484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Տաթևի վանքն ընդգրկվել է Եվրոպայի զարմանալի զբոսաշրջային ուղղությունների ցուցակում
16:08
29 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Գորիս քաղաքից ոչ հեռու գտնվող Տաթևի վանական համալիրն ընդգրկվել է Եվրոպայի ամենազարմանալի զբոսաշրջային ուղղությունների ցուցակում Businessinsider.com.au–ի վարկածով։

Աղբյուրի համաձայն, IX դարի` բազալտե պլատոյի վրա գտնվող վանքը հիանալի պահպանվել է, և դրա տարածքից գլխապտույտ առաջացնող տեսարաններ են բացվում։

Տաթևի վանական համալիրը, որը թվագրվում է 9–րդ դարով, գտնվում է Հայաստանի հարավի ռազմավարական շահեկան և գեղատեսիլ անկյունում` Որոտան գետի կիրճի զառիվայր մասում` շրջապատված ժայռերով։ Դեռևս միջնադարում Տաթևը Հայաստանի կարևորագույն հոգևոր կենտրոններից էր, որն էական դեր էր խաղում երկրի ակադեմիական և հասարակական–քաղաքական կյանքում։ Դրա տարածքում գործել է Տաթևի համալսարանը, որի ժառանգությունը կենդանի է առայսօր բազմաթիվ ձեռագրերի տեսքով, և որը մի ժամանակ ծառայել է Սյունիք նահանգի իշխանական տան քաղաքական հենարան։

Տաթևի վանական համալիրն ընդգրկում է երեք եկեղեցի և այնպիսի նշանակալի հուշարձաններ, ինչպիսիք են Տատանվող սյունը, Գրիգոր Տաթևացու դամբարանը, վանախցերը և առօրյա կյանքի և աշխատանքի կենցաղային տարածքներ։

 «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակում 2010 թվականի հոկտեմբերի 16-ին բացվել է «ՏաԹևեր» ճոպանուղին: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹևեր»-ը գրանցվել է Գինեսի ռեկորդների միջազգային գրքում` որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղի: Հայկական միջնադարյան ճարտարապետության հրաշքը` Տաթևի վանքը, կապել է արտաքին աշխարհի հետ ճարտարագիտական հրաշքը` 5.7–կիլոմետրանոց ճոպանուղին 320 մետր ամենաբարձր կետով։ «Տաթևեր»–ն այսօր միացնում է Հալիձոր գյուղը Տաթևի վանքի հետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։