486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում թափառական շների պաշտպանությանն ուղղված լայնածավալ ակցիա կանցկացվի
18:07
20 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի Երևանում «Դարձիր անձայնների ձայնը» կարգախոսով բողոքի լայնածավալ ակցիա կանցկացվի, հայտնեց «Դինգո Թիմ» թափառական կենդանիների պաշտպանության կազմակերպության ղեկավար Օվսաննա Հովսեփյանը։

«Մենք մտադիր ենք բարձրացնել բոլոր առկա հարցերը։ Նախևառաջ, մենք քաղաքապետարանից պահանջում ենք կանաչ գոտիներ հատկացնել շներին զբոսանքի հանելու համար, քանի որ հանրային այգիներում արգելել են զբոսնել շների հետ։ Մենք նաև պահանջում ենք վերահսկողություն սահմանել «Յունիգրաֆ Իքս» ընկերության գործունեության նկատմամբ, որը երկար տարիներ շարունակ զբաղվել է թափառական կենդանիներին անընդունելի ձևով վնասազերծելով, և օրենք մշակել կենդանիներին պատասխանատվությամբ պահելու և վերաբերվելու մասին»,– ասաց Հովսեփյանը։

Ակցիայի մասնակիցները կհավաքվեն Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ և կշարժվեն դեպի կառավարության շենք։

Հովսեփյանն ընդգծեց, որ բողոքի ակցիան միավորել է բոլոր կենդանասերներին։ «Մեր բողոքը քաղաքապետարանի դեմ չէ, մենք ձգտում ենք, որ կառավարությունը վերահսկի բոլոր այն հաստատությունները, որոնք պատասխանատու են անտուն կենդանիների խնդիրների լուծման համար»,– ասաց Հովսեփյանը։

2015 թվականի սկզբից մի շարք քաղաքացիներ Երևանի տարբեր վարչական կենտրոնների ղեկավարների ստորագրած ծանուցումներ են ստացել, որոնցում նշվում է, որ պետք է 5 հազար դրամ տուրք վճարեն տնային պայմաններում կենդանի պահելու համար։

«Բացարձակ հասկանալի չէ, թե ինչպես է ձևավորվել 5 հազար դրամ թիվը, և ինչին են ուղղվելու որպես տուրք հավաքած միջոցները, ի՞նչ են ստանում տերերը դրա դիմաց»,– նշեց կազմակերպության ղեկավարը։

Ըստ նրա, քաղաքի փողոցներում թափառական շների առկայության դեպքում իրավիճակից դուրս գալու միակ ելքը, հաշվի առնելով զարգացած երկրների փորձը, զանգվածային ստերջացումն է։

«Քաղաքի բնակիչները նաև պետք է հասկանան, որ խնդիրը միանգամից չի լուծվում, և մի քանի տարի շարունակ պետք է ըմբռնումով մոտենալ բակերում թափառական շների առկայությանը, մինչև զանգվածային ամլացման խնդիրն արդյունք տա»,– նշեց նա։

Երևանի փողոցներում թափառող կենդանիների թվի մասին այս պահին ճշգրիտ տվյալներ չկան։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:01
27 Փետրվարի 2017
Թինա Կանդելակին հայկական գաթա է փնտրում մոսկովյան շուկայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանցի հեռուստահաղորդավար, լրագրող և պրոդյուսեր Թինա Կանդելակին այցելել է մոսկովյան շուկաներից մեկի հայկական տաղավար:
20:15
26 Փետրվարի 2017
Տղամարդկանց երկարակեցությունը կախված է նրանց ընտրած կնոջից
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են տղամարդիկ պատկերացնում իրենց համար իդեալական կնոջը:
17:45
26 Փետրվարի 2017
Microsoft–ի սարքավորումների կառավարման ամպային նոր գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանում
Microsoft ընկերության Intune for Education գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանի դպրոցների համար:
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
13:11
25 Փետրվարի 2017
Facebook-ի օգտատերերը հայտնում են խափանումների մասին
Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում: