477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի արդարադատության նախարարության պատվիրակությունը մասնակցում է Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովին
21:22
27 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 27-30–ը մասնակցում է Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումին, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Եվրասիական ինտեգրացիա. Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրումից մեկ տարի անց» թեմայով համաժողովի շրջանակում ելույթ ունեցավ Հայաստանի արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը։

«Այս օրերին լրանում է մեկ տարի Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրման պահից, որը նշանավորել է եվրասիական ինտեգրման նոր, ավելի խորը մակարդակի գործնական անցում։ Ինչպես հայտնի է, այս պահից ինտեգրացիոն գործընթացը սկսել է ընդլայնվել` այս տարվա հունվարի 2–ից Հայաստանը Ռուսաստանի Դաշնությանը, Ղազախստանին և Բելառուսին զուգընթաց, դարձավ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ»,– ասաց Քոչարյանը։

Նա հիշեցրեց նաև, որ ընթացքի մեջ է Ղրղըզստանի միացումը միությանը, իսկ մոտ ապագայում ակնկալվում է Վիետնամի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրում։

«Մենք բոլորս շատ դինամիկ ինտեգրացիոն գործընթացի վկաներ և մասնակիցներ ենք, որն ունի երկու չափում` տնտեսական ինտեգրման ֆիզիկական սահմաններն ընդլայնող աշխարհագրական, և բովանդակային, որի ընթացքում համատեղ կեցության իրավական և միասնական ապրանքներով, ծառայություններով, կապիտալով և աշխատուժով ընդհանուր տնտեսական տարածքի շրջանակում գործակցության հիմք է դրվում»,– ասաց Քոչարյանը։

Փոխնախարարը նշեց, որ համաձայն է այն պնդման հետ, որ կատարած և շարունակվող համապատասխան աշխատանքի տեմպը շատ բարձր է։ Նա ընդգծեց, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի նոր մեխանիզմներն ու ինստիտուտները հնարավորինս արագ աշխատեն ամբողջ հզորությամբ, որ միության անդամ ժողովուրդները հնարավորինս արագ և ավելի առարկայական զգան համատեղ կյանքի դրական արդյունքներն ինտեգրացիոն նոր միավորման շրջանակում։

Քոչարյանը ներկայացրեց նաև իր որոշ դատողությունները, որոնք, ըստ նրա, կարող են օգտակար լինել համատեղ իրավաստեղծ և իրավակիրառական աշխատանքում Եվրասիական միության շրջանակում։

«Կարծում եմ, որ ինտեգրացիոն նորմաստեղծման, ԵՏՄ–ի նորմատիվ ակտերի նախաձեռնման և մշակման ընթացքում հարկ է հիմք ընդունել անհրաժեշտ բավարարության սկզբունքը և յուրաքանչյուր առանձին դեպքում ձգտել համամասնական հավասարակշռության պահպանման լուծումների ընդունման ազգային, միջկառավարական և անդրազգային մակարդակների միջև։ «Հետադարձ կապի» մեխանիզմների ճկունությունը, համամսնությունը և զգայունությունը պետք է էապես բարձրացնի եվրասիական իրավական կարգավորման արդյունավետությունն ու «օգտակար գործողության գործակիցը»»,– ավելացրեց նա։

Ըստ նրա` Եվրասիական միությունը, լինելով տնտեսական միավորում, իր գործունեությունում առաջնորդվում է անդամ պետությունների տնտեսությունների շահերով և այդ պատճառով արդար կարելի է համարել «ինչ լավ է բիզնեսի համար, այն էլ լավ է Եվրասիական միության համար» սկզբունքով։ Այսպիսով, թափանցիկության և կանխատեսելիության ապահովումը ԵՏՄ շրջանակում նորմատիվ կարգավորման հարցում թերևս մեր աշխատանքի հրամայականներից է։

Նա ավելացրեց նաև, որ Հայաստանը, լինելով Եվրասիական միության անդամ,  չունի ընդհանուր սահմաններ ԵՏՄ-ի հետ: «Որքանով ինձ հայտնի է` այսպիսի իրավիճակը բացառիկ է համաշխարհային տնտեսական միությունների փորձում, ինչն իրենով աշխարհաքաղաքական իրականության կողմից նետված օբյեկտիվ մարտահրավեր է»,– նշեց Քոչարյանը։

Նա ավելացրեց, որ այսպիսի իրավիճակը ստեղծում է որոշակի բարդություններ և խնդիրներ, սակայն Հայաստանը տրամադրված է հաղթահարելու դրանք բոլոր գերատեսչությունների հետևողական աշխատանքի, ինչպես նաև՝ բոլոր գործընկերների կողմից այդ իրականությունը հասկանալու և հաշվի առնելու շնորհիվ»։

Նա վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքն ու համակարգված ջանքերը կապահովեն ցանկալի արդյունք՝ արդյունավետ իրավական ինտեգրացիա և մեր երկրների բարօրության համար աշխատող իրավական համակարգ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:21
25 Սեպտեմբերի 2017
Հայերենը կարող է դառնալ Քուրդիստանի պետական լեզուներից մեկը
Հայերենը, հնարավոր է, դառնա Քուրդիստանի  պետական լեզուներից մեկը:
13:27
25 Սեպտեմբերի 2017
Travel Blog Baltic–ի համահիմնադիր. Հայաստանն ու Արցախը բացահայտում են դարձել ինձ համար (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)
Ճանապարհորդ, բլոգեր, երաժիշտ, Travel Blog Baltic պորտալի համահիմնադիր Ստանիսլավ Գորբունովը ներկայացրել է իր տպավորությունները Հայաստան և Արցախ կատարած մեկշաբաթյա այցից հետո։  
12:17
25 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Երևանում ֆինանսական կազմակերպությունների շրջանում անցկացված ինտելեկտուալ խաղերի III փառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
Նախօրեին Երևանում անցկացվեց ՀՀ ֆինանսական կազմակերպությունների շրջանում ինտելեկտուալ խաղերի ավանդական երրորդ փառատոնը։
10:15
25 Սեպտեմբերի 2017
Վիկտորիա Լոպիրյովան Երևանում խոսել է հայերեն (ՖՈՏՈ)
Վիկտորիա Լոպիրյովան կրկին Երևանում է։
16:39
24 Սեպտեմբերի 2017
Վիճում են մասնագետները կամ հայտնի է դարձել դեպրեսիայից ազատվելու պարզ միջոցը
Պենսիլվանիայի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են դեպրեսիային նվիրված հետազոտությունները:
12:48
24 Սեպտեմբերի 2017
Լարի Գագոսյանը ժամանակակից աշխարհի 100 հզորագույն «բիզնես ուղեղների» ցանկում է. Forbes
Ցանկը կազմվել է Forbes ամսագրի հարյուրամյակի կապակցությամբ, որտեղ ներկայացված են կապիտալիզմի դարաշրջանի 100 ձեռներեցների հանճարեղ մտքերը։
21:15
23 Սեպտեմբերի 2017
Դիետա «Աստիճաններ». բարեկազմ մարմնի գաղտնիքը
Ներկայացնում ենք դիետա, որի շնորհիվ ընդամենը 5 օրում դուք կունենաք բարեկազմ և գեղեցիկ մարմին:
20:03
23 Սեպտեմբերի 2017
Ինչպես տան պայմաններում հեշտությամբ ուղղել մազերը
Ներկայացնում ենք պարզ դիմակ մազերը հեշտությամբ ուղղելու համար:
20:58
22 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ և խոստացել դստերը բերել Հայաստան (ՖՈՏՈ)
Նա ավելացրել է, որ իր նորածին դուստրը ևս մի օր կայցելի Հայաստան։
20:38
22 Սեպտեմբերի 2017
«Հակախորհրդայինները». Երևանում ցուցահանդես է բացվել ստալինյան ռեպրեսիաների մասին (ՖՈՏՈ)
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է ատալինյան ռեպրեսիաների 80–ամյակին նվիրված «Հակախորհրդայինները» ցուցահանդեսը:
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։