482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանացի պատմաբանը պնդում է, որ հայտնաբերել է Շեքսպիրի կենդանության օրոք նկարված դիմանկարը
20:03
19 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Բրիտանացի գիտնականը պնդում է, որ հայտնաբերել է Վիլյամ Շեքսպիրի դիմանկարի բնօրինակը, որը նրա կենդանության օրոք ստեղծված միակ նկարն է, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Country Life բրիտանական ամսագրին։ 

«Բույսերի մասին պատմող` 16–րդ դարի գրքի առաջին էջում դափնեպսակով մարդու պատկերի փոքր միագույն փորագրություն է հայտնաբերվել։ Դա դրամատուրգի դիմանկարն է», – պնդում է բուսաբան և պատմաբան Մարկ Գրիֆիթսը։

Գիտնականի կարծիքով` հերալդական խորհրդանիշներն ու ծաղիկների սիմվոլիկան հաստատում են այն փաստը, որ նկարի վրա պատկերված է Շեքսպիրը։ Նա, մասնավորապես, նշում է, որ դիմանկարում պատկերված մարդու ձեռքում աքարի ծաղիկ և եգիպտացորենի կողր կա, ինչը մատնանշում է Շեքսպիրի վաղ շրջանի «Վեներա և Ադոնիս» և «Տիտուս Անդրոնիկուս» ստեղծագործությունները։ 

«Մինչև հիմա Շեքսպիրի ամենահավաստի պատկերը համարվում էր նրա ստեղծագործությունների առաջին հրատարակության մեջ ներկայացված դիմանկարն ու Սթրաթֆորդի Սուրբ Երրորդություն եկեղեցում գտնվող հուշարձանը։ Սակայն և՛ դիմանկարը, և՛ հուշարձանը ստեղծվել են գրողի մահից հետո», – նշվում է այս կապակցությամբ թողարկված ամսագրում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նոր դիմանկարում Շեքսպիրը, որին ընկերակցում է Լորդ Բերլին (այն ժամանակվա ամենաազդեցիկ մարդկանցից մեկը), «կինոաստղի տեսք ունի», ընդգծում է հրատարակությունը։

Ինչպես նշում է Guardian թերթը, շատ նկարներ են եղել, որոնք վերագրվել են Շեքսպիրին, սակայն դրանք բոլորը հետագայում հերքվել են։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։
13:56
23 Մայիսի 2017
Հայաստանի գյուղերից մեկի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը
Երեքշաբթի Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչները փակել են  գյուղի ճանապարհը:
13:38
23 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. Գոտեպնդվիր, Մանչեսթեր
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սրտակցություն է հայտնել Մանչեսթերում տեղի ունեցած ողբերգությունից տուժածներին:
10:23
23 Մայիսի 2017
Հզոր պայթյուն Մանչեսթերում. 19 մարդ զոհվել է
Մեծ Բրիտանիայի մեծ մարզադաշտում պայթյուն է որոտացել:
11:22
22 Մայիսի 2017
Անձրևները չեն զիջում դիրքերը Հայաստանում
Անձրևն ու ամպրոպը չեն զիջում դիրքերը Հայաստանում։
10:26
22 Մայիսի 2017
Արմեն Մուրադյանը վիրահատվել է
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը վիրահատվել է։
19:36
21 Մայիսի 2017
Ճարպն այրող վեց մթերք
Թեթև ուտեստները կօգնեն ոչ միայն ազատվել քաղցի զգացումից, այլև վերահսկել սեփական քաշը։
18:25
21 Մայիսի 2017
Լուրերի հաղորդավարուհին շոկի մեջ է ընկել ստուդիայում հայտնված շան պատճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Мир 24» հեռուստաալիքի լուրերի հաղորդավարուհին վախեցել է սև շան պատճառով, որը ուղիղ եթերի ընթացքում հայտնվել է սեղանի տակից:  
17:13
21 Մայիսի 2017
Մոռացեք հիվանդությունների մասին. երեխայի իմունիտետն ամրապնդելու 5 պարզ կանոն
Ներկայացնում ենք 5 պարզ կանոն, որոնք կօգնեն ամրապնդել երեխայի իմունիտետն և մոռանալ հիվանդությունների մասին։
13:07
21 Մայիսի 2017
«Լուռ մարդասպաններ». 6 հիվանդություններ, որոնք ընթանում են առանց ախտանիշերի
Գոյություն ունեն հիվանդություններ, որոնց ընթանում են գրեթե առանց ախտանիշերի, և մի գեղեցիկ օր բացահայտում են իրենց:
10:30
21 Մայիսի 2017
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում. մի շարք մարզերում սպասվում են ինտենսիվ տեղումներ
Հայաստանի տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։