480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
«ՀԿԵ» ՓԲԸ–ն և Բելառուսի երկաթուղին գործակցության համաձայնագիր են ստորագրել
16:43
21 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Գործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել  Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի և Բելառուսի երկաթուղում միջև  Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 62-րդ նիստին, որն այս անգամ անցնում է Մինսկում մայիսի 20-21-ին:

Նիստին մասնակցում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։

«Համաձայնագիրը նախատեսում է, որ կողմերը կհամագործակցեն երկաթուղային ուղևորա- և բեռնափոխադրումների կազմակերպման, բեռնման և բեռնաթափման աշխատանքների նոր տեխնոլոգիաների կիրառման, երկաթուղային ենթակառուցվածքի պահպանման ոլորտներում»,– հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

Կողմերը պայմանավորվել են համագործակցել նաև Հայաստանի և Բելառուսի ԶԼՄ-ներում  համատեղ աշխատանքի լուսաբանման, ինչպես նաև Բելառուսական երկաթուղու և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի կադրային ներուժի զարգացման հարցերում: 

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշել է, որ երկու երկրների երկաթուղիները ակտիվ համագործակցում են Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի շրջանակներում:

«Մենք որոշեցինք համագործակցության նոր ուղիներ ձևավորել և փորձով փոխանակվել: Կարծում եմ, որ դա օգտակար կլինի երկու կողմերի համար», - ասել է նա: 

Մինսկում անցնող նիստի օրակարգով նախատեսվում է քննարկել միջազգային երկաթուղային ուղևորա- և բեռնափոխադրումների կազմակերպման, բեռնատար վագոնների և կոնտեյներների համատեղ օգտագործման, փոխհաշվարկների վարման, միասնական նորմատիվ փաստաթղթերի մշակման հարցեր:

Կամփոփվեն Խորհրդի 61–րդ նիստի որոշումների կատարման և 2014 թվականին ու 2015 թվականի առաջին եռամսյակում կատարած աշխատանքի արդյունքները։ Ծրագրվում է որոշումներ ընդունել մի շարք նորմատիվ փաստաթղթերի արդիականացման շուրջ միջազգային ուղևորա– և բեռնափոխադրումների, տեխնիկական սպասարկման և շարժակազմի նորոգման կազմակերպման ոլորտում։ Նիստի աշխատանքի կանոնակարգով նախատեսվում են երկաթուղային վարչակազմերի ղեկավարների երկկողմ հանդիպումները կողմերի համաձայնեցրած հարցերի շուրջ։

Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվել է 1992 թվականի փետրվարի 14-ին՝ միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման և գործունեության ընդհանուր սկզբունքների մշակման համար:

Խորհրդի անդամ են հանդիսանում Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան և Ադրբեջանը:

Կառույցի ասոցացված անդամներ են` Բուլղարիան, Վրաստանը, Լատվիան ու Ֆինլանդիան, իսկ Լիտվան և Էստոնիան աշխատանքներին մասնակցում են պայմանագրերի հիման վրա:

Խորհրդի կազմում դիտորդի կարգավիճակ ունեն Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների արհմիությունների միջազգային համադաշնությունը և Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիները:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: -0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:17
24 Հունիսի 2017
Սուրենյան. այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի
Ամառը կրկին վերադառնում է։
16:19
23 Հունիսի 2017
Քանյե Ուեսթը նշել է, թե քանի երեխա է ուզում ունենալ Քիմ Քարդաշյանից
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, թե քանի երեխա է ուզում ունենալ իր կնոջից` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:  
14:51
23 Հունիսի 2017
ՀՀ ԿԳՆ–ն պարզում է իսրայելցի շրջանավարտներին հայկական կեղծ դիպլոմներ տալու սկանդալի մանրամասները
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը:
10:39
23 Հունիսի 2017
Պարային իմպրովիզացիա Գարիկ Մարտիրոսյանից և նրա կնոջից (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կնոջ` Ժաննայի հետ պար են ներկայացրել հայկական ազգային տարազներով։
13:28
22 Հունիսի 2017
Հաշմանդամի սայլակով աղջնակն ուղեկցել է Ռոնալդուին դաշտ դուրս գալիս (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստան–Պորտուգալիա խաղի ժամանակ Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել 10–ամյա Պոլինայի ուղեկցությամբ:
13:11
22 Հունիսի 2017
Տավուշում քամին արմատախիլ է արել 30-40 տարվա ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ
Պտղավանում քամին արմատախիլ է արել ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ:
21:05
21 Հունիսի 2017
Խեղդվող «Հույսը» հրաշքով փրկվել է (ՎԻԴԵՈ)
Սեուլի կենդանաբանական այգու տեսախցիկներն արձանագրել են ջրավազանից փղիկի փրկության կադրեր։
16:40
21 Հունիսի 2017
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը փոխնակ մայր են գտել. մանրամասներ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթը պայմանագիր են կնքել մի կնոջ հետ, ով կդառնա իրենց երրորդ երեխայի փոխնակ մայրը:
15:49
21 Հունիսի 2017
Cumulonimbus կամ կարկտաբեր ամպերը բարձրությունից (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության բաժնի պետ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Facebook–ի իր էջում։
15:13
21 Հունիսի 2017
Beeline-ը և ՎՏԲ-Հայաստան Բանկը համատեղ բացառիկ պրոդուկտ են ներկայացնում
Beeline-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ գործակցության շրջանակում թողարկում են ՀՀ շուկայում բացառիկ պրոդուկտ:  
13:35
21 Հունիսի 2017
Գարիկ Մարտիրոսյանն «անսպասելի» ֆոտոսեսիա է անցկացրել կնոջ հետ (ՖՈՏՈ)
Գարիկ Մարտիրոսյանը հայկական ազգային տարազներով ֆոտոսեսիայի է մասնակցել կնոջ հետ:  
11:10
21 Հունիսի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն` Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Հունիսի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի կենտրոնական փողոցներից մեկում: