478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+32
Եղանակը Երևանում
Հայ
Նոր ազգային պարկեր և բնապահպանական միջանցքներ կհայտնվեն Հայաստանում
17:12
21 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամն ազգային նոր պարկերի և բնապահպանական միջանցքների ստեղծման լայնածավալ ծրագիր են գործարկում Հայաստանում։

Ինչպես հինգշաբթի լրագրողներին հայտնեց WWF հայկական մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, ծրագրվում է հիմնել երկու ազգային պարկ Տաթևում և Ջերմուկում, ինչպես նաև Խոսրովի արգելոցից մինչև Զանգեզուրի արգելոց ձգվող բնապահպանական միջանցքներ։

Ներկայում Հայաստանում կա երեք արգելոց (Խոսրովի, Շիկահողի և Էրեբունու), չորս ազգային պարկ (Դիլիջանի, Սևանի, «Արփի լճի», «Արևիկ»), շուրջ 26 արգելավայրեր և 230 բնական հուշարձաններ։

«Այն տարածքներում, որոնք դեռ ընդգրկված չեն բնության հատուկ պահպանվող գոտիներում, մենք համայնքների հետ գործակցությամբ կնախաձեռնենք բնապահպանական տեսանկյունից հողօգտագործման ճիշտ գործընթացներ»,– ասաց Մանվելյանը։

WWF–ի կողմից ֆինանսավորվող ծրագրի արժեքը կազմում է 8 մլն դոլար, որը մոտավորապես հավասար կբաշխվի անդրկովկասյան երկրներում։ Ըստ նրա` ծրագիրը կտևի մոտ 15 տարի, որից 10 տարիների ընթացքում համայնքներին կտրամադրվի ֆինանսական օժանդակություն։

Մանվելյանի խոսքով` ՄԱԿ–ի կենսաբազմազանության կոնվենցիայի համաձայն` բնության պահպանման տարածքների ընդհանուր մակերեսը ցամաքում յուրաքանչյուր երկրում պետք է կազմի դրա տարածքի առնվազն 17 տոկոսը։ Հայաստանում մինչև 2009 թվականը կանաչ գոտիները կազմում էին երկրի մակերեսի 10 տոկոսը, իսկ այժմ շրջակա միջավայրի պահպանման ծրագրերի շնորհիվ այդ թիվն աճել է մինչև 13,1 տոկոս։

«Ընդ որում, Սյունիքի մարզի մոտ 50 տոկոսը կազմում են արգելոցները` ի տարբերություն հյուսիսային մարզերի, օրինակ Լոռու մարզի, որտեղ գրեթե չկան բնության պահպանության հատուկ գոտիներ։ Մենք հարավն ենք ընտրել բնապահպանական միջանցքների ստեղծման համար, քանի որ դա կապված է վայրի կենդանիների միգրացիայի, հատկապես, կովկասյան ընձառյուծի, արջերի, բեզոարյան այծերի և այլ կենդանիների միգրացիայի հետ»,– ասաց նա։

Միաժամանակ, բնապահպանական միջոցառումների շնորհիվ վերջին 10 տարիներին գրանցվել է Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների որոշ տեսակների աճ։

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամն ստեղծվել է գործարար եւ բարեգործ  Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից: Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են այն ծրագրերը, որոնք սոցիալ-տնտեսական էական արդյունք կապահովեն՝ աջակցելով երկրի անցմանը գոյատևումից դեպի բարեկեցություն: IDeA բարեգործական հիմնադրամը խրախուսում է Հայաստանում սոցիալական ձեռներեցության գաղափարը՝ ոչ առեւտրային երկարաժամկետ ծրագրերում ներդրումներ կատարելու և դրանց հետագա կայուն ընթացքն ապահովելու միջոցով:

Հայաստանում Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի մասնաճյուղը (WWF-Հայաստան) գործում է 2006 թվականից, սակայն WWF Կովկասյան գրասենյակի շրջանակում աշխատանքը սկսվել է դեռևս 2002 թվականին։ Հայաստանում WWF գործունեության հիմնական ուղղությունը կենսաբազմազանության պահպանումն է, բնական ռեսուրսների կայուն օգտագործումը, բնակչության իրազեկության բարձրացումը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:46
21 Օգոստոսի 2017
Մահացել է հայտնի գրող Պերճ Զեյթունցյանը
79 տարեկանում մահացել է հայտնի գրող, թատերագիր Պերճ Զեյթունցյանը։
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել