486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
2015 թ.–ին Հայաստանի բուհեր կընդունվի մոտ 14,5 հազար դիմորդ. նախարար
15:34
25 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. 2015 թ.–ին Հայաստանի բուհեր կընդունվի մոտ 14,5 հազար դիմորդ, հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

«Դիմորդների թվի նվազումը բացատրվում է ինչպես արտագաղթով, այնպես էլ այն փաստով, որ շատերը հիմա նախընտրում են քոլեջներում ստանալ միջին մասնագիտական կրթություն», – ասաց Աշոտյանը երկուշաբթի ասուլիսի ժամանակ։

Մեկնաբանելով ուսման բարձր վարձի պատճառով ուսանողների թվի նվազման մասին ենթադրությունը` Աշոտյանը նշեց, որ վերջին երկու տարում ուսման վարձը չի ավելացել։ Բացի այդ, գործում են մեծ թվով հատուկ ծրագրեր անապահով ուսանողների աջակցելու համար, միաժամանակ նախապատվությունը տրվում է լավ առաջադիմություն ունեցող ուսանողներին։

Նրա խոսքերով` հատուկ ուշադրություն է դարձվում այն ուսանողներին, որոնց ծնողներն աշխատում են «Նաիրիտ» քիմիական գործարանում։

«Վարչապետի հանձնարարությամբ` նրանց ուսման վարձի ժամկետն առավելագույնս կհետաձգվի։ Բայց նրանք պետք է դիմեն նախարարություն և դիմում գրեն իրենց բուհերում», – ասաց Աշոտյանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը, Հայաստանում առաջին պետական միասնական քննությունը տեղի կունենա հունիսի 2–ին, վերջինը` հունիսի 23–ին։ Երևանում և երկրի բոլոր մարզերում արդեն ձևավորվել են 34 քննական կենտրոններ։

Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով` նախորդ տարի դիմորդների թիվը կազմել է 12,3 հազար։

Ինչպես նշվում է ՀՀ ԿԳՆ կայքում, երկրում գործում է 24 պետական բարձրագույն ուսումնական հաստատություն։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
13:11
25 Փետրվարի 2017
Facebook-ի օգտատերերը հայտնում են խափանումների մասին
Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում:
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը: