482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+14
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է «XXI դարի ֆաշիզմ–ռևանշիզմը» խորագրով ցուցահանդեսը
14:26
01 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի Երևանում մեկնարկել է «XXI դարի ֆաշիզմ–ռևանշիզմը» լուսանկարների ցուցահանդեսի և ֆիլմերի ցուցադրության նոր շարքը, «Նովոստի–Արմենիա» գործակալության ասաց «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ–ի նախագահ, Երևանի աշխարհաքաղաքական ակումբի նախագահ Արման Բոշյանը։ 

«Մենք սկսում ենք ֆիլմերի ցուցադրությունը, որը կտևի մինչև հունիսի 29–ը։ Թեման հակաֆաշիզմն է։ Ամեն շաբաթ կցուցադրվեն նոր ֆիլմեր։ Այսօրվա լուսանկարների ցուցահանդեսն ու ֆիլմը ներկայացնում են Ուկրաինայի իրադարձությունները», – ասաց Բոշյանը։

Նրա խոսքով` ցուցահանդեսի բացումից հետո այսօր կցուցադրվի նաև «Եվրամայդանի աջ հատվածը» վավերագրական ֆիլմը։

Նա նշեց, որ ցուցահանդեսի և ֆիլմերի ցուցադրության շրջանակում կանցկացվեն նաև ասորիների, հրեաների, պոնտացի հույների ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ։

«Նպատակն է ներկայացնել ֆաշիզմի իրական դեմքն ու այն վտանգները, որը ֆաշիզմը ներկայացնում է XXI դարում։ Ցուցահանդեսի և ֆիլմերի թեման XXI դարի ֆաշիզմ–ռևանշիզմն է։ 21–րդ դարում մի շարք խնդիրներ լուծելու համար ֆաշիզմը կրկին որպես աշխարհաքաղաքական զենք է օգտագործվում», – ավելացրեց Բոշյանը։

Նրա խոսքով` ֆաշիզմը լիբերալ–ֆաշիզմի և նացիզմի հետ մեկտեղ դարձել է հասարակության պառակտման հիմնական զենքը, որի դեպքում կիրառվում է արմատական հոսքերի ցանկացած մեթոդ (ինչպես իսլամում, այնպես էլ` կրոնական մյուս ուղղություններում)։

«Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, թե ինչի կարող է հանգեցնել բնակչության ուղեղի լվացումը։ Մեր խնդիրն է իրազեկել Հայաստանի բնակչությանը, հնարավորին չափ լուսաբանել ֆաշիզմի թեման, քանի որ հայ ժողովուրդն առաջինն է զգացել ֆաշիզմի հետևանքը։ Դա 1915թ.–ի Հայոց ցեղասպանությունն էր», – նշեց փորձագետը։

Сергей КургинянՀայտնի ռուս քաղաքագետ, «Ժամանակի էությունը» շարժման առաջնորդ Սերգեյ Կուրղինյանն իր հերթին նշեց, որ լուսանկարների ցուցահանդեսը ներկայացնում է այն ճշմարտությունը, որը ոչ բոլորն են ցանկանում տեսնել և հասկանալ, մասնավորապես այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում։

«Բանդերայական «վերնախավը» նախաձեռնողական կարգով պատերազմ է հայտարարել և՛ Ռուսաստանին, և՛ մարդասիրական արժեքներին։ Հիմա այնտեղ տեղի է ունենում իսկական ցեղասպանություն` որոշակի ներքին կառուցվածքով», – նշեց Կուրղինյանը։

Նրա խոսքով` ցուցահանդեսի կազմակերպիչներն այն ներկայացրել են աշխարհի տարբեր երկրներում և ցանկանում են ուսումնասիրել ճշմարտությունը։

«Հնարավոր է` հայ ժողովուրդն այս ամենն ավելի սուր ընկալի, քանի որ նա Ցեղասպանություն է վերապրել։ Հիմա Ուկրաինայի հարավ–արևելքում ռուս ժողովրդի ցեղասպանություն է իրագործվում», – ասաց քաղաքագետը։

Կուրղինյանը նշեց, որ ցանկանում է, որ մարդկությունը գիտակցի, թե իրականում ով են բանդերականները, ինչպես է այնտեղ ամեն ինչ կառուցված, ինչ մեքենա է այն և ինչին է սպառնում։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
22 Մայիսի 2017
Անձրևները չեն զիջում դիրքերը Հայաստանում
Անձրևն ու ամպրոպը չեն զիջում դիրքերը Հայաստանում։
10:26
22 Մայիսի 2017
Արմեն Մուրադյանը վիրահատվել է
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը վիրահատվել է։
19:36
21 Մայիսի 2017
Ճարպն այրող վեց մթերք
Թեթև ուտեստները կօգնեն ոչ միայն ազատվել քաղցի զգացումից, այլև վերահսկել սեփական քաշը։
18:25
21 Մայիսի 2017
Լուրերի հաղորդավարուհին շոկի մեջ է ընկել ստուդիայում հայտնված շան պատճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Мир 24» հեռուստաալիքի լուրերի հաղորդավարուհին վախեցել է սև շան պատճառով, որը ուղիղ եթերի ընթացքում հայտնվել է սեղանի տակից:  
17:13
21 Մայիսի 2017
Մոռացեք հիվանդությունների մասին. երեխայի իմունիտետն ամրապնդելու 5 պարզ կանոն
Ներկայացնում ենք 5 պարզ կանոն, որոնք կօգնեն ամրապնդել երեխայի իմունիտետն և մոռանալ հիվանդությունների մասին։
13:07
21 Մայիսի 2017
«Լուռ մարդասպաններ». 6 հիվանդություններ, որոնք ընթանում են առանց ախտանիշերի
Գոյություն ունեն հիվանդություններ, որոնց ընթանում են գրեթե առանց ախտանիշերի, և մի գեղեցիկ օր բացահայտում են իրենց:
10:30
21 Մայիսի 2017
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում. մի շարք մարզերում սպասվում են ինտենսիվ տեղումներ
Հայաստանի տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։
20:22
19 Մայիսի 2017
Սուրենյան. Երևանը հրաշքով փրկվեց պտտահողմից (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Երևանն այսօր հրաշքով փրկվեց եղանակային աղետից։
18:55
19 Մայիսի 2017
Հրապարակվել է տեսանյութ, որն ապացուցում է Էրդողանի ներգրավվածությունը ԱՄՆ–ում խաղաղ ցուցարարների ծեծին
Տեսագրությունն անուղղակիորեն մատնանշում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներգրավվածությունը Վաշինգտոնում հայ, քուրդ և եզդի խաղաղ ցուցարարների դաժան ծեծին:
15:47
19 Մայիսի 2017
Փորձագետ. հայկական սփյուռքը պետք է դաժան արձագանքի Վաշինգտոնում Էրդողանի կողմանիցների կողմից ցուցարարների ծեծին
ԱՄՆ-ի հայկական համայնքը պետք է ամենադաժան կերպով արձագանքի Ռեջեփ Էրդողանի կողմնակիցների կողմից Վաշինգտոնում հայ, քուրդ, եզդի խաղաղ ցուցարարների ծեծին:
12:09
18 Մայիսի 2017
Երևանում երկու նոր արագաչափ կգործարկվի
Երևանում կգործարկվի երկու նոր արագաչափ։
13:17
17 Մայիսի 2017
ՃՈ իրավախախտումների մասին որոշումների ծանուցումները՝ SMS հաղորդագրության միջոցով
Գործարկվելու է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների մասին որոշումների ծանուցումները SMS–ի միջոցով ստանալու համակարգը: