486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Առողջապահության նախարարն այցելել է մանկապարտեզների` աղիքային ինֆեկցիայով հոսպիտալացված սաներին
19:21
25 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երկուշաբթի այցելել է Արմավիրի մարզի մանկապարտեզների` աղիքային ինֆեկցիայով հոսպիտալացված սաներին, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Մայիսի 22–ի տվյալներով, Արմավիրի և Մեծամորի ինֆեկցիոն բաժանմունքներ է հոսպիտալացվել 22 մարդ, ում առողջական վիճակը գնահատվում էր միջին ծանրության։

Մասնավորապես, մայիսի 18–ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է տեղափոխվել 3-6 տարեկան երեխաներ։ Բոլորի մոտ գրանցվել են նույն ախտանիշները` փորլուծություն, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն։

«Նախարարին զեկուցել են երեխաների առողջական վիճակի մասին։ Նա շփվել է բուժանձնակազմի և հիվանդների ծնողների հետ»,– ասվում է հաղորդման մեջ։

Բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը նշել է, որ այս պահին 3-6 տարեկան 14 երեխա բուժում է ստանում։ Նկատվում է դրական միտում, երեխաներին արդեն դուրս են գրում։

Լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը ասաց, որ բռնկման  դեպքերի պատճառների մասին ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է ինչպես տարածքային կառավարման և համայնքների ղեկավարներին, այնպես էլ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը։

«Հաստատվել է «շիգելլա զոնե»` դիզենտերիա հիվանդությունը, ինչը վկայում է երկրորդային կենցաղային ախտոտվածության  մասին»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունում նշել էին, որ լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են սանիտարահիգիենիկ պայմանների, նախադպրոցական կրթական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպման նկատմամբ առաջադրվող հիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
13:11
25 Փետրվարի 2017
Facebook-ի օգտատերերը հայտնում են խափանումների մասին
Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում:
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։