484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Չորս հայ դպրոցականներ հաղթել են «Կենգուրու 2015» միջազգային մաթեմատիկական մրցույթում
17:59
22 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Չորս հայ դպրոցականներ հաղթել են «Կենգուրու 2015» միջազգային մաթեմատիկական մրցույթում, հաղորդում է «Այբ» կրթական հիմնադրամը։

Հաղորդագրության համաձայն` Հայաստանից հաղթող են ճանաչվել երկու աշակերտներ Երևանից` Արտաշես Գյոլեցյանն ու Սերգեյ Ներսիսյանը, Սերյոժա Դանիելյանը` Շիրակի մարզից և Էրիկ Մելիքյանը` Լոռու մարզից։

«Կենգուրու» մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ մրցույթի կազմակերպիչներն անձամբ են հանդիպում բոլոր հաղթողների հետ։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, մայիսի 25-27-ին և հունիսի 1-3-ին «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպիչները Հայաստանի 30 քաղաքներում, ինչպես նաև Ստեփանակերտում կանցկացնեն «Կենգուրու 2015»-ի մրցանակաբաշխության արարողությունները, որպեսզի անձամբ հանձնեն մրցանակները, հավաստագրերն ու պատվոգրերը մրցույթի հաղթողներին և մասնակիցներին։

«Կենգուրու 2015»-ին մասնակցել է 3-12-րդ դասարանների 44 981 աշակերտ Հայաստանի և Արցախի 1068 դպրոցից: Բացի հաղթողներից, մրցույթում լավագույն արդյունք է ցուցաբերել և պատվոգրի ու խրախուսական մրցանակի արժանացել 461 աշակերտ։

Մրցույթը Հայաստանում անցկացվում է 7–րդ անգամ, Արցախում` 5–րդ անգամ։

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը տրամաբական խնդիրների մրցույթ է, որն անցկացվում է ամեն տարի նույն օրն աշխարհի 63 երկրներում։ Մրցույթին մասնակցում է մոտ 7 մլն դպրոցական։ Մրցույթի հիմնական նպատակն է երեխաների շրջանում սերմանել սեր մաթեմատիկայի նկատմամբ։

Մրցույթն առաջին անգամ անցկացվել է Փարիզում 1991 թ.–ին, իսկ 1994 թ.–ին այն ստացել է միջազգային մրցույթի կարգավիճակ։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
06 Դեկտեմբերի 2017
Հայ խոհարարը ծիծաղելի է անվանել տոլմայի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումը. «Նովոստի–Արմենիա»–ի էքսկլյուզիվ
Սեդրակ Մամուլյանը ծիծաղելի է համարում Ադրբեջանի կողմից տոլմայի պատրաստման բաղադրատոմսը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընգրկելու վերաբերյալ որոշումը։  
14:56
06 Դեկտեմբերի 2017
Հայկական քոչարին` ՅՈԻՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (ՎԻԴԵՈ)
Հայկական քոչարին ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
13:10
06 Դեկտեմբերի 2017
Ադրբեջանը վերջնականապես յուրացրեց հայկական տոլման. այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկեց Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը։
12:22
06 Դեկտեմբերի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ մեքենաների համար
Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է։
13:35
04 Դեկտեմբերի 2017
Հայաստանը չի հաստատում Մոսկվա–Երևան չվերթերի չեղարկումը
Հայկական ավիացիոն կառույցները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը չեն հաստատում Մոսկվա–Երևան որոշ չվերթերի չեղարկման լուրերը։
11:31
04 Դեկտեմբերի 2017
Հրապարակվել է այս գիշեր երկնքում հայտնված գերլուսնի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Այս գիշեր երկրագնդի բնակիչները կարող էին դառնալ գերլուսնի ականատեսը։
19:20
03 Դեկտեմբերի 2017
Կառլես Պույոլ. «Հայերը շատ ուժեղ մարդիկ են՝ ուժեղ բնավորությամբ» (ՎԻԴԵՈ)
Հայտնի ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը հյուրընկալվել է «Պրոժեկտորպերիսհիլթոն» ծրագրում:
15:27
03 Դեկտեմբերի 2017
Նախաճաշից հրաժարվելը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների
Պարզվել է, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել նախաճաշից հրաժարվելը։
20:41
02 Դեկտեմբերի 2017
Մոսկվացի տատիկը 5 մլն ռուբլով անմահության բուժահեղուկ է գնել
Մոսկվայում 72-ամյա թոշակառու կինը խարդախների զոհ է դարձել:
19:27
02 Դեկտեմբերի 2017
Օծանելիքի բույրի տևողությունը երկար պահելու պարզ հնարք
Յուրաքանչյուր կին չի պատկերացնում իրեն առանց սիրելի բույրի, քանի որ օծանելիքի օգտագործումն անբացատրելի հաճույք է պատճառում։
18:07
02 Դեկտեմբերի 2017
Ակնոց կրող մարդկանց ինտելեկտն ավելի բարձր է
Պարզվել , որ ակնոց կրող մարդկանց ինտելեկտն ավելի բարձր է։
16:51
02 Դեկտեմբերի 2017
Դեմքի արդյունավետ դիմակ ձմռանը չքնաղ տեսք ունենալու համար
Ներկայացնում ենք լավագույն միջոցը, որի օգնությամբ դուք ցուրտ ձմռանը կունենաք հարթ, փափուկ և չքնաղ մաշկ։