478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ռոսսոտրուդնիչեստվոն Ռուսական և խորհրդային բուհերի շրջանավարտների համաշխարհային ասոցիացիա է ստեղծում
20:00
26 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռոսսոտրուդնիչեստվոն մտադիր է Ռուսական և խորհրդային բուհերի շրջանավարտների համաշխարհային ասոցիացիա ստեղծել, հայտնել է գործակալության ղեկավարի տեղակալ Լարիսա Եֆրեմովան։

«Այսօր կրթության և գիտության նախարարության, Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի հետ համատեղ մենք մեր առաջ հավակնոտ խնդիր ենք դրել` ստեղծել ռուսական և խորհրդային բուհերի օտարերկրյա շրջանավարտների համաշխարհային ասոցիացիա` որպես հիմնադրամ, ինչպես հիմա գործում է «Ռուսական աշխարհ» հիմնադրամը», – Մոսկվայում տեղի ունեցած ԿԳՆ–ի և օտարերկրյա պետությունների դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է Եֆրեմովան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նա հույս է հայտնել, որ հանդիպմանը մասնակցող օտարերկրյա դիվանագետները, որոնցից ոմանք կրթություն են ստացել Ռուսաստանում, կօգնեն այդ գաղափարի իրականացման գործում։

«Կարծում եմ, որ մեզ կհաջողվի նման հիմնադրամ ստեղծել», – եզրափակել է պաշտոնյան։

Ինչպես նշվում է Ռոսսոտրուդնիչեստվոյի կայքում, գործակալության հիման վրա Ռուսական (խորհրդային) բուհերի շրջանավարտների համաշխարհային ասոցիացիա ստեղծելու նախաձեռնությամբ հանդես է եկել Հանրային պալատը։ Ապագա ասոցիացիայի աշխատանքն ուղղված կլինի շրջանավարտների ազգային միավորումների աշխատանքի համակարգմանը, շրջանավարտների հետ կապ հաստատելու գործում ՌԴ բուհերին աջակցություն ցուցաբերելու, Ռուսաստանի և այլ երկրների պետական մարմիններին օտարերկրյա շրջանավարտների և դրանց միավորումների հետ համագործակցության հարցերի նկատմամբ ուշադրություն հրավիրելու հարցերին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
25 Հուլիսի 2017
Դաշնային խորհրդի խոսնակը հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը
Վալենտինա Մատվիենկոն հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը։
19:37
25 Հուլիսի 2017
ՌԴ–ում կարող է վճարովի դառնալ ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի տեղափոխումը
Ռուսաստանում բջջային հեռախոսների և վերնազգեստի տեղափոխումը ինքնաթիռով  կարող են վճարովի դառնալ:
18:38
25 Հուլիսի 2017
Ռեժիսոր Արիկ Մանուկյանին սպառնում է տուգանք և ազատազրկում մզկիթ նկարահանելու համար
Ռուսաստանաբնակ  ռեժիսոր Արիկ Մանուկյանին կալանավորել են Աբու Դաբիում շեյխ Զայդայի մզկիթի հարևանությամբ դրոնով նկարահանում կատարելու համար։
17:21
25 Հուլիսի 2017
Արջերը «զբոսնում են» Երևանի Ազատության հրապարակում (ՖՈՏՈ)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին:
14:05
25 Հուլիսի 2017
Հայազգի դիզայները ստեղծել է հավաքածու` ոգեշնչված Փարաջանովի արվեստից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայազգի դիզայներ Վարդուհի Նազարյանը տպավորվել է Երևանի Սերգեյ Փարաւջանովի տուն–թանգարան այցելուցունից։
21:00
24 Հուլիսի 2017
Forbes–ը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին
Forbes Woman նորաձևության հայտնի ամսագիրը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների և հաջողության պատմությունը։
20:07
24 Հուլիսի 2017
Հայերենը հնչել է Օդեսայի առաջին գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսերին Օդեսայում անցկացվել է «Օդեսան կարդում է. Օդեսային կարդում են» առաջին գրական ֆլեշմոբը:
16:45
24 Հուլիսի 2017
Թուրքիայում Հայոց Ցեղասպանության մասին եզակի փաստաթուղթ է հրապարակվել (ՖՈՏՈ)
Հրապարակվել է իրաքյան Մոսուլ քաղաքում Հայոց Ցեղասպամության մասին եզակի փաստաթուղթ։  
15:22
24 Հուլիսի 2017
Շիրակում հայտնաբերել են ջրահեղձ եղած 36–ամյա քաղաքացու դին (ՖՈՏՈ)
Քիչ առաջ ջրափրկարարները Կառնուտի ջրամբարում հայտնաբերել են 36–ամյա քաղաքացու դին։
14:07
24 Հուլիսի 2017
«Սիրունիկ» Ջուլիա Ռոբերտսն աջակցել է Հենրիխ Մխիթարյանի թիմին (ՖՈՏՈ)
Հոլիվուդյան դերասանուհի և պրոդյուսեր Ջուլիա Ռոբերտսը սատարել է «Մանչեսթեր Յունայթեդին» մադրիդյան «Ռեալի» դեմ խաղում։
13:53
24 Հուլիսի 2017
Հայ դպրոցականները ևս 6 մեդալ են նվաճել դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում
Շարունակվում են Դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաները:
12:42
24 Հուլիսի 2017
Սուրենյան. Երևանին ջերմային ալիք կպատի
Գագիկ Սուրենյանը զգուշացրել է մոտեցող ջերմային ալիքի մասին։