482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՄՊՀ–ի մասնաճյուղը հայ ուսանողներին որակյալ կրթություն ստանալու հնարավորություն կտա. Աշոտյան
15:09
25 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, մայիսի 25. /Նովոստի-Արմենիա/. Երևանում Լոմոնոսովի անվան ՄՊՀ մասնաճյուղի բացումը հայ ուսանողներին որակյալ կրթություն ստանալու հնարավորություն կտա, երկուշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

«ՄՊՀ–ն ներառված է աշխարհի լավագույն բուհերի ցանկում։ Մասնաճյուղի բացումը նաև հայ–ռուսական մշակութային կապերի ամրապնդման հնարավորություն է»,– ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է Հայաստանի այլ բուհերից ուսանողների արտահոսքի վտանգին, ապա նախարարը նշել է, որ կրթության ոլորտում առողջ մրցակցության կողմնակից է։

Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղը բացվել է Հայաստանի մայրաքաղաքում 2015թ.–ի ապրիլին։ Ուսանողների ընդունելությունը կիրականացվի հետևյալ ուղղություններով` կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, իրավագիտություն, լրագրություն, միջազգային հարաբերություններ, լեզվաբանություն։

ՄՊՀ–ի երևանյան մասնաճյուղ ընդունվելու համար պետք է երկու քննություն հանձնել, մեկը` ռուսաց լեզվի, մյուսն` ըստ մասնագիտության։ Ընդունող հանձնաժողովը կազմված կլինի ՄՊՀ դասախոսներից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։
13:41
07 Դեկտեմբերի 2016
Պայծառ ասուպ է անցել Սիբիրի երկնքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է տիեզերական մարմնի անկումը Արևելյան Սիբիրի երկնքում:
13:39
07 Դեկտեմբերի 2016
Երևանում 29-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախօրեին` դեկտեմբերի 6-ին, «Սեբաստիա» ծննդատանը եռյակ է ծնվել։
13:14
07 Դեկտեմբերի 2016
Շոումեն Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում հայկական խոհանոցի ռեստորան կբացի
Ռուս ճանաչված շոումեն, դերասան և հաղորդավար Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում բացում է Eshak ռեստորանը, որի ճաշացանկում կան հայկական խոհանոցի ճաշատեսակներ:
12:33
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Հայ պատգամավորները չորեքշաբթի Ազգային ժողովի նիստին մեկ րոպե լռութամբ հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: