480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Դիմորդների համար իրավագետի և լրագրողի մասնագիտությունները կրկին ամենապահանջվածն են
15:11
23 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Արդեն մի քանի տարի շարունակ հայ դիմորդները նախապատվությունը տալիս են իրավագիտության, լրագրության և տնտեսագիտության ֆակուլտետներին, շաբաթ օրը լրագրողներին հայտնեց Երևանի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը:

Նրա խոսքով՝ դիմորդների համար գրավիչ են նաև միջազգային հարաբերությունների, պետական կառավարման ֆակուլտետները, ինչպես նաև՝ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի «անգլերեն լեզվի» բաժինը:

«Պակաս պահանջված են մաթեմատիկան, ակտուար և ֆինանսական մաթեմատիկան, ինֆորմատիկան և կիրառական մաթեմատիկան, քիմիան, ռադիոֆիզիկան և էլեկտրոնիկան, դեղագործությունը, լեզվաբանության որոշ ուղղությունները, իրանագիտությունը, եկեղեցագիտությունը և այլն»,- նշեց Գալստյանը:

Ըստ նրա, այս տարի համալսարանը կօժանդակի մի խումբ ուսանողների և դիմորդների. շուրջ 1000 մարդ ուսման համար կվճարի 7%- զեղչով, իսկ ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետ դիմողները կկարողանան օգտվել հայոց լեզվի ավարտական գնահատականից և այդ առարկայից երկրորդ անգամ քննություն չեն հանձնի:

«Մայիսի 5-ից սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունելությունը, որը կավարտվի հունիսի 1-ին ժամը 18:00-ին: Հունիսի 25-ից հուլիսի 2-ը կանցկացվի երկքաղաքացիություն ունեցող դիմորդների, զորացրված և միջին մասնագիտական կրթական հաստատությունների շրջանավարտների փաստաթղթերի ընդունման երկրորդ փուլը»,- ասաց Գալստյանը:

Նա նշեց, որ այս պահին ԵՊՀ է դիմել 1900 դիմորդ: Համալսարանը 53 մասնագիտություն ընտրելու հնարավորություն է տալիս: Բուհում նախատեսված է 3046 վճարովի և 344 անվճար տեղ:

Հայաստանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատասխանատու քարտուղար Արտաշես Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ այս տարի առայժմ 744 հայտ են ստացել:

«Դիմորդները մեզ մոտ նախապատվությունը տալիս են կենսաբանության, մաթեմատիկայի, հայոց լեզվի և գրականության, ռուսաց լեզվի և գրականություն, սոցիալական մանկավարժության, լրագրության ֆակուլտետներին»,- նշեց Մարտիրոսյանը:

Նա ավելացրեց, որ պահանջված չեն քիմիան, բնական գիտությունները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։

19:40
01 Դեկտեմբերի 2016
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։
15:59
01 Դեկտեմբերի 2016
Հայկական Beeline-ը սմարթֆոնների նախատոնական վաճառք է անցկացնում
Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։