484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Բջնիում Հայրենական պատերազմի և Ղարաբաղյան պատերազմի հերոսներին նվիրված հուշարձան է բացվել
16:35
23 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Շաբաթ օրը Հայաստանի Կոտայքի մարզի Բջնի գյուղում Ղարաբաղյան և Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձան բացվեց: Բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Այս գեղեցիկ հուշարձանը խորհրդանշում է մեր ամբողջ պատմությունը, սերնդափոխությունը, ինչպես նաև՝ խորհրդային ժողովուրդների, մասնավորապես, հայերի և ռուսների համատեղ պայքարը Հայրենական մեծ պատերազմում»,- ասաց Օհանյանը:

Ըստ նրա, պատահական չէ, որ հուշարձանը բացվում է հայ ժողովրդի համար հաղթական համարվող մայիս ամսին:

«Մենք մայիսին հաղթել ենք Ավարայրում, Ղարաքիլիսայում, Բաշ Ապարանում, Սարդարապատում: Այսօր մենք տոնում ենք Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի 70-ամյակը: Մեր ծնողներն ու պապերը մեզ 70 տարի առաջ հաղթանակ են նվիրել` իրենց երեխաներին հերոսություն և հայրենասիրություն փոխանցելով»,- ասաց Օհանյանը:

Նախարարը ընդգեց, որ հայ ժողովրդի պատմության մեջ հատուկ տեղ է գրավում Ղարաբաղյան պատերազմը:

«Երկրապահ» կամավորականների միության ղեկավար Մանվել Գրիգորյանն իր հերթին նշեց, որ հայերը հիանալի պատմություն ունեն:

«Դա հատկապես վերաբերում է մայիսյան օրերին, երբ մեծ թվով հաջողություններ և հաղթանակներ ունեցանք, այդ թվում` Հայրենական մեծ պատերազմում: Նոր սերունդը պետք է իմանա իր պապերի պատմությունը, որպեսզի ճիշտ կառուցի իր ապագան»,- նշեց Գրիգորյանը:

Հուշարձանի բացման հովանավորոն է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նա նշեց, որ նմանատիպ կոթողներ կհայտնվեն նաև այլ վայրերում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։
12:59
04 Նոյեմբերի 2017
Գրող Զապել Եսայանն աշխարհի ամենախիզախ կանանց հնգյակում է
Ինչպես կարծում էր Եսայանը, գրականությունը զարդ չէ, այլ հզոր զենք և անարդարության դեմ պայքարի միջոցով։
13:56
02 Նոյեմբերի 2017
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել` ընդհանուր մարմնով և վերջույթներով, սակայն երկու գլխով։
13:35
02 Նոյեմբերի 2017
Disneyland և Universal–ի խորհրդատուները կօգնեն Հայաստանին Noyland կառուցել
Նախատեսվում է ստեղծել լուրջ ծրագիր, որը հետաքրքիր զարգացում կունենա։
10:29
02 Նոյեմբերի 2017
Հոլիվուդում իսկական համաճարակ է. Դասթին Հոֆմանին մեղադրել են սեքսուալ ոտնձգությունների մեջ
Բլոգեր Աննա Գրեմ Հանթերը հայտարարել է, որ նա սեքսուալ բնույթի ոտնձգությունների է ենթարկվել դերասան Դասթին Հոֆմանի կողմից:
19:34
01 Նոյեմբերի 2017
«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական հրատապ բանաձևն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում. Արմեն Աշոտյան
Բանաձևին դեմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը:
11:59
31 Հոկտեմբերի 2017
Քիմ Քարդաշյանին մեղադրել են ռասիզմի մեջ (ՎԻԴԵՈ)
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բացասական մեկնաբանությունների տարափի է արժանացել:
14:56
30 Հոկտեմբերի 2017
Ծառայությունից խուսափած հայեր են ձերբակալվել Ռուսաստանում
/. Ռուսաստանում երկու հայ է ձերբակալվել, ովքեր գտնվում են հետախուզման մեջ զինվորական ծառայությունից խուսափելու կասկածանքով։