծման համար անհրաժեշտ է, որ բնակչությունը զոմբիացվի, իսկ դրա լավագույն միջոցն ընտանիքը քանդելն է»,– ընդգծեց Բոշյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։
11:54
16 Հունվարի 2017
Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու խորհուրդներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում նշել է մի քանի կետ Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու վերաբերյալ։
20:15
15 Հունվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանը խոսել է «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագծի վերսկսման մասին
Ռուսաստանցի շոումեն, «Comedy Club»–ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ակնարկելով, որ շուտով կվերսկսվի «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագիծը։
19:12
15 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց մարդու մեղադրանք է առաջադրվել
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց կասկածյալի մեղադրանք է առաջադրվել:
18:32
15 Հունվարի 2017
«Յանդեքս»–ի նոր բլուզների գրպանում կարելի է նոութբուք տեղավորել
«Յանդեքս. Առարկաներ» առցանց խանութի կայքում նոր բլուզներ են հայտնվել։
20:20
14 Հունվարի 2017
20–ամյա բրիտանացին երկրի առաջին հղի տղամարդն է
20-ամյա բրիտանացին Գլոչեսթերից առաջինն է Բրիտանիայում, ով հայտարարում  է իր հղիության մասին:
19:35
14 Հունվարի 2017
Չելյաբինսկի բնակիչը փչացրել է ալկոտեստերը սեփական շնչառությամբ երեք լիտր օղի խմելուց հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չելյաբինսկի բնակիչներից մեկը դարձել է ոչ միայն շրջանի առաջին սթափարանի այցելուն, այլ նաև կարողացել է փչացնել ալկոտեստերը:
18:25
14 Հունվարի 2017
Աշխարհի միլիարդատերերից մեկը` Ուորեն Բաֆեթը բորսայի անկման օրերին գումար է տնտեսում McDonald's–ում նախաճաշելիս
Berkshire Hathaway ներդրումային ընկերության ղեկավար, աշխարհի մեծությամբ երկրորդ ունեցվածքի տեր Ուորեն Բաֆեթը խոստովանել է, որ ֆոնդային շուկայի անկման օրերին գումար է տնտեսում McDonald's–ում նախաճաշելիս։
16:17
14 Հունվարի 2017
Սմարթֆոնով տարված վարորդը որոշել է ավտոբուսը ոտքով վարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ QQ չինական ռեսուրսում հայտնվել է մի տեսանյութ, որում ավտոբուսի վարորդը երթևեկության ժամանակ տարվել էր սմարթֆոնով և ոտքը դրել ղեկին:
12:19
14 Հունվարի 2017
Արարատյան դաշտավայրի տարածքում լճացած սառը օդային զանգվածների ուժն առաջիկայում չի թուլանա. մառախուղը կպահպանվի
Արարատյան դաշտավայրի և Երևանի տարածքում լճացած սառը օդային զանգվածների ուժն առաջիկա օրերին չի թուլանա։