481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
Դիլիջանի UWC դպրոցի ուսանողներն առաջին անգամ խաղացել են բրեյն–ռինգ ինտելեկտուալ խաղը
17:38
26 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Դիլիջանի United World College (UWC) միջազգային դպրոցում սովորող ուսանողներն առաջին անգամ խաղացել են բրեյն–ռինգ ինտելեկտուալ խաղը, երեքշաբթի տեղեկացրեցին Գորչակովի հիմնադրամից։

Մրցաշարը տեղի է ունեցել Միջազգային հարաբերությունների օրվա շրջանակում, որը Գորչակովի հիմնադրամի և UWC միջազգային դպրոցի համատեղ նախագիծն է։

Եզրափակչում «42» թիմը, որտեղ ներառված էին Սիրիայից, Իսպանիայից, Իտալիայից, Հունգարիայից, Հնդկաստանից և Եգիպտոսից ժամանած ուսանողներ, հաղթեց Los hermosos թիմին։

Խաղը վարում էր Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը։

Միջազգային հարաբերությունների օրը փորձ է ներկայացնել ռուսական կարծիքը աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին և լսել միջոցառման մասնակիցների կարծիքը համաշխարհային քաղաքականության և տնտեսության ոլորտում տեղի ունեցող վերջին փոփոխությունների վերաբերյալ։ Միջոցառմանը մասնակցում են աշխարհի 48 երկրներից ժամանած 16—18 տարեկան 96 ուսանող և դպրոցի դասախոսները։

Միջազգային հարաբերությունների օրվա շրջանակում Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի փորձագետները կներկայացնեն երեք դասախոսություն տնտեսության, արվեստի և միջազգային հարաբերությունների վերաբերյալ, դասախոսություններից հետո կկազմակերպվեն խմբակային բանավեճեր, որոնց ընթացքում կքննարկվեն տնտեսությանը, քաղաքականությանը, արվեստին և հրապարակային դիվանագիտությանը վերաբերող առանցքային հարցեր։ Կկազմակերպվի նաև վիկտորինա համաշխարհային պատմության և մշակույթի շուրջ։

Դիլիջանում անցկացվող Միջազգային հարաբերությունների օրը քոլեջի ուսանողներին հնարավորություն է տալիս թարմացնել սեփական պատկերացումները համաշխարհային գործընթացների մասին, լրացուցիչ գիտելիքներ ստանալ տնտեսության և պատմության ոլորտներում, իմանալ ժամանակակից մշակույթի և արվեստի ոլորտներում նախատեսված ռուսական նախաձեռնությունների և նախագծերի մասին։

Գորչակովի հիմնադրամի գործընկերը` The Calvert Foundation–ը կներկայացնի Եվրոպայում Ռուսաստանի ընկալման վերլուծությունը ժամանակակից մշակույթի, արվեստի և ուրբանիստիկայի ոլորտում իրականացվող ռուսական նախագծերի պրիզմայի միջով։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:10
29 Մայիսի 2017
UFC մարտիկը ռինգում հաղթանակից անմիջապես հետո ամուսնության առաջարկ է արել սիրելիին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խառը ոճի շվեդ մարտիկն ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել ռինգում։
11:22
29 Մայիսի 2017
«Արթիկ» ՔԿՀ–ի դատապարտյալը ռեկորդ է սահմանել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ռեկորդը գրանցելու համար նյութերը կուղարկվեն «Դյուցազնագիրք» ասոցացիա ՀԿ:
20:05
28 Մայիսի 2017
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա։
18:55
28 Մայիսի 2017
Կինն անսովոր կերպով է արձագանքում սեփական մեքենայի առևանգմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ում կինն անսովոր կերպով է արձագանքում` տեսնելով, որ իր մեքենան առևանգում են։
17:43
28 Մայիսի 2017
3 պտուղ, որ պետք է ուտել ամեն օր
Այդ մթերքները պարունակում են նյութեր, որոնք վերականգնում են միջողային սկավառակների հյուսվածքների փափուկ բաղադրիչները:
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է: