484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ոստիկանությունը Վերջին զանգի օրը կուժեղացնի վերահսկողությունը
17:14
20 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը մայիսի 22-ին Վերջին զանգի կապակցությամբ կուժեղացնի երթևեկության անվտանգության և հասարակական կարգի պահպանման վերահսկողությունը, ասաց Հայաստանի ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը։

«Ինչպես անցած տարի, այս տարի նույնպես մենք նախապես նախապատրաստական աշխատանքներ են սկսել Երևանի և մարզերի դպրոցներում»,– նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով` ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն արդեն զրուցել են ավագ դասարանի աշխատակիցների հետ։ «Մենք հորդորում ենք երեխաներին չնստել ավտոմեքենաների ղեկի դիմաց և դա չվերածել զվարճանքի»,– ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ առաջին տարին չէ, որ Վերջին զանգի օրը ճանապարհներին կարելի է տեսնել ղեկի մոտ նստած երեխաների, շատ դեպքերում` ծնողները նստած են լինում մեքենայի սրահում։

«Անցած տարի մենք այդպիսի 86 դեպք ենք արձանագրել։ Բոլոր այդ ավտոմեքենաները տեղափոխվել են պահպանվող տարածքներ»,– ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` Հայաստանի ոստիկանությունը խիստ հսկողության տակ կառնի շրջանավարտների հավաքվելու վայրերը, մասնավորապես այն տարածքները, որտեղ Վերջին զանգի կապակցությամբ միջոցառումներ կանցկացվեն։

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այդ օրը երթևեկության անվտանգություն ապահովենք։ Այդ պատճառով խնդրում ենք, որ շրջանավարտների ծնողներն ու հարազատները թույլ չտան, որ իրենց անչափահաս երեխաները նստեն ղեկի մոտ»,– ասաց Սարգսյանը։

Ճանապարհապարեկային ծառայության պետը սթափության կոչ արեց վարորդներին, հորդորեց ղեկի մոտ նստել բացառապես սթափ վիճակում և մեքենան հանգիստ վարել։

Սարգսյանը զգուշացրեց, որ ղեկի մոտ նստած անչափահաս երեխայի դեպքում ավտոմեքենան կտեղափոխվի տուգանային հրապարակ, ոստիկանները արձանագրություն կկազմեն, և մեղավորները հետագայում պատասխանատվության կենթարկվեն։

Նրա խոսքով` անչափահաս վարորդների թույլ տված խախտումների դեպքում, 10-ից 20 հազար դրամի վարչական տուգանք կկիրառվի այն անձանց նկատմամբ, ովքեր թույլ են տվել, որ անչափահասը նստի ղեկի դիմաց։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:11
23 Ապրիլի 2017
Սպանախը կարո՞ղ է քաղցկեղ առաջացնել
Սպանախը ամենաառողջարար բանջարեղեններից մեկն է, սակայն սխալ օգտագործման պարագայում այն կարող է քաղցկեղ առաջացնել:
17:51
23 Ապրիլի 2017
Մարդու պորտալարի արյունը ճանաչվել է երիտասարդացման միջոց
Ամերիկացի նեյրոկենսաբանները պարզել են, որ մարդու պորտալարի արյան մեջ պարունակվող սպիտակուցները երիտասարդացման միջոց են ծեր մկների համար:
16:30
23 Ապրիլի 2017
Ցուկերբերգը խոստացել է կանխել Facebook-ում սպանությունների մասին նորությունների հրապարակումը
Ցուկերբերգը խոստացել է անել ամեն ինչ` սոցցանցերում ԱՄՆ-ի Քլիվլենդում սպանության առցանց հեռարձակմանը նմանվող նյութերի հրապարակումը կանխելու համար:
13:46
23 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրների դյուցազնական համարն առավելագույն միավորների է արժանացել «Փառքի րոպե» ռուսական շոուի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայաբնակ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ուժային ակրոբատիկ համար են ցուցադրել:
18:39
22 Ապրիլի 2017
Ինչպե՞ս զգալիորեն նվազեցնել վաղ մահացության վտանգը
Մեծ Բրիտանիայի Գլազգոյի համալսարանի գիտնականները խոսել են հեծանիվ քշելու օգտակարության մասին:
13:47
22 Ապրիլի 2017
Հայ դիզայները կներկայացնի «SONČESS» հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա շրջանակում
Հայ դիզայներ Սոնա Հակոբյանը կներկայացնի իր «SONČESS» ապրանքանիշի նոր հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա (Tbilisi Fashion Week) շրջանակում։
16:19
21 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանի` սրբապատկերով թափանցիկ զգեստը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմ Քարդաշյանն իր հագուստով կրկին ցնցել է երկրպագուներին:
20:21
20 Ապրիլի 2017
«Եհովայի վկաները» կհասնեն Ստրասբուրգի դատարան
«Եհովայի վկաները» ՄԻԵԴ–ում կբողոքարկեն իրենց ծայրահեղական կազմակերպության ճանաչելու մասին որոշումը:
14:01
20 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը նիհարել է և կրկին մերկացել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նիհարել է գրիպից հետո և մերկացել։
15:40
19 Ապրիլի 2017
Թրամփը խստացրել է օտարերկրացիների ժամանակավոր աշխատանքային վիզաների տրամադրումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել օտարերկրացի բարձրակարգ աշխատողների ժամանակավոր աշխատանքային վիզաների վերաբաշխման ծրագրի վերաբերյալ։
19:25
18 Ապրիլի 2017
Ողջ գիշեր փակ կլինի Երևանի կենտրոնական պողոտաներից մեկի հատվածը
Ողջ գիշեր փակ կլինեն Երևանի կենտրոնական պողոտաներից մեկի հատվածն ու Ավանի փողոցներից մեկի հատվածը։