481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Չեխիայում մեկնարկում է ռեալիթի–շոու, որի հերոսները պետք է կենդանի մնան «նացիստական օկուպացիայի» պայմաններում. ԶԼՄ
20:57
22 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Չեխիայում ռեալիթի–շոու է մեկնարկում, որի մասնակիցները պետք է երկու ամիս ապրեն հեռավոր ֆերմայում, որի պայմանները համապատասխանում են 1939 թ.–ին նացիստական օկուպացիայի տարիների պայմաններին, ուրբաթ հաղորդում է Ասոշիեյթիդ Փրես գործակալությունը։

«Արձակուրդներ պրոտեկտորատում» ռեալիթի–շոուն  (A vacation in the Protectorate) մեկնարկում է շաբաթ օրը` մայիսի 23–ին։ Շոուին կմասնակցի յոթ հոգուց բաղկացած ընտանիք, որոնք ընտրվել են ավելի քան 400 ցանկացողներից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ըստ շոուի` նրա մասնակիցները կհայտնվեն մի իրավիճակում, որը նման է 1939 թ.–ի մարտին երկրում տիրող իրավիճակին, երբ Հիտլերի զորքերը ներխուժեցին Չեխոսլովակիա։ Շոուի հերոսները պետք է անցնեն մի շարք «փորձությունների» միջով, որոնց հետ բախվել են երկրի բնակիչները օկուպացիայի ժամանակ` սով, շոուի կազմակերպիչների այցեր, որոնք ներկայացնում են Երրորդ ռեյխի (գեստապո) պետական գաղտնի ոստիկանությունը։

Ինչպես հաղորդում է Ասոշիեյթիդ Փրեսը, ռեալիթի–շոուի ստեղծողների նպատակն է ներկայացնել հանդիսատեսին, թե ինչպես են մարդիկ ապրել երկրում այդ տարիներին։ Շոուի ստեղծմանը մասնակցել են պատմաբաններ և ճարտարապետներ, որպեսզի ծրագիրը հնարավորինս իրական լինի։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
14:06
24 Մայիսի 2017
Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրը մրցակցում են Քիմի և Քանյեի երեխայի փոխնակ մայրը դառնալու իրավունքի համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմը նշել է, որ նա և Քանյեն ցանկանում են երրորդ երեխան ունենալ, սակայն առողջական խնդիրների պատճառով Քիմն ինքը չի կարող կրել փոքրիկին:
11:54
24 Մայիսի 2017
5–ժամյա ջրանջատում է նախատեսված Նոր Նորքում
Վթարային ջրանջատում կիրականացվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
10:59
24 Մայիսի 2017
Հայտնի են նոր մանրամասներ ՀՀ–ում վաճառված ադրբեջանական խնձորների իրական ծագման մասին
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել:
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։