480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայ դպրոցականների տեղեկատվական–հաղորդակցական ձեռնահասության մակարդակը բարձր է. փորձագետ
18:23
26 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ դպրոցականների տեղեկատվական–հեռահաղորդակցական ձեռնահասության մակարդակը բարձր է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Կադրերի նախապատրաստման ազգային հիմնադրամի փոխտնօրեն Սվետլանա Ավդեևան։ Նա մասնակցել է Երևանում կազմակերպված սեմինարին, որի ընթացքում քննարկվել են դպրոցների շրջանավարտների տեղեկատվական–հեռահաղորդակցական ձեռնահասության գնահատման հարցերը։

Միջազգային սեմինարի ընթացքում ներկայացվել են ձեռնահասության մակարդակի չափման գործիք հանդիսացող Information and Communication Literacy Test–ը (ICL Test, www.ictlit.com)։ Փորձագետները կարծում են, որ այդ թեստը փաստացի թույլ է տալիս գնահատել դեռահասների` տեղեկատվական հասարակության մեջ ապրելուն պատրաստ լինելու մակարդակը։ Միաժամանակ, ինչպես պարզաբանում են մասնագետները, թեստի նպատակը ոչ թե տեխնոլոգիական հմտությունների մակարդակը որոշելն է, այլ` բացահայտել թեստն անցնողի` տեղեկության հետ արդյունավետ աշխատելու ունակությունն ու նրա ճանաչողական կարողությունները։

«Հայկական դպրոցներում անցկացրած թեստավորման արդյունքները վատը չեն։ Մենք ստացել ենք Հայաստանի բոլոր իններորդ դասարանցիների տվյալների բազան, ընտրություն ենք կատարել, անցած տարվա ընթացքում ուսումնասիրություն ենք անցկացրել 2400 աշակերտի շրջանում», – ասաց Ավդեևան։

Նրա խոսքով` ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ միայն դպրոցում տեղադրած համակարգիչը չի փոխում իրավիճակը։ Անհրաժեշտ են ճիշտ մանկավարժական տեխնոլոգիաներ։

«Մենք առաջարկում ենք մի փոքր փոխել դասապրոցեսը, ուսուցման գործընթացն ավելի ինքնուրույն, ավելի ստեղծագործ դարձնել, խթանել երեխայի մոտ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու հմտությունները, հետևություններ անել։ Սա շատ կարևոր է արդյունաբերական հասարակությունից տեղեկատվական հասարակության անցում կատարելու համար։ Մտածելու, տեղեկույթի հետ ճիշտ աշխատելու կարողությունը այստեղ որոշիչ է դառնում», – ասաց Ավդեևան։

Նա նշեց, որ թեստի միջոցով հնարավոր է գնահատել 8-9–րդ դասարանի աշակերտների ուսումնական արդյունքների որակը, և թեստը կիրառվում է ոչ միայն դպրոցականների համար։

«Վերջերս Ռուսաստանում թեստն անցկացվել է միջին օղակի մասնագետների համար, որպեսզի պարզվի, թե որ հատկանիշներն են ավելի շատ գնահատում գործատուները։ Մենք զարմացան, երբ պարզեցինք, որ անգամ միջին օղակի աշխատողների դեպքում գործատուն գնահատում է ավելի շատ խնդիրների լուծման կարողությունը, անհրաժեշտ տեղեկություն ստանալու, կոլեկտիվում աշխատելու ունակությունները», – ասաց Ավդեևան։

Նա հայտնեց, որ թեստ անցած դպրոցականների քանակն արդեն գերազանցել է 15 հազարը։ Թեստի վստահելիությունը 0.86-0.93 է, ընդ որում` միջազգային փորձագետները բարձր են համարում այս ցուցանիշը։

«Թեստը հաջող անցնելու համար միայն անգիր անելը բավարար չէ, անհրաժեշտ է «միացնել գլուխը»։ Թեստը կարևոր է նաև այն առումով, որ ոչ միայն գնահատում է թեստավորվողի մակարդակը, այլ նաև խորհուրդներ է տալիս, թե ինչ է պետք անել, այդ մակարդակը բարձրացնելու համար», – ասաց Ավդեևան։

ICL Test–ը հիմնված է ՏՏ–ձեռնահասության յոթ բաղկացուցիչների վրա` սահմանում (խնդիրը ձևակերպելու կարողություն), հասանելիություն (տարբեր աղբյուրներից տեղեկություն գտնելու կարողություն), կառավարում (տեղեկությունը դասակարգելու կարողություն), ինտեգրում (տեղեկությունը վերլուծելու կարողություն), ինչպես նաև գնահատում, ստեղծում և փոխանցում։ Թեստավորումն ընդգրկում է 16 առաջադրանքներ (պարզ, միջին և բարդ), որոնց կատարման համար տրվում է երկու ակադեմիական ժամ։ Ուսումնական խնդիրներն ուղեկցվում են իրական կյանքից վերցրած առաջադրանքներով։ Սովորողն օգտագործում է թվային տեխնոլոգիաների լայն շրջանակ, այդ թվում` տեքստային խմբագիրներ, շնորհանդեսների ստեղծման համար նախատեսված գործիքներ, էլեկտրոնային աղյուսակներ, գրաֆիկներ, տվյալների բազաներ, մուլտիմեդիայի միջոցներ, ինչպես նաև էլեկտրոնային փոստ, սոցիալական ցանցեր։

Թեստային առաջադրանքները տեղայնացվել են` հաշվի առնելով լեզվական և մշակութային առանձնահատկությունները, միջնակարգ հանրային կրթության ազգային համակարգի նպատակները, խնդիրներն ու առանձնահատկությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը:  
19:45
24 Հունիսի 2017
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը. խորհուրդ է տալիս հոգեբանը
Լավագույն հանգիստը գործունեության փոփոխությունն է:
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։
14:35
24 Հունիսի 2017
Ընտանեկան հայհոյանքն օրենքով կպատժվի Ռուսաստանում
Պետդումայի օրենսդրության կոմիտեն հավանություն է տվել ընտանեկան հայհոյությունների համար պատասխանատվությունը խստացնող օրինագծին:
13:10
24 Հունիսի 2017
Սուրենյանը պատմել է բնության «վախենալու գեղեցկության մասին» (ՖՈՏՈ)
Գագիկ Սուրենյանը հրապարակել է եղանակային բացառիկ երևույթի հետաքրքիր լուսանկար։
11:17
24 Հունիսի 2017
Սուրենյան. այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի
Ամառը կրկին վերադառնում է։
16:19
23 Հունիսի 2017
Քանյե Ուեսթը նշել է, թե քանի երեխա է ուզում ունենալ Քիմ Քարդաշյանից
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, թե քանի երեխա է ուզում ունենալ իր կնոջից` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:  
14:51
23 Հունիսի 2017
ՀՀ ԿԳՆ–ն պարզում է իսրայելցի շրջանավարտներին հայկական կեղծ դիպլոմներ տալու սկանդալի մանրամասները
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը:
10:39
23 Հունիսի 2017
Պարային իմպրովիզացիա Գարիկ Մարտիրոսյանից և նրա կնոջից (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կնոջ` Ժաննայի հետ պար են ներկայացրել հայկական ազգային տարազներով։
13:28
22 Հունիսի 2017
Հաշմանդամի սայլակով աղջնակն ուղեկցել է Ռոնալդուին դաշտ դուրս գալիս (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստան–Պորտուգալիա խաղի ժամանակ Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել 10–ամյա Պոլինայի ուղեկցությամբ:
13:11
22 Հունիսի 2017
Տավուշում քամին արմատախիլ է արել 30-40 տարվա ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ
Պտղավանում քամին արմատախիլ է արել ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ: