483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի կենդանաբանական այգին կարող է դառնալ ոչ միայն լավագույնը տարածաշրջանում, այլ նաև ամենահետաքրքիրներից մեկն աշխարհում. փորձագետ
19:59
18 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի կենդանաբանական այգին, հաշվի առնելով այնտեղ իրականացվող բարեփոխումների տեմպերը, կարող է դառնալ ոչ միայն լավագույնը տարածաշրջանում, այլ նաև աշխարհում ամենահետաքրքիրներից մեկը, կարծում է հայտնի ճարտարապետ Դևիդ Հենքոքսը։

Նախօրեին Հենքոքսը և Ամստերդամի արքայական կենդանաբանական այգու լանդշաֆտային դիզայներ Թայս դը Զեունն այցելել են կենդանաբանական այգի Հայաստանի վայրի բնության և մշակութային ժառանգության պահպանման հիմնադրամի (FPWC) հրավերով  VivaCell-MTS ընկերության հետ համատեղ։

Թայս դը Զեունի կարծիքով` ընթացիկ աշխատանքները կենդանաբանական այգում, հաշվի առնելով դրա բարենպաստ դիրքը, թույլ են տալիս կենդանիների համար բնականին մոտ բնակության պայմաններ ստեղծել։

Երևանի կենդանաբանական այգու տնօրեն և FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին օժանդակության համար, որի շնորհիվ հունիսի 1–ից այգին բոլորովին նորովի կներկայանա։ Նա նշեց նաև VivaCell-MTS–ի առանձնահատուկ դերը կատարվող նորոգման, կրթական և բնապահպանական խնդիրներում։

Նա հայտնեց, որ այգում կառուցվել են վագրերի, գայլերի, արջերի, սուրիկատների նոր ազատավանդակներ։ Մուտքի տոմսերի գները մի փոքր կփոխվեն, հատկապես, կտարբերվեն հանգստյան և տոնական օրերի տոմսերի գները, կլինեն սեզոնային, ընտանեկան և այլ փաթեթներ։

Երևանի կենդանաբանական այգու գլխավոր նախագծի մշակումն իրականացնում է հայկական մայրաքաղաք ժամանած միջազգային մակարդակի մասնագետների խումբը։ Նրանց թվում են Ամստերդամի «Արտիս» արքայական կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանը, Սինգապուրի կենդանաբանական այգու նախկին տնօրեն, հայտնի նախագծող Բեռնարդ Հարիսոնը, ճարտարապետ Դևիդ Հենքոքսը, «Բեռնարդ Հարիսոն և ընկերներ» ընկերության համասեփականատեր Թինա Լիմ Լոնգը, լանդշաֆտային ճարտարապետ Թայս դը Զեունը, լույսի դիզայներ Սայմոն Քորդերը։

Երևանի պետական կենդանաբանական այգին հիմնվել է 1941 թվականին։ Ներկայում կատարվում է այգու բնակիչների տեսակի և քանակի հաշվարկ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
11:11
20 Մարտի 2017
Արցախում նախատեսում են զարգացնել արևային էներգետիկան
Արցախում շեշտադրում են արևային էներգետիկայի զարգացման կարևորությունը:
10:36
20 Մարտի 2017
Գարունը վերադառնում է Հայաստան
Օդերևութաբանները Հայաստանում եղանակի տաքացում են խոստանում: