478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+33
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ոստիկանության աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը ժողովրդավար պետության կարևոր բաղադրիչ է. նախագահ
16:34
16 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Նվիրվածությունը գործին, սկզբունքայնությունը և արհեստավարժությունը ոչ միայն շարունակելու են բարձրացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության հեղինակությունը և օրինապահության մակարդակը մեր երկրում, այլ նաև դառնալու են ժողովրդավարական պետության ու ազատ հասարակության կարևոր բաղկացուցիչներ, ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` շաբաթ օրը ելույթ ունենալով Ոստիկանության 97–ամյակին նվիրված հանդիսավոր նիստում։

«Ձեր ծառայությունն առանձնահատուկ է և դժվարին: Դուք իսկապես բարդ, բայց նաև շնորհակալ և պատվաբեր աշխատանք եք կատարում: Միաժամանակ պետք է խոստովանել, որ մեր հասարակության մեջ, ինչպես բազմաթիվ այլ երկրներում, ոստիկանների գործողությունների հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ: Երբեմն մենք վկան ենք դառնում ոստիկանության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի դրսևորումների: Սա բխում է ձեր առաքելության յուրահատկությունից, որին պետք է հակադրեք ձեր սառնասրտությունը, համբերությունը և մասնագիտական բարձր որակները»,– նախագահի խոսքն են մեջբերում հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։

Ըստ նրա, Ոստիկանության գործունեությունը բարդ է ևս մեկ պատճառով։ «Ոստիկանական համակարգը մշտապես գտնվում է բարեփոխումների գործընթացի մեջ, որն իր հերթին նոր խնդիրներ է հարուցում և, անշուշտ, նոր լուծումների անհրաժեշտություն կա: Այդ բարեփոխումները դրական արդյունքներ են տալիս և այսօր, իրոք, այդ արդյունքները երևում են: Ես հավատում եմ, որ դրանք վաղն ավելի տեսանելի են լինելու»,– ասել է Սարգսյանը։

Սարգսյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մեծամասշտաբ միջոցառումների նախապատրաստման և անցկացման փուլերում նրանց կատարած հսկայական և շատ կարևոր աշխատանքի համար։

Սարգսյանը ոստիկաններին անձնական կյանքում երջանկություն, պատասխանատու աշխատանքում հաջողություն, աշխատողների ընտանիքներին` հաջողություն, բարեկեցություն և խաղաղություն է մաղթել։

Պետության ղեկավարը հայտնել է, որ ծրագրում է աշնանն արդեն աշխատանքային քննարկումներ ենք ունենալու, որտեղ խոսելու են այն մասին, թե ուր է հասել ոստիկանությունը իր բարեփոխումների ճանապարհին և ինչ արդյունավետությամբ է շարունակելու բարեփոխումները:

Հայաստանի նախագահի հրամանով, Ոստիկանության մի շարք աշխատակիցների պետական պարգևներ և բարձր կոչումներ են շնորհվել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:10
21 Հուլիսի 2017
Երթևեկի փոփոխություն Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում (ՍԽԵՄԱ)
ՃՈ–ն տեղեկացնում է, որ հուլիսի 22–ից երթևեկը կփոխվի Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում:
16:28
21 Հուլիսի 2017
Ամենաախորժելի և յուրօրինակ հատապտղի փառատոն Հայաստանում
Սյունիքի մարզում հուլիսի 22–ին տեղի կունենա Ազնվամորու փառատոն։
23:31
20 Հուլիսի 2017
Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել
Linkin Park խմբի երգիչ Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել Լոս Անջելեսում:
19:20
20 Հուլիսի 2017
Լևոն Արոնյանի կինը շարունակում է ասմունքել հայերեն (ՎԻԴԵՈ)
Արիանա Կաոիլին արդեն երկրորդ անգամ զարմացնում է Facebook–ի օգտատերերին հայոց լեզվի և գրականության իմացությամբ։
17:16
20 Հուլիսի 2017
Ամառային սննդակարգի հինգ ոսկե կանոնները
Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը։
15:46
20 Հուլիսի 2017
Պետդուման չեղարկել է պարտադիր անվճար ուղեբեռի իրավունքը չվերադարձվող տոմսի պարագայում
ՌԴ Պետդուման վերջնական ընթարցմամբ ընդունել է օրենք, որը ոչ պարտադիր է դարձնում ուղեբեռի անվճար տեղափոխումը չվերադարձվող տոմսի պարագայում։
11:23
20 Հուլիսի 2017
«ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավարը մահացավ. նրան դանակահարել էին
Այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Ռուբեն Պողոսյանը։
16:07
19 Հուլիսի 2017
Լիոնի հայազգի քաղաքապետը բազմաթիվ կյանքեր է փրկել Արցախյան պատերազմի տարիներին
Լիոնի նորընտիր քաղաքապետ Գեորգ (Ժորժ) Քեփենեկյանը 1990-ականներին մի քանի անգամ եղել է Հայաստանում և Արցախում։
15:03
19 Հուլիսի 2017
Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել։
14:03
19 Հուլիսի 2017
«Թումոյի» թիմը բրոնզե մեդալ է նվաճել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում
Հայաստանը ներկայացնող «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի սաները երրորդ տեղն են զբաղեցերել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում։
12:20
19 Հուլիսի 2017
Երևանի քաղաքապետարանը լուծում է գտել «կարմիր գծերում» կայանելու սակագների հարցում
Երևանում ավտոկայանատեղի վճարի համար SMS–ով գանձվող գումարի հնարավոր փոփոխությունը մտահոգություն էր առաջացրել հասարակության շրջանում։
19:08
18 Հուլիսի 2017
Հայերը հնարավորություն կստանան ուղիղ թռչել դեպի Իրանի գլխավոր հանգստավայրը
Քիշ կղզին, որը գտնվում է Պարսից ծոցում, Իրանի գլխավոր հանգստավայրերից է։