478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Յուվենալ արդարադատությունն ու գենդերային օրենքներն ուղղված են մարդկության կրճատմանը. հայ փորձագետ
15:53
01 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Յուվենալ արդարադատությունն ու գենդերային օրենքներն ուղղված են մարդկության կրճատմանը, քանի որ Երկրի վրա մարդիկ չափազանց շատացել են, երկուշաբթի լրագրողներին ասաց Համառուսաստանյան ծնողական դիմադրության նախագահ Մարիա Մամիկոնյանը։

«Յուվենալ արդարադատությունը, գենդերային օրենքները ֆաշիզմի նոր ձև են, ընտանիքների և ավանդական մշակույթների ցեղասպանություն։ Այն, ինչ հիմա կատարվում է աշխարհում, կարելի է աշխարհի կործանման գործընթաց անվանել»,– նշեց Մամիկոնյանը։

Նրա խոսքով` յուվենալ մեթոդների կիրառումը քանդում է ընտանիքի ինստիտուտը։ «Ընտանիքի ավանդական հասկացությունը կործանելու նպատակն այն է, որ ընտանիքն անձի ձևավորման հիմնական ինստիտուտն է, իր տեսակի և իր երկրի ապագայի կարգավորիչը։ Ընտանիքի դաստիարակչական դերը ահռելի է, և հենց դա են փորձում կոտրել նրանք, ովքեր մեր երկրների և հասարակությունների համար մեր պատկերացրածից տարբերվող ապագա են ցանկանում»,– ասաց Մամիկոնյանը։

Նրա խոսքով` այսօր քրիստոնեական մշակույթի ոչնչացման գործընթաց է ընթանում, յուվենալ և գենդերային նախաձեռնություններն ուղղված են այն արգելքների վերացմանը, որոնք մարդկությունը մշակել է հնագույն ժամանակներից և որոնց հավատարիմ են քրիստոնյա հասարակությունները։ «Ինչպե՞ս կարելի է սոդոմիա թույլ տալ և օրենսդրորեն ներառել օրակարգում` չոչնչացնելով քրիստոնեությունը։ Չէ՞ որ դա հնարավոր չէ»,– նշեց նա։

Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանն էլ նշեց, որ յուվենալ արդարադատությունը պետական և ոչ պետական խնամակալ մարմիններին իրավունք է տալիս ամենաչնչին առիթներով երեխաներին խլել ընտանիքից։

«Խոսքը մի քանի հարյուր հազար երեխաների մասին է, որոնց խլել են իրենց ընտանիքներից, և Եվրոպան չի կարող ոչ մի կերպ հակազդել այդ իրավիճակին, քանի որ այդ երկրներում մինչև յուվենալ արդարադատության կիրառումն ընտանիքի ինստիտուտն արդեն ոչնչացվել էր»,– ասաց Բոշյանը։

Նրա խոսքով` յուվենալ մեթոդների կենտրոնն ԱՄՆ–ն է, որը թելադրում է այդ մեթոդները Եվրոպային` փորձելով այդ կերպ կառավարել նրան։ «Այսօր ԱՄՆ–ն փորձում է ճնշման կոշտ մեթոդներ կիրառել հետխորհրդային երկրների վրա, և այդ ամենն ունի քաղաքական արմատներ։ Նման մարտավարությունն ուղղված է այդ երկրների մշակույթների ոչնչացմանը, տարբեր ժողովուրդների ենթագիտակցության վրա ազդելուն, ինչը կարող է բախումներ առաջացնել նրանց միջև»,– ասաց Բոշյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:57
21 Օգոստոսի 2017
Սերժ Թանկյանի կինը հուզիչ շնորհավորանք է հղել ամուսնուն (ՖՈՏՈ)
Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի կինը` Անժելա Մադաթյանը, շնորհավորել է ամուսնուն ծննդյան օրվա կապակցությամբ:
13:46
21 Օգոստոսի 2017
Մահացել է հայտնի գրող Պերճ Զեյթունցյանը
79 տարեկանում մահացել է հայտնի գրող, թատերագիր Պերճ Զեյթունցյանը։
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը: