481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
«Պատմության անիվ» ստեղծագործական երեկո է անցկացվել Հայաստանում ՌԴ դեսպանատանը
22:00
27 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Պատմության անիվ» ստեղծագործական երեկո է անցկացվել Հայաստանում ՌԴ դեսպանատանը։

Միջոցառումը նվիրված էր, մասնավորապես, Հայոց ցեղասպանության, Հոլոքսոտի թեմաներին և Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակին։

Ստեղծագործական երեկոյի ընթացքում ելույթ ունեցան օպերային երգիչներ, արտիստներ, ովքեր Հայոց ցեղասպանությանը, Հոլոքսոտին և պատերազմին նվիրված երգեր կատարեցին և բանաստեղծություններ ընթերցեցին։

«Պատմության անիվ» համերգը կազմակերպել էր Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզուների և սոցիալական գիտությունների պետական համալսարանը և Հայաստանի հրեական համայնքը` Հայաստանում ՌԴ–ի դեսպանության և Երևանում գիտության և կրթության ռուսական կենտրոնի օժանդակությամբ։

«Այն, որ մենք այսօր հավաքվել ենք դեսպանությունում և որ մենք ձեզ բոլորիդ կարող ենք ասել «շալոմ», շատ կարևոր է մեզ համար։ Ոչ միայն Հայաստանի հրեական համայնքի անդամների, այլ նաև հայերի, ռուսների համար, կարևոր է բոլոր ազգությունների համար, ովքեր ներկա են կամ ապրում են Հայաստանում»,– ասաց հրեական համայնքի նախագահ Իրինա Վարժապետյանը։

Նրա խոսքով` Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնություններն ապրում են խաղաղ և բարեկամաբար։

«Մենք շատ շնորհակալ ենք, որ այսօր այստեղ ենք և կարող ենք ինչ–որ բան ասել նախորդ դարի այդ սարսափելի իրադարձությունների մասին։ Հույս ունենք, որ այդ ամենն անցյալում կմնա»,– ավելացրեց Հայաստանի հրեական համայնքի ղեկավարը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
14:06
24 Մայիսի 2017
Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրը մրցակցում են Քիմի և Քանյեի երեխայի փոխնակ մայրը դառնալու իրավունքի համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմը նշել է, որ նա և Քանյեն ցանկանում են երրորդ երեխան ունենալ, սակայն առողջական խնդիրների պատճառով Քիմն ինքը չի կարող կրել փոքրիկին:
11:54
24 Մայիսի 2017
5–ժամյա ջրանջատում է նախատեսված Նոր Նորքում
Վթարային ջրանջատում կիրականացվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
10:59
24 Մայիսի 2017
Հայտնի են նոր մանրամասներ ՀՀ–ում վաճառված ադրբեջանական խնձորների իրական ծագման մասին
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել: