486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Անվանի ճարտարապետներ Պալյանների դինաստիայի արխիվի նյութերը կներկայացվեն աշնանը
16:05
25 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, մայիսի 25. /Նովոստի-Արմենիա/. Երևանում աշնանը կներկայացվեն եզակի նյութեր` անվանի ճարտարապետներ Պալյանների դինաստիայի արխիվից։ Դինաստիայի ներկայացուցիչները շուրջ երկու դար Օսմանյան կայսրությունում պալատական ճարտարապետներ են եղել, ասաց Հայաստանի քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։ Նրա խոսքով` Պալյանների դինաստիայի արխիվը վերջերս է Թուրքիայից բերվել Երևան։

«Դրանք բացառիկ նյութեր են, որոնք երկար մշակման կարիք ունեն։ Բայց հոկտեմբերին` Ճարտարապետի միջազգային օրը, նյութերի մի մասը կներկայացվի հանրությանը»,– ասել է Սարգսյանը։

Երկու հարյուրամյակ շարունակ Պալյանների (Բալյանների) դինաստիան է զբաղվել Օսմանյան  կայսրության ճարտարապետության զարգացմամբ։ Դա հատկապես դրսևորվել է XIX դարում, հենց այդ ժամանակ Պալյանները կառուցել են իրենց գլխավոր և լավագույն շինությունները` սուլթանական պալատներ, մզկիթներ, եկեղեցիներ, առանձնատներ, ինժեներական ռազմական օբյեկտներ։

Պալյանների դերը չի քննվել ո՛չ նրանց գործունեության ընթացքում, ո՛չ էլ ժամանակակից Թուրքիայում. այն չափազանց ակնհայտ է` ամենից առաջ նրանց մասնագիտական բարձր հատկանիշների և կազմակերպչական ընդունակությունների շնորհիվ։

Ճարտարապետության միջազգային օրը` ճարտարապետների և ճարտարապետական գլուխգործոցները գնահատողների միջազգային պրոֆեսիոնալ տոնը, նշվում է ամեն տարի հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:21
24 Հունվարի 2017
ՀՀ ԱԻՆ–ը նախորդ տարի հարյուրավոր կենդանիներ է փրկել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը 2016 թ.–ին ստացել է շուրջ 200 ահազանգ` կենդանիներին փրկելու խնդրանքով։
16:41
24 Հունվարի 2017
Իտալիայում ձնակույտի տակ մնացած հյուրանոցից փրկել են շան երեք ձագի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փրկարարները շան երեք ձագի են փրկել Իտալիայում գտնվող Rigopiano հյուրանոցի փլատակների տակից, որը նախորդ շաբաթ մնացել էր ձնակույտի տակ։
16:28
24 Հունվարի 2017
Թրամփի տխուր կնոջ մասին #SadMelania հեշթեգը գրավում է ինտերնետը
Հունվարի 20–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո սոցցանցերում սկսեցին օգտագործել #SadMelania (տխուր Մելանյա) հեշթեգը։  
19:40
23 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանը երկրպագուներին անակնկալ է պատրաստում
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն անակնկալ է պատրաստում իր երկրպագուներին։
17:59
23 Հունվարի 2017
Քանյե Ուեսթը կվերսկսի չեղյալ հայտարարած համերգային շրջագայությունը Եվրոպայով
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը նախատեսում է վերսկսել Saint Pablo չեղարկված համերգային շրջագայությունը:
15:55
23 Հունվարի 2017
Երևանի քաղաքապետը հանձնարարել է «Սանիթեքին» նախապատրաստվել սպասվող ձյան մաքրման աշխատանքներին
Այսօրվանից «Սանիթեք» ընկերությունն իր թիմով թող նախապատրաստվի սպասվող ձյան մաքրման աշխատանքներին, նշել է Տարոն Մարգարյանը։
12:08
23 Հունվարի 2017
Տաշ Սարգսյանը կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի թոփ–մենեջմենթից
Արտաշես Սարգսյանը հունվարի վերջին կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի մարզական հեռարձակումների տնօրինության գլխավոր խմբագրի պաշտոնից։
10:55
23 Հունվարի 2017
Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում Հայաստանի տարածքին
Հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով։
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։