481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Սևանա լճում նոր հանրային լողափ կբացվի
21:53
29 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Սևանա լճում նոր հանրային լողափ կբացվի, որը համալիր ծառայություններ կմատուցի, ուրբաթ խորհրդարանում ասաց բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը։

Նա նշեց, որ Սևանա լճում գործում է 11 հանրային լողափ, որոնցից երեքը համալիր ծառայություններ են տրամադրում։

«Նախատեսվում է, որ այս տարի շահագործման կհանձնվի ևս մեկ լողափ` համալիր ծառայություններով, այն կգտնվի Ծովագյուղի մոտակայքում», – ասաց Պապյանը։

2013թ.–ի հուլիսի 1–ից Սևանա լճում գործում է 11 հանրային լողափ։ ՀՀ բնապահպանության նախարարության տվյալներով` ամեն օր հանրային լողափերում հանգստանում է ավելի քան երկու հազար մարդ։ Եթե 2011թ.–ին այցելուների թիվը կազմում էր 100 հազար, 2012թ.–ին այդ ցուցանիշը հասավ 120 հազարի, իսկ 2013թ.–ին` գերազանցեց 150 հազարը։

Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։ Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։ Այն գտնվում է 1900 մ բարձրության վրա, ունի 1240 քառակուսի կմ մակերես, խորությունը հասնում է մինչև 83 մետրի։ Լճից սկիզբ է առնում միակ աղբյուրը` Հրազդան գետը, որի մեջ է լցվում 28 գետ, որոնց ավազանների ընդհանուր մակերեսը կազմում է 2776 քառակուսի կմ։ 2013թ.–ին լճի մակարդակը կբարձրանա` հասնելով օպտիմալ 1903,5 մետրի։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:15
18 Հոկտեմբերի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։
18:43
18 Հոկտեմբերի 2017
Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է մահացու լինել. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության տվյալները։
12:12
18 Հոկտեմբերի 2017
Մահացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը
Այսօր Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը։
10:51
18 Հոկտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը զարմացրել է բոլորին` խոսելով իր սիրելի գրքի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զարմացրել է` նշելով, թե որն է իր սիրելի գիրքը։

20:07
17 Հոկտեմբերի 2017
ԱՀԿ–ն զգուշացնում է գրիպի ենթատեսակներից մեկի ակտիվացման մասին
Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։

17:38
17 Հոկտեմբերի 2017
Ուժեղ հայուհին ապշեցրել է Ռուսաստանի «Я могу» շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Լեյլա Ամիրբեկյանն իր ուժով և տոկունությամբ ապշեցրել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Я могу» բացառիկ տաղանդների շոուի հանդիսատեսին։

14:04
17 Հոկտեմբերի 2017
Հռչակավոր Արա Գյուլերի անունով կկոչվի Ստամբուլի փողոցներից մեկը
Ստամբուլի փողոցներից կվերնանվանվի ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով:
12:48
17 Հոկտեմբերի 2017
Յուլիա Մանուչարյանը զարմացրել է «Ես կարող եմ» շոուի հանդիսատեսին իր բացառիկ տաղանդով (ՎԻԴԵՈ)
Հայուհի Յուլիա Մանուչարյանը ելույթ է ունեցել Առաջին ալիքով հեռարձակվող «Ես կարող եմ» տաղանդների բացառիկ շոուում:
11:51
17 Հոկտեմբերի 2017
Անաստասիա Ստոցկայան վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ հայ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Ռուս հայտնի կատարող Անաստասիա Ստոցկայան իր ծննդյան օրվա առթիվ Instagram–ի իր էջում որոշել է անակնկալ մատուցել իր երկրպագուներին։
18:21
16 Հոկտեմբերի 2017
2019 թ.–ի «գրին քարտի» խաղարկության հայտերի գրանցումը նորից է սկսվում
2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից:
14:16
16 Հոկտեմբերի 2017
Facebook–ի արդյունավետության չափանիշները. ինչ ե՞նք գնահատում (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Դուք էջ ունեք Facebook սոցցանցում, բայց շփոթվում եք վիճակագրությունը նայելի՞ս։
12:26
16 Հոկտեմբերի 2017
Դիզայներ Նուռը` Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակակիր (ՖՈՏՈ)
Հայտնի դիզայներ Նուռը (Արման Դավթյան) նվաճել է ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակը: