480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հիվանդանոցային կլոունադայի ժանրի հիմնադիր Պետչ Ադամսը կայցելի Հայաստանի մանկատներն ու հիվանդանոցները
17:13
18 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ ամերիկացի բժիշկ–ծաղրածու, հիվանդանոցային կլոունադայի ժանրի հիմնադիր Պետչ Ադամսը կայցելի Հայաստանի մանկատներն ու հիվանդանոցները։ Այդ մասին ինքն Ադամսը երկուշաբթի ասաց լրագրողներին։

Հայաստանում մեկշաբաթյա այցի ընթացքում Պետչ Ադամսը հիվանդանոցային ծաղրածուների իր խմբով (նրան կուղեկցեն նաև ռուսաստանյան «Մարիամի երեխաները»  գեղարվեստական կենտրոնի ծաղրածուները) Երևանում, Գյումրիում,Վանաձորում և Դիլիջանում կայցելի մանկատներ և մանկական հիվանդանոցներ, հանդես կգա յուրօրինակ ծրագրով: Բացի այդ, դասախոսություններ կկարդա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում:

«Ցավոք, բավականին դժվար է մեր օրերում նորմալ մարդ գտնել մի աշխարհում, որտեղ իշխում են փողն ու իշխանությունը, և տեղ չի մնում սիրո և ուրախության համար»,– նշեց Ադամսը։

Նա, մասնավորապես, նշեց, որ ԱՄՆ–ում դեղորայքի վաճառքը բիզնեսի ամենավուլգար և ագահ տեսակն է, և մարդիկ, ովքեր այսօր իշխում են աշխարհում, փորձում են քննադատել իր կիրառած բուժման մեթոդները։ «Քննադատությունը, այնուամենայնիվ, չի կարող հաղթել սերը, հումորն ու ուրախությունը, և դա է մարդկանց առողջ դարձնում»,– ավելացրեց Ադամսը։

«Չեմ կարող հասկանալ, թե ինչու ժամանակակից կրթական հաստատություններում սեր չեն դասավանդում։ Մենք այլևս գեստապոյի կարիք չունենք, դրա փոխարեն մեզ բոլորիս փորձում են միայնության և թախիծի մեջ պահել»,– ավելացրեց Ադամսը։

Ըստ նրա` աշխարհում չկա դեպրեսիա անունով հիվանդություն, դա հորինել են դեղագործական ընկերությունները, որպեսզի մարդկանց մոտ դեղորայքային կախվածություն առաջացնեն։ «Դեպրեսիան միայնության ախտանիշ է, քանի որ մարդու համար ամենածանր փորձությունն առանց սիրո ապրելն է»,– ասաց Ադամսը։

«Մոլորակն այսօր սիրո կարիք ունի... Հենց այդ պատճառով ենք մենք այսօր այստեղ` Հայաստանում, որպեսզի մարդկանց սեր նվիրենք»,– ընդգծեց Ադամսը։

Բժիշկ և ծաղրածու, հիվանդանոցային ծաղրածուական արվեստի (կլոունադայի) հիմնադիր Հանթեր Դոհերթի Ադամսը (Hunter Doherty Adams), ով աշխարհում հայտնի է Պետչ Ադամս (Patch Adams) անունով, Հայաստան է ժամանել մայիսի 18-ին։ Նրա Հայաստան այցելության գաղափարը քննարկվել է գործարար եւ բարերար, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ, այցը կազմակերպվում է IDeA հիմնադրամի  եւ «Go2Armenia» ընկերության կողմից՝ համագործակցելով համապատասխան պետական կառույցների, առողջապահական և սոցիալական տարբեր հաստատությունների հետ:

Պետչ Ադամսը մասնագիտությամբ բժիշկ է, սոցիալական ոլորտի նորարար, միաժամանակ համարվում է ծիծաղի հոգեթերապիայի և կլոունադայի հիմնադիրներից մեկն աշխարհում:

Նրա բարեգործական, նորարարական ծրագրերի, բժշկող ծաղրածուական ներկայացումների մասին գիտեն ողջ աշխարհում: Հենց նրա կերպարն է մարմնավորել օսկարակիր դերասան Ռոբին Ուիլյամսը 1998թ. նկարահանված «Պետչ Ադամսը» (հայ հանդիսատեսին ֆիլմը հայտնի է ռուսերեն անվանումով՝ «Целитель Адамс») ֆիլմում:

1970-ականների սկզբին Ադամսը ԱՄՆ-ում հիմնել է Gesundheit institute-ը (Բարի առողջության ինստիտուտ), որը գործում է որպես բժշկական- էկոլոգիական հաստատություն եւ որտեղ անվճար բժշկական օգնություն է ցուցաբերվում:

Իր հիվանդանոցային ծաղրածուների խմբով Ադամսը տարեկան մոտ ինը այց է կատարում աշխարհի տարբեր երկրներ: Նրանք ծաղրածուական հագուստներով ներկայացումներ են կազմակերպում հիվանդանոցներում եւ մանկատներում, ծերանոցներում ու ինտերնատներում: Փոքրիկները նրա ներկայացում-սեանսների շնորհիվ կարողանում են արագ հաղթահարել բարդ եւ ագրեսիվ թերապիաների ազդեցությունը: Պետչ Ադամսի ձեռնարկումներն ու գաղափարները վարակիչ են, նրա փորձը հայտնի է ողջ աշխարհում, շատ վայրերում այն հաջողությամբ կիրառվում է:

Նա համոզված է, որ ծիծաղը հիվանդներին նաև ֆիզիկապես է օգնում: «Քաղցկեղի դեպքում, օրինակ, ապացուցված է, որ ծիծաղն օգնում է «զինվոր-բջիջների» թվի ավելացմանը, որոնք ոչնչացնում են քաղցկեղի բջիջները: Ծիծաղն ամրապնդում է իմունային համակարգը, նպաստում է օրգանիզմում էնդորֆինի արտադրությանը: Մի խոսքով, այս ամենը շատ դրական բիոքիմիա է»,- իր հարցազրույցներից մեկում ասել է նա:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամն ստեղծվել է գործարար և բարեգործ  Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից: Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են այն ծրագրերը, որոնք սոցիալ-տնտեսական էական արդյունք կապահովեն՝ աջակցելով երկրի անցմանը գոյատևումից դեպի բարեկեցություն:

IDeA բարեգործական հիմնադրամը խրախուսում է Հայաստանում սոցիալական ձեռներեցության գաղափարը՝ ոչ առևտրային երկարաժամկետ ծրագրերում ներդրումներ կատարելու և դրանց հետագա կայուն ընթացքն ապահովելու միջոցով: Հիմնադրամի կողմից իրականացվող լայնածավալ բարեգործական նախաձեռնություններն ուղղված են հայ ժողովրդի հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանմանը և փոփոխվող աշխարհի պայմաններում ազգային վերածննդի ապահովմանը:

Հիմնադրամի նշանակալի  նախագծերի թվում են UWC Դիլիջան քոլեջի, «Տաթեւի վերածնունդ», Թբիլիսիի Սբ, Գևորգ եկեղեցու վերականգման, Դիլիջան քաղաքի զարգացման  ծրագրերը և այլն:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:12
04 Դեկտեմբերի 2016
Արքայանարնջի օգտակար հատկությունները
Արքայանարինջն իրավամբ համարվում է ձմեռային ամենասիրված հատապտուղներից մեկը և հիշեցնում է Ամանորի մասին:
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։

19:40
01 Դեկտեմբերի 2016
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։