487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայի քաղաքային դատարանը տնային կալանքի տակ է թողել «Բաշնեֆտի» գործով անցնող Հայրապետյանին
14:12
25 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել «Բաշնեֆտի» գործով անցնող Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետի երկարացումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Այսպիսով, դատարանը մերժել է Հայրապետյանի փաստաբանի բողոքը, ով խնդրել էր փոխել խափանման միջոցը` երկրից չբացակայելու մասին ստորագրությունով։ Փաստաբանը վկայակոչում էր իր պաշտպանյալի առողջական վատ վիճակը։ Մեղադրյալը տնային կալանքի տակ կմնա մինչև հուլիսի 28–ը։

Նիստի ընթացքում քննիչը հայտարարել է, որ մեղադրյալը խախտում է տնային կալանքի պայմաններն ու հանդիպում իր ծանոթի հետ, ով պետք է վկայություններ տա դատարանում։ Այս դեպքի մասին տեղեկանքը կցվել է գործի նյութերին, և քննիչը հայտարարել է, որ Պատիժների կատարման դաշնային ծառայությունը ցանկության դեպքում կարող է միջնորդություն ներկայացնել խափանման միջոցի խստացման մասին։

Հայրապետյանը մեղադրվում է այն բանում, որ կապ է ունեցել 2009 թ.–ի ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից «Բաշնեֆտը» «Սիստեմա» ԲՖԿ–ի կառույցներին վաճառելու հետ, որը Ռախիմովը գլխավորել է երեք տարի։ Մասշտաբային արբիտրաժային գործընթացի արդյունքում «Բաշնեֆտը» վերադարձվել է պետությանը։

Հայրապետյանի նկատմամբ հարուցվել է ևս մի քրեական գործ։ Նա մեղադրվում է ցմահ ազատազրկման դատապարտված սենատոր Իգոր Իզմեստևից 700 հազար դոլար հափշտակելու մեջ։ Այս գործով քննությունն արդեն ավարտվել է։

Քննության տվյալներով` Հայրապետյանն ունի երկքաղաքացիություն և անշարժ գույք արտերկրում, մասնավորապես` նա վերջին շրջանում ապրել է Մոնակոյում։ Քննությունն այս փաստով է հիմնավորում նրան մեկուսարանում պահելու անհրաժեշտությունը։ Հոկտեմբերի սկզբից ձեռնարկատերը տնային կալանքի մեջ է։ Հայրապետյանի փաստաբանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր պաշտպանյալի վիճակը կտրուկ վատացել է և խնդրել է ազատել նրան։

«Բաշնեֆտի» վաճառքի մասին քրեական գործի առավել բարձրաստիճան դերակատարն է «Սիստեմա» ԲՖԿ–ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը, ով Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը, սակայն հետագայում նա ազատ է արձակվել` պարտավորվելով ներկայանել անհրաժեշտության դեպքում։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
09 Նոյեմբերի 2017
Պայծառատես Նորա Զուրաբյանը տպավորել է «Ես կարող եմ» ռուսական շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Պայծառատես Նորա Զուրաբյանը, ում կոչում են կին–ռադար, տպավորել է  «Ես կարող եմ» ռուսական շոուի հանդիսատեսին:
21:28
08 Նոյեմբերի 2017
Ջոն Մալկովիչի հետքերով. Երևան այցելելու 5 ծանրակշիռ պատճառ (ՖՈՏՈ)
Խելահեղ համայնապատկերներ, համեղ սնունդ, թև տվող խմիչքներ....
19:00
08 Նոյեմբերի 2017
Լեգենդար Ջիվան Գասպարյանը դիմել է Մոսկվայի «Արարատի» երկրպագուներին (ՎԻԴԵՈ)
Դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը տեսաուղերձ է հղել «Արարատ» մոսկովյան ֆուտբոլային ակումբի երկրպագուներին։
18:01
08 Նոյեմբերի 2017
Գերմանիայի ամուսնությունների գրանցումների մատյաններում երրորդ սեռ կներառվի
Գերմանիայի Գերագույն դատարանը  որոշում է կայացրել երրորդ սեռ ներառել ՔԿԱԳ մատյաններում։
11:09
08 Նոյեմբերի 2017
YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր
Վերջերս YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր:
13:14
07 Նոյեմբերի 2017
Բրիտանացի միլիարդերը ամենօրյա չվերթեր կիրականացնի տիեզերք
SpaceShipTwo Unity նավը 2014 թվականին կործանված Enterprise նավի կատարելագործված տարբերակն է։
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին: