484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում երեխաների շահագործման դեպքերն ավելի քիչ են, քան այլ երկրներում. ՄԱԿ
14:20
18 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում երեխաների շահագործման դեպքերն ավելի քիչ են, քան այլ երկրներում, հայտարարեց ՄԱԿ–ի հատուկ զեկուցող Մոդ դե Բուր-Բուքուիքիոն` վկայաբերելով Հայաստանի դատախազության և ոստիկանության տվյալները։

Միաժամանակ նա հստակ թվեր և համեմատական ցուցանիշներ չներկայացրեց` ասելով, որ տեղեկության հավաքագրման գործընթացը դեռ սկզբնական փուլում է գտնվում։

«Սա իմ առաջին այցն է Հայաստան` որպես հատուկ զեկուցող։ Իմ այցի նպատակն է տեղեկություն ստանալ երեխաների վաճառքի, մանկական պոռնոգրաֆիայի և մանկական մարմնավաճառության հարցերի վերաբերյալ։ Այդ տվյալների հիման վրա Հայաստանի վերաբերյալ զեկույց կկազմվի, որը ես կներկայացնեմ 2016 թվականի մարտին»,– ասուլիսի ժամանակ ասաց ՄԱԿ–ի ներկայացուցիչը։

Հայաստանում անցկացրած յոթ օրվա ընթացքում փորձագետը հանդիպումներ է ունեցել գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների  և քաղաքացիական հասարակության անդամների հետ, որոնք աշխատում են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում։ Նա այցելել է  նաև Երևանի, Վանաձորի և Գյումրիի մանկատները։

Նրա խոսքով` Հայաստանում սիրում և պաշտպանում են երեխաներին։ Նա կարծում է, որ հայ հասարակությունը կոլեկտիվ պատասխանատվություն է կրում երեխաների հանդեպ, ինչը չարաշահումների և շահագործման տեղ չի թողնում։ Նա նշեց, որ այնուհանդերձ երկրում խնդիրներ կան երեխաների շրջանում իրենց իրավունքների վերաբերյալ տեղեկացված լինելու առումով, խախտումների գրանցման մեթոդաբանության հարցում։

«Խնդիրների թվում կարելի է նշել անչափահասների ամուսնությունը, հատկապես` եզդիների և գյուղական համայնքների շրջանում։ Ես երիտասարդության շրջանում իրազեկվածության մակարդակը բարձրացնելու և որակյալ կրթություն ստանալու համար հավասար հնարավորություններ ընձեռելու կոչ եմ հանում Հայաստանի իշխանություններին»,– ասաց Բուր-Բուքուիքիոն։

Նա նշեց, որ վտանգ է տեսնում որդեգրման գործընթացի խախտումների առումով, ինչը կարող է երեխաների վաճառքի հանգեցնել։ Նա կարևորեց նաև այն, որ երեխաների շահերը պետք է գերակա լինեն որդեգրողների շահերի համեմատ։

«Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր մարտահրավերներ է ստեղծում, հաճախ երեխաները չեն գիտակցում իրենց հետ կապված ռիսկերը։ Հայաստանի սոցիալ–տնտեսական վիճակը աղքատության մակարդակի բարձրացման է հանգեցրել։ Դրա հետևանքով ի հայտ են եկել մուրացկան երեխաները, որոնց ծնողներն են ստիպում մուրացկանությամբ զբաղվել, ավելացել է նաև այն երեխաների քանակը, որոնց ծնողները հանձնում են մանկատուն»,– ասաց Բուր-Բուքուիքիոն։

Հատուկ զեկուցողը ողջունեց ՀՀ իշխանությունների` օրենսդրական բազայի բարեփոխմանն ուղղված գործողությունները, որոնք կարգավորում են երեխաների իրավունքների մեխանիզմները։ Նա նաև հորդորեց Հայաստանում «թեժ գիծ» ստեղծել, որի միջոցով երեխաները կկարողանան հայտնել իրենց իրավունքների խախտումների մասին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:08
11 Դեկտեմբերի 2017
Դավիթ Այվազյանն ու Աստղիկ Մխիթարյանը գերել են ռուսական «Ты супер! Танцы» շոուի ժյուրիին և հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
17–ամյա Դավիթ Այվազյանն ու 15–ամյա Աստղիկ Մխիթարյանը փայլուն ելույթ են ունեցել «Ты супер! Танцы» միջազգային շոուի կիսաեզրափակչում։
19:25
10 Դեկտեմբերի 2017
Ցավազրկողները դարձել են ճարպակալման պատճառ
Ցավազրկողները հանգեցնում են մարմնի քաշի կտրուկ ավելացման։
16:38
10 Դեկտեմբերի 2017
Հայտնի են YouTube–ի տարվա ամենահայտնի տեսահոլովակները
YouTube–ը հրապարակել է տարվա ամենահայտնի երաժշտական տեսահոլովակների ցանկը:
15:15
10 Դեկտեմբերի 2017
Ընտրվել են տարվա վատագույն ֆիլմերը
Rolling Stone պարբերակը ընտրել է տարվա ամենավատ ֆիլմերը։
12:41
10 Դեկտեմբերի 2017
Հոֆմանը պատմել է, թե ինչպես է նրան ուղղորդել Վիլյամ Սարոյանը (ՎԻԴԵՈ)
Օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը պատմել է իր ստեղծագործական ուղու մասին:
20:47
09 Դեկտեմբերի 2017
Աշխարհի առաջին SMS հաղորդագրության հեղինակը պատմել է դրա բովանդակության մասին
Պատմության մեջ առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 25 տարի առաջ։
19:37
09 Դեկտեմբերի 2017
Ճարպն այրող արդյունավետ ըմպելիք
Այս ըմպելիքի մեկ բաժակը կթարմացնի և միաժամանակ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
18:12
09 Դեկտեմբերի 2017
Սմարթֆոնից կախվածությունը հանգեցնում է փոփոխությունների գլխուղեղում
Հետազոտության ընթացքում հարցված երիտասարդների 46 տոկոսը նշել է, որ կյանքը չի պատկերացնում առանց սմարթֆոնի։
17:00
09 Դեկտեմբերի 2017
18 երկրների գեղեցկուհիներ ժամանել են Երևան` «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության մրցույթին մասնակցելու համար (ՖՈՏՈ)
«Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 10-ին Երևանում:
15:48
09 Դեկտեմբերի 2017
4 ռուսերեն բառեր, որոնք փոխառված են հայերենից
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է։ Այն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է, այդ իսկ պատճառով հայերեն արմատներով բառերը ռուսերենի հնագույն բառերից են։
14:25
09 Դեկտեմբերի 2017
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Տարվա ցուրտ ժամանակ մեր օրգանիզմը վիտամինների և օգտակար նյութերի կարիք ունի:
11:37
09 Դեկտեմբերի 2017
«Հայր մեր» աղոթքի տողերից մեկի թարգմանությունը կարող է փոխվել
Հռոմեակաթոլիկ եկեղեցին պետք է փոխի Տերունական աղոթքի «... և մի տանիր մեզ փորձության» տողի թարգմանությունը հին հունարենից։