486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ադրբեջանցի դիվերսանտների դատավճիռը
19:11
27 Մայիսի 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել երկու ադրբեջանցի դիվերսանտների դատավճիռը, հայտնում է artsakhpress.am–ը։

2014 թվականի դեկտեմբերի վերջին Ստեփանակերտում դատավճիռ է կայացվել ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դիլհամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի նկատմամբ, ովքեր մեղադրվում էին սպանության և այլ ծանր հանցագործությունների մեջ։ Ասքերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ Գուլիևը` 22 տարվա ազատազրկման։ 

ԼՂՀ գերագույն դատարանը, չորեքշաբթի բաց դատական նիստում, քննելով Գուլիևի և Ասքերովի դատապաշտպանների վճռաբեկ բողոքները, որոշել է ուժի մեջ թողնել ԼՂՀ Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի մարտի 10–ի որոշումը։

Մեղադրյալներին հայտնել են, որ որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, այն վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

Ասքերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանը Ստեփանակերտում լրագրողներին հայտնեց, որ դատական բողոքարկման բոլոր հնարավորություններն օգտագործված են, իսկ իր պաշտպանյալը դեռ չի կողմնորոշվել ԼՂՀ նախագահին արդարացման հայտ ներկայացնելու հարցում։

2014 թվականի հուլիսի 10–ին ղարաբաղյան պաշտպանական գերատեսչությունը տեղեկություն էր տարածել ադրբեջանցի դիվերսանտների` հանրապետության տարածք ներխուժելու մասին։ Հուլիսի 14–ին զեկուցվել էր ԼՂՀ պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների` ադրբեջանական հետախուզական–դիվերսիոն խմբի վնասազերծման օպերացիայի ավարտի մասին։ Օպերացիայի արդյունքում խմբի երկու անդամներ ձերբակալվել էին, մեկը` ոչնչացվել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան: