478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայ դեռահասների` տեղեկատվության հետ աշխատելու կարողությունը կպարզեն փորձագետները
21:37
25 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Դպրոցների շրջանավարտների տեղեկատվական–հեռահաղորդակցային ձեռնահասության գնահատման հարցերով միջազգային սեմինար է մեկնարկելու մայիսի 26–ին Երևանում։ Միջոցառմանը, որին մասնակցելու են յոթ երկրների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության փորձագետները, կքննարկվի դեռահասների` կենսական խնդիրների լուծման  և ուսման համար թվային հաղորդակցային տեխնոլոգիաներն օգտագործելու, համապատասխան տեղեկատվություն գտնելու, այն գնահատելու, ինտեգրելու, դրա հիման վրա նորը ստեղծելու և փոխանցելու հմտությունները։

Ինչպես նշեց Կադրերի նախապատրաստման ազգային հիմնադրամի փոխտնօրեն Սվետլանա Ավդեևան, ՏՏ ձեռնահասությունը ենթադրում է «համակողմանի աշխատանք տեղեկության հետ, ստացված տեղեկության հիման վրա գործնական խնդիրների լուծում, հաղորդակցության իրականացում, հետազոտական գործունեության անցկացում»։

«21–րդ դարի հիմնական հմտություններից մեկը` դպրոցի շրջանավարտի ՏՏ ձեռնահասության բարձր մակարդակը, գրավականն է նրա, որ նա հաջողակ կլինի և կաշխատի ժամանակակից տեղեկատվական հասարակության պայմաններում` ձեռք բերելով անընդհատ ուսուցման հմտություններ ամբողջ կյանքի ընթացքում»,– ասաց նա, ավելացնելով, որ այդ հմտությունը պետք է կարողանալ ձևավորել և չափել։

Միջազգային սեմինարում կներկայացվի այդպիսի ձեռնահասության մակարդակի չափման գործիք Information and Communication Literacy Test (ICL Test, www.ictlit.com)։ Փորձագետների կարծիքով, այդ թեստը փաստացի թույլ է տալիս գնահատել դեռահասների` տեղեկատվական հասարակությունում ապրելուն պատրաստ լինելու մակարդակը։ Միաժամանակ, ինչպես պարզաբանում են մասնագետները, թեստն ուղղված է ոչ թե տեխնոլոգիական հմտությւոնների մակարդակի որոշմանը, այլ թեստն անցնողի` տեղեկության հետ արդյունավետ աշխատելու, նրա ճանաչողական որակների ընդունակությունների բացահայտմանը։

«Թեստի մշակողների համար կարևոր է որոշել ոչ թե այն, թե որքան արագ է դպրոցականը խմբագրական հատվածում տեքստ մուտքագրում կամ տիրապետում բրաուզերին, այլ այն, որքանով են նրա մոտ ձևավորված մտածողության ունիվերսալ հմտությունները», – նշեց Սվետլանա Ավդեևան, միաժամանակ ավելացնելով, որ թվային տեխնոլոգիաներն ինքնանպատակ չեն, այլ տեղեկատվական հասարակությունում նորմալ գոյության միջոց։

ICL Test–ը հիմնբած է ՏՏ–ձեռնահասության յոթ բաղկացուցիչների վրա` սահմանում (խնդիրը ձևակերպելու կարողություն), հասանելիություն (տարբեր աղբյուրներից տեղեկություն գտնելու կարողություն), կառավարում (տեղեկությունը դասակարգելու կարողություն), ինտեգրում (տեղեկությունը վերլուծելու կարողություն), ինչպես նաև գնահատում, ստեղծում և փոխանցում։ Թեստավորումն ընդգրկում է 16 առաջադրանքներ (պարզ, միջին և բարդ), որոնց կատարման համար տրվում է երկու ակադեմիական ժամ։ Ուսումնական խնդիրներն ուղեկցվում են իրական կյանքից վերցրած առաջադրանքներով։ Սովորողն օգտագործում է թվային տեխնոլոգիաների լայն շրջանակ, այդ թվում` տեքստային խմբագիրներ, շնորհանդեսների ստեղծման համար նախատեսված գործիքներ, էլեկտրոնային աղյուսակներ, գրաֆիկներ, տվյալների բազաներ, մուլտիմեդիայի միջոցներ, ինչպես նաև էլեկտրոնային փոստ, սոցիալական ցանցեր։

Խոսելով այն մասին, թե ինչպես է կատարվել թեստի փորձարկումը Հայաստանում, Հայաստանի Հանրապետության գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Արսեն Բաղդասարյանը հայտնեց, որ թեստային առաջադրանքներն տեղայնացվել են` հաշվի առնելով լեզվական և մշակութային առանձնահատկությունները, միջնակարգ հանրային կրթության ազգային համակարգի նպատակները, խնդիրները և առանձնահատկությունը։

Թեստավորվել է Հայաստանի բոլոր 11 մարզերի մոտ 2500 աշակերտ։ «Թեստավորումը ոչ պարտադիր բնույթ էր կրում և իրական հետաքրքրություն առաջացրեց սովորողների շրջանում»,– նշեց փորձագետը։

Հետազոտության արդյունքներով պարզվեց, որ Հայաստանի սովորողների 24 տոկոսն ունի է ՏՏ ձեռնահասության բարձր մակարդակ, այսինքն, թեստի բոլոր չափանիշներով համապատասխանում է ՏՏ ձեռնահասի որակներին։ Սովորողների 40 տոկոսն ունի ՏՏ ձեռնահասության միջին (հիմնական) մակարդակ և 8 տոկոսը` առավել ցածր, «զարգացող» մակարդակ։ Եվս 9 և 19 տոկոս հայտնվել են «միջինից բարձր» և «միջինից ցածր» միջանկյան կարգերում։

«Այո, երիտասարդությունը լավ տիրապետում է գաջեթների և կոճակներ սեղմում, բայց շատ ավելի վատ է աշխատում տեղեկության հետ»,– ասաց Սվետլանա Ավդեևան, գանգատվելով նրանից, որ դա նշանակում է երեխաների` ինքնազարգացմանն անպատրաստ լինել։ Բացի այդ, նա պատմեց, որ «ևս մեկ առասպել, որ բացահայտում է այս թեստը, կապված է այն տարածված կարծիքի հետ, թե տեղեկատվական տեխնոլոգիաները նվազեցնում են թվային անհավասարությունը»։ «Թեստը ցույց տվեց, որ անհավասարությունը նվազեցնում են տեղեկատվական–կրթական միջավայրին սերտաճած մանկավարժական տեխնոլոգիաները»,– ընդգծեց նա։ Միաժամանակ, փորձագետներն ուշադրությունը հրավիրում են նրա վրա, որ «սանդղակն անհատական է յուրաքանչյուր երկրի համար, և թեստավորման տվյալներն ըստ երկրները համադրելի չեն ուղղակիորեն»։

Ինչպես հայտնեց Համաշխարհային բանկի կրթության բնագավառի ավագ մասնագետ Տիգրան Շմիսը, տեղեկատվական ձեռնահասության գնահատման գործիքը մշակվել է «Կրթության տեղեկայնացում» նախագծի շրջանակում, որն իրագործվել է Ռուսաստանում Համաշխարհային բանկի օժանդակությամբ 2004-2008 թվականներին։ Այնուհետև, փորձագետի խոսքով, գործիքը նոր զարգացում է ստացել միջազգային մակարդակով Կրթության բնագավառում աջակցության ռուսական ծրագրի (Russian Education Aid for Development, READ) շրջանակում, որն իրականացվում է Համաշխարհային բանկի և Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ։

«Ծրագիրն ուղղված է որակի գնահատման համակարգերի զարգացմանն ութ երկրներում և Ռուսաստանի ազգային ներուժի ամրապնդմանը կրթության ոլորտում զարգացման միջազգային աջակցության ցուցաբերման գործում»,– ավելացրեց Տիգրան Շմիսը։

Պատասխանելով թղթակցի` տվյալ թեստի վավերականության մասին հարցին, կրթության ոլորտում Համաշխարհային բանկի տեղեկատվական–հաղորդակցային տեխնոլոգիաների կիրառման գծով խորհրդատու Մարկ Զելմանը նշեց, որ «Համաշխարհային բանկի միջազգային աուդիտորական խումբն անցկացրել է ICL Test–ի կառուցողական, կոնվերգենտ և դիվերգենտ վավերականության ստուգումը»։ «Թեստը հաջողությամբ անցել է այդ ստուգումը, մեթոդը զարգացում, հիմնավորում և ապացուցողական բազա է ստացել»,– ասաց նա, ավելացնելով, որ թեստի ստուգման հաջորդ քայլը կլինի դրա դիտարկումը վավերականության նկատմամբ հետմոդեռնիստական տեսանկյունից, այսինքն, ապացույցների տարբեր տեսակների վերլուծության տեսանկյունից, որոնք հավաքվել են և կուսումնասիրվեն տարբեր ոլորտներում` թեստային առաջադրանքների նախագծումից մինչև օպերացիոն թեստավորում։

«Դեռ պետք է գիտակցել, համակողմանի վերլուծել և գնահատել ստացված տեղեկության բոլոր ասպեկտները (օպերացիոն թեստավորման արդյունքների երկրորդային վերլուծություն, տեղեկատվություն անկետավորման միջոցով, ազդեցության նշանակալի գործոնների վերհանում և այլն), բայց արդեն պարզ է, որ ուսումնասիրությունը լավ հնարավորություն է ընձեռում ստուգել, թե որքանով են դպրոցում ստացած գիտելիքներն օգնում հիմնական դպրոցի (ոչ միայն ինֆորմատիկայի, այլ նաև ընդհանուր առմամբ) շրջանավարտներին մտնել հասուն կյանք, աշխատել և ապրել արագ փոփոխվող և զարգացող տեղեկատվական հասարակությունում»,– ընդգծեց Արսեն Բաղդասարյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
17:04
18 Սեպտեմբերի 2017
Դերասան Նիկոլայ Կարաչենցովը շտապ հոսպիտալացվել է
Ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ նյարդավիրաբուժության բաժանամունք:
13:35
18 Սեպտեմբերի 2017
Zuhair Murad-ը` Սամվել Կարապետյանի հարսի մասին. «Չեմ կարողանում հագենալ մեր հիասքանչ արքայադստերը նայելուց» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հարսի շքեղ զգեստի հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է:
20:43
17 Սեպտեմբերի 2017
5 հիվանդություններ, որոնք վախենում են սուրճից
Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը:
19:38
17 Սեպտեմբերի 2017
Մեծ տարիքում հայր դառնալը վտանգավոր է սերունդների համար
Գիտնականներն ուսումնասիրել են տարիքային փոփոխությունների ազդեցությունը սերունդների վերարտադրողականության վրա։
18:17
17 Սեպտեմբերի 2017
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնոշոռով դիետայի օգնությամբ կարելի է հասնել հիանալի արդյունքի շատ կարճ ժամկետում։